Չափազանց մեծ աստղադիտակ

Չափազանց մեծ աստղադիտակ (անգլ.՝ Extremely Large Telescope, ELT, նախկինում E-ELT, «European» բառը անունից հանվել է 2017 թվականի հունիսին), կառուցվող աստղադիտարան, որի հիմնական գործիքը կլինի 39,3 մ տրամագծով հատվածավորված հայելիներով աստղադիտակը, որը բաղկացած է 798 վեցանկյուն հատվածներից՝ յուրաքանչյուրը 1,4 մետր տրամագծով[2]։

Չափազանց մեծ աստղադիտակ
ՏեսակNasmyth telescope?, infrared telescope? և extremely large telescope?
Մասն էԵվրոպական հարավային աստղադիտարան
ԿառավարողԵվրոպական հարավային աստղադիտարան
Երկիր Չիլի
ՏարածքաշրջանCerro Armazones?
ԲԾՄ3046 մետր[1]
Կիզակետային երկարություն743,4 մետր
Կայքelt.eso.org(անգլ.)
 Extremely Large Telescope Վիքիպահեստում

Հայելին 15 անգամ ավելի շատ լույս կհավաքի, քան այսօր գոյություն ունեցող ցանկացած աստղադիտակ։ Աստղադիտակը համալրված կլինի 5 հայելիներից բաղկացած յուրահատուկ հարմարվող օպտիկական համակարգով, որն ի վիճակի է փոխհատուցել երկրագնդի մթնոլորտի տուրբուլենտությունը և հնարավորություն կտա ստանալ ավելի մեծ մանրամասնությամբ պատկերներ, քան Հաբլ ուղեծրային աստղադիտակը[3]։

Պատմություն խմբագրել

Աստղադիտակի կառուցումը նախատեսված էր ավարտել 10-11 տարում, և պետք է սկսեր 2012 թվականին։ Նախագծման արժեքը գնահատվում էր 57 մլն, իսկ շինարարությունը՝ 1,05 մլրդ եվրո[4]։ Գնաճի ազդեցությամբ 2018 թվականին աստղադիտակի արժեքը աճել է մինչև 1,23 միլիարդ դոլար, իսկ կանխատեսումների համաձայն՝ մինչև 2024 թվականը ամբողջ նախագծի արժեքը պետք է կազմի մոտ 1,47 միլիարդ դոլար։ Այս գումարի մի մասը՝ 400 մլն եվրո, ներառում է հիմնական հայելու արտադրությունը, որի արտադրության պայմանագիրը ստացել են գերմանական SCHOTT և ֆրանսիական Safran Reosc ընկերությունները։

2010 թվականի ապրիլի 26-ին Եվրոպական հարավային աստղադիտարանի խորհուրդը որպես աստղադիտակի կառուցման վայր ընտրել է Չիլիի Ատակամա անապատում գտնվող Արմասոնես լեռը[5]։ Մյուս վայրերը, որոնք քննարկվել են, ներառել են Սիեռո Մակոնը Արգենտինայում, Ռոկե դե լոս Մուչաչոս աստղադիտարանը Կանարյան կղզիներում; և վայրեր Հյուսիսային Աֆրիկայում, Մարոկկոյում և Անտարկտիդայում[6][7]։

2012 թվականի հունիսի 12-ին Եվրամիությունը հաստատել է Չիլիի Ատակամա անապատում աստղադիտակ կառուցելու ծրագիրը[8]։

2013 թվականի դեկտեմբերին հայտնի է դարձել, որ շինարարական աշխատանքները կսկսվեն 2014 թվականի մարտին և կտևեն մոտ 16 ամիս։ Այս ընթացքում պետք է կառուցվեր ճանապարհը դեպի ապագա աստղադիտակի աշտարակ, Արմազոնես լեռան գագաթին կառուցվելու էր կրող հարթակը, ինչպես նաև խողովակների և մալուխների խրամատներ[9][10]։

2014 թվականի հունիսի 20-ին ժայռի գագաթը պայթեցվել է այն վայրում, որտեղ պետք է կառուցվեր բազմատոննանոց աստղադիտակի աշտարակը[9][11]

2015 թվականի նոյեմբերի 12-ին կայացել է աստղադիտակի կառուցման առաջին քարի տեղադրման արարողությունը[12]։

 
Չափազանց մեծ աստղադիտակի շինարարությունը 2022 թվականի հունվարին[13]

2016 թվականի մայիսի 25-ին Եվրոպական հարավային աստղադիտարանի (ESO) գլխավոր գրասենյակում ստորագրվել է ցամաքային աստղագիտության պատմության մեջ ամենամեծ պայմանագիրը։ Պայմանագրի առարկան գերաստղադիտակի աշտարակի, գմբեթի և մեխանիկական մասերի կառուցումն էր, պայմանագրի մոտավոր արժեքը 400 մլն եվրո էր նախատեսված։ Դեպի ապագա աստղադիտարան տանող մայրուղին ըստ նախագծի պետք է գործարկվեր 2017 թվականին։ Ըստ Եվրոպական հարավային աստղադիտարանի գլխավոր տնօրեն Թիմ դե Զեուի, չնայած ներկայիս քաղաքական իրավիճակին, Եվրոպական հարավային աստղադիտարանը բաց է միջազգային համագործակցության համար[14]։

2018 թվականի հունվարի 8-ին ավարտվել է ավելի քան հայելու 900 հատվածներից առաջին վեցի ձուլումը (798 հատված հիմնական հայելու համար և 133 պահեստային հայելային հատված)։ Արտադրական գործընթացի կայունացումից հետո ամեն օր ձուլվելու է մեկ հատված[15]։

2018 թվականի նոյեմբերին հայտնվել են Չափազանց մեծ աստղադիտակի արդեն իսկ դրված հիմքի առաջին լուսանկարները[16]։

2019 թվականի սեպտեմբերի 27-ին սկսվել է 2800 տոննա կշռող աստղադիտակի գմբեթի կառուցումը[17][18]

2021 թվականի հոկտեմբերին ավարտվել են 2,4 մ տրամագծով M4 հարմարվողական հայելու բոլոր 6 հատվածները, որը երբևէ ստեղծված ամենամեծ դեֆորմացվող հայելին է[19]։

 
Չափերի համեմատություն Չափազանց մեծ աստղադիտակի և այլ աստղադիտակների գմբեթների միջև:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.eso.org/public/teles-instr/elt/
  2. Govert Schilling (2011 թ․ հունիսի 14). «Europe Downscales Monster Telescope to Save Money». Science Insider. Վերցված է 2020 թ․ հունիսի 29-ին.
  3. «THE EUROPEAN EXTREMELY LARGE TELESCOPE ("E-ELT") PROJECT». {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն); Cite uses deprecated parameter |authors= (օգնություն)
  4. ESO Moves One Step Closer to the First Extremely Large Telescope Արխիվացված 2011-06-19 Wayback Machine(անգլ.)
  5. «E-ELT Site Chosen». ESO. 2010 թ․ ապրիլի 26. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 17-ին.
  6. «E-ELT: Finding a home». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 24-ին.
  7. «European Extremely Large Telescope Site Characterization I: Overview» (PDF). Publications of the Astronomical Society of the Pacific. 123 (909): 1334–1346. 2011 թ․ նոյեմբերի 1. Bibcode:2011PASP..123.1334V. doi:10.1086/662995. S2CID 120016246. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 22-ին. {{cite journal}}: Cite uses deprecated parameter |authors= (օգնություն)
  8. «В Чили к 2022 году будет построен самый большой в мире телескоп». РБК. 2012 թ․ հունիսի 12. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 13-ին.
  9. 9,0 9,1 «Закладка E-ELT». ESO. 2014 թ․ հունիսի 19. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 11-ին.
  10. «Стройку на месте установки сверхтелескопа E-ELT в Чили начнут в марте». 2013 թ․ դեկտեմբերի 11. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 11-ին.
  11. ««Europe's E-ELT blast marks first step in new science mega-project», фото и видео взрыва». 2014 թ․ հունիսի 20. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 23-ին.(անգլ.)
  12. «Самый большой телескоп начали строить в Чили». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 12-ին.
  13. «Extremely strong foundations». www.eso.org. Վերցված է 2022 թ․ հունվարի 31-ին.
  14. «Европейское окно в космос: ESO подписало контракт на строительство рекордного сверхтелескопа». Вести.Ru. 2016 թ․ մայիսի 26. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 15-ին.
  15. «Успешно выполнена отливка первых сегментов главного зеркала телескопа ELT». 2018 թ․ հունվարի 9. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 10-ին.
  16. «Заложен фундамент самого большого оптического телескопа в мире». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 1-ին.
  17. «В Чили начали строить крупнейший оптический телескоп в мире». РИА Новости. 2019 թ․ սեպտեմբերի 27. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 27-ին.
  18. «Construction of the ELT Dome Foundations Begins». ESO. 2019 թ․ սեպտեմբերի 27. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 27-ին.
  19. information@eso.org. «From mirror petals to laser stars: ELT adaptive optics milestones reached». www.eso.org (անգլերեն). Վերցված է 2022 թ․ մայիսի 31-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չափազանց մեծ աստղադիտակ» հոդվածին։