Չափավոր շոգ կլիմա, չոր մերձարևադարձային կլիմայի տարատեսակ։

Չափավոր շոգ կլիմա ՀՀ-ում խմբագրել

ՀՀ-ում ձևավորվում է հյուսիսարևելյան և հարավարևելյան շրջաններում՝ 900-1300 մ բարձրություններում։

Ձմեռ խմբագրել

Ձմեռը չափավոր ցուրտ է՝ հաստատուն ձնածածկույթով։ Հունվարին օդի միջին ջերմաստիճանը -3-ից -5 °C է, նվազագույնը՝ -30 °C։

Գարուն խմբագրել

Գարունը մեղմ է, տևական և խոնավ

Ամառ խմբագրել

Ամառը՝ չափավոր շոգ, համեմատաբար՝ խոնավ։ Հուլիս-օգոստոսին միջին ջերմաստիճանը 22 °C է, առավելագույնը՝ 35 °C

Աշուն խմբագրել

Աշունը զով է (միջին ջերմաստիճանը՝ 10-17 °C), արևոտ՝ անհողմ եղանակների գերակշռությամբ։

  • անսառնամանիք ժամանակաշրջանը մինչև 220 օր է
  • 0°C-ից բարձր ջերմաստիճանների գումարը՝ 3900 °C
  • տարեկան տեղումները՝ 500-600 մմ՚.
  • պայմանները բարենպաստ են հանգստի և բուժման համար։
  • լանդշաֆտը լեռնատափաստանային, անտառային է։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։