Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Չափ (այլ կիրառումներ)

Չափ, երաժշտության մեջ, այս կամ այն մետրի թվային արտահայտությունը։ Նշվում է ստեղծագործության սկզբում, բանալիի նշաններից հետո, ուղղաձիգ դասավորվող երկու թվանշանով, վերինը ցույց է տալիս մետրական միավորի (տակտի) բաղկացած լինելը 2, 3, 4 և ավելի մասերից, ստորինը կոտորակային հայտարարի սկզբունքով նշում է տակտային ամեն մի մասը գրավոր դրսևորելու համար ընդունված պայմանական տևողությունը 1/16, 1/8, 1/4 կամ 1/2, 4/4:

Չափը նշվում է նաև լատին․՝  С տառով (գոյացել է մենզուրալ նոտագրության կիսաշրջան նշանից)։ Երբեմն չափի ստորին թվանշանը չի գրվում։ Ազատ ռիթմով հնչող, օրինակ, ժողովրդական ծորերգային կամ ասերգային ստեղծագործություններում հաճախ տակտաբաժանում չի կատարվում և, ըստ այդմ, որևէ չափ չի նշվում։ Տարբեր տեսակի մետրերի կամ տակտերի հետևողությամբ։ Չափերը ևս լինում են պարզ, բարդ, խառը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 677