Չեզոք հոսանք
Չեզոք հոսանք, թույլ փոխազդեցության մեխանիզմներից մեկը, որը քվարկների և լեպտոնների միջև միջնորդ է հանդիսանում վիրտուալ Z-բոզոնների փոխանակությամբ, ընդ որում սկզբնական և վերջնական մասնիկների էլեկտարական լիցքը չի փոխվում։ Z-բոզոնները փոխազդում են ստանդարտ մոդելի բոլոր մասնիկների հետ, բացի գլյուոններից։
Չեզոք հոսանքների գոյությունը 1973 թվականին կանխատեսել են Աբդուս Սալամը, Շելդոն Գլեշոուն և Սթիվեն Վայնբերգը։ Տեսությունը փորձարարական հաստատում ստացավ 1974 թվականին ՑԵՌՆ-ում Գարգամել բշտիկային խցիկի փորձերով։
Թույլ չեզոք հոսանքների հայտնագործումը էական քայլ եղավ էլեկտրամագնիսականության և թույլ ուժերի միավորման համար էլեկտրաթույլ փոխազդեցության մեջ և հանգեցրեց W- և Z- բոզոնների բացահայտմանը։
Տես նաև Խմբագրել
Գրականություն Խմբագրել
- Չեզոք հոսանք հոդվածը ֆիզիկական հանրագիտարանում(ռուս.)
- D.A. Bromley (2000)։ Gauge Theory of Weak Interactions։ Springer։ ISBN 3-540-67672-4