Չեզարե դա Սեստո
Չեզարե դա Սեստո (իտալ.՝ Cesare da Sesto, 1477[1][2][3][…], Սեստո Կալենդե, Վարեզե, Լոմբարդիա - հուլիսի 27, 1523[4], Միլան, Միլանի դքսություն), իտալացի նկարիչ, Լեոնարդո դա Վինչիի աշակերտներից մեկը։
Չեզարե դա Սեստո | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1477[1][2][3][…] |
Ծննդավայր | Սեստո Կալենդե, Վարեզե, Լոմբարդիա |
Վախճանվել է | հուլիսի 27, 1523[4] |
Մահվան վայր | Միլան, Միլանի դքսություն |
Մասնագիտություն | նկարիչ |
Ուշագրավ աշխատանքներ | St Jerome?, The Adoration of the Magi? և Leda and the Swan? |
Ուսուցիչ | Լեոնարդո դա Վինչի |
Cesare da Sesto Վիքիպահեստում |
Չեզարե դա Սեստոյի, Բերնարդինո Լուինիի և Մարկո դի Օջոնոյի ստեղծագործությունների վրա մեծ ազդեցություն է ունեցել Լեոնարդոյի արվեստը։ Այս իրողության վառ ապացույցն է«Մադոնեն փոքրիկի հետ» ստեղծագործությունը: Արևմտյան Իտալիայում նա ստեղծեց իր դժվար և տարբերվող ոճը, որի մեջ միավորվեցին կլասիցիզմը և մանյերիզմի հին ռեսուրսները:
Չեզարեն ժամանակակից իրականությունում չունի ազգանուն, ինչպես Լեոնարդոն: «Դա Սեստո»-ն «Վարեսե» գավառի Սեստո Կալենդե քաղաքի մականունն է, որտեղ էլ նա ծնվել է:
Հնարավոր է, որ 2005 թվականին Հռոմում եղել է Բալդասարե Պերուչիի աշակերտը կամ օգնականը:
Չեզարե դա Սեստո անունը առաջին անգամ հիշատակվել է 1508 թվականին, երբ նա Յուրա II պապի հրամանով Վատիկանի ամրոցի պատերին նկարազարդում կատարեց: Հիմա այդ նկարազարդումները չեն պահպանվել: 1513 թվականին նա աշխատել է Սիցիլիայում, իսկ 1515 թվականին՝ Նեապոլում:
1516 թվականին նա վերադարձավ Միլան, որտեղ նա նկարեց իր հայտնի «Սալոմե» (իտալ.՝ Salomè) նկարը (հիմա այն գտնվում է Վիեննայում գտնվող Արհեստի պատմության թանգարանում):
Չեզարեն 1517 թվականին Մեսինայում գտնվելու ժամանակ ստեղծեց իր հայտնի աշխատանքներից մեկը՝ «Երկրպագության գուշակները»: Այդ ստեղծագործություններից հետո՝ 1520 թվականին նա նորից վերադարձավ Միլան, որտեղ ստեղծեց իր հիասքանչությունը, որը անվանվեց «Սուրբ Րոհի պոլիտպիհը»:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Art UK — 2003.
- ↑ 2,0 2,1 Cesare da Sesto
- ↑ 3,0 3,1 Cesare da Sesto
- ↑ 4,0 4,1 4,2 RKDartists
ԱղբյուրներԽմբագրել
- ։ էջ 55 - 65 http://books.google.it/books?id=3WYx4FySOMkC