Չարլի Հիթոն

բրիտանացի դերասան
(Վերահղված է Չարլի Ռոս Հիթոնից)

Չարլի Ռոս Հիթոն (անգլ.՝ Charlie Ross Heaton, փետրվարի 6, 1994(1994-02-06)[1], Բրիդլինգտոն, East Riding of Yorkshire, Իսթ Ռայդինգ օֆ Յորքշիր, Յորքշիր և Համբեր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի դերասան և երաժիշտ։ Ավելի հայտնի է Տարօրինակ դեպքեր սերիալից՝ Ջոնաթան Բայերսի դերով։

Չարլի Հիթոն
Ծնվել է1994 թ. փետրվարի 6-ին
ԾննդավայրԲրինդլինգթոն, Անգլիա
ՔաղաքացիությունՄեծ Բրիտանիա
Ազգությունբրիտանացի
Մասնագիտությունդերասան, երաժիշտ
Ակտիվ շրջան2015-ներկա
ԸնտրանիՏարօրինակ դեպքեր
Համատեղ ապրող(ներ)Նատալյա Դայեր
Պարգևներ և մրցանակներ

Գործունեություն խմբագրել

16 տարեկանում՝ Լոնդոն տեղափոխվելուց հետո, Հիթոնը միացավ Comanechi նոյզ-ռոք խմբին՝ որպես թմբկահար, և հյուրախաղերով հանդես էր գալիս նրանց հետ ավելի քան մեկ տարի[2][3]

Հիթոնի առաջին ելույթը հեռուստատեսությունում եղավ 2015 թվականին, երբ նա նկարահանվեց քրեական, դրամատիկական հեռուստասերիալում՝ հանդես գալով Գերի Մաքքարդիի դերում[4]։ Նա նաև հանդես եկավ Ռայլիի դերում «Հավատ» հեռուստասերիալում[5]։ Նա խաղաց Ջեյսոն Ուեյքոթի դերը՝ BBC One-ի «Աղետ» հեռուստասերիալում[6]։ 2016-ին նա հայտնվեց «Փակի տակ» հեռուստասերիալում՝ Նաոմի Ուոթսի և Օլիվեր Պլատոմի հետ գլխավոր դերերում։

Սկսած 2016 թվականից Հիթոնը հանդես է գալիս Netflix«Տարօրինակ դեպքեր» հեռուստասերիալում՝ գլխավոր դերերից մեկում[7][8][9]։

2017 թվականի մայիսին Հիթոնը միացավ Նոր մուտանտներ ֆիլմի դերասանական կազմին՝ Սեմ Հաթրիի դերում[10]։

Անձնական կյանք խմբագրել

Ակիկա Մացուրայի հետ անցյալում ունեցած հարաբերություններից 2014 թվականին ծնվեց Հիթոնի որդին[11]։

Ֆիմագրություն խմբագրել

Ֆիլմ խմբագրել

Տարի Անվանում Դեր Գրառումներ
2015 Աշակերտ Մայքլ Սթիվենս Կարճ ֆիլմ
Rise of the Footsoldier Part II Առևտրական
Urban & the Shed Crew Ֆրենկ
2016 As You Are Մարկ
Shut In Սթիվեն Պորտման
2017 Ծուծոսկր Բիլլի
2020 Նոր Մուտանտները Սեմ Գաթրի Հետարտադրություն

Հեռուստատեսություն խմբագրել

Տարի Անվանում Դեր Գրառումներ
2015 DCI Banks Գերի Մաքքարդիի 2 սերիա
Vera Ռիլլի Changing Tides սերիա
Աղետ Ջեյսոն Ուեյքոթ Sweetie, The Department of Secrets սերիաներ
2016–ներկա Տարօրինակ դեպքեր Ջոնաթան բայերս գլխավոր դեր

Անվանակարգեր և մրցանակներ խմբագրել

Տարի Մրցանակ Կատեգորիա ֆիլմ/հեռուստասերիալ Հեռուստասերիալ Ref.
2017 Screen Actors Guild մրցանակ Դրամատիկական սերիալների երկրորդ պլանի լավագույն դերասան Տարօրինակ դեպքեր Հաղթանակ [12]
Gold Derby Awards մրցանակ տարվա լավագույն համույթ Առաջադրված [13]
2018 Screen Actors Guild Awards մրցանակ Դրամատիկական սերիալների երկրորդ պլանի լավագույն դերասան Առաջադրված [14]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ČSFD (չեխերեն) — 2001.
  2. «Charlie Heaton». Interview. Վերցված է 2016 թ․ հուլիսի 31-ին.
  3. «Charlie Heaton, Stars of Tomorrow 2015». Screen Daily. Վերցված է 2016 թ․ հուլիսի 31-ին.
  4. Robinson, Jennifer (2015 թ․ ապրիլի 23). «DCI BANKS: Season 4». KPBS.org. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 3-ին.
  5. «Vera Cast List 2015: ITV Series 5 Air Date and Character Details». TellyChat.co.uk. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 3-ին.
  6. «The Department of Secrets - Series 29 Episode 31 of 46». bbc.co.uk. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 3-ին.
  7. Hipes, Patrick (2015 թ․ մարտի 18). «Oliver Platt Joins Naomi Watts In 'Shut In' For EuropaCorp & Lava Bear». Deadline.com. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 3-ին.
  8. McNary, Dave (2015 թ․ մարտի 6). «Naomi Watts' Shut In Set 2016 Release Date». Variety. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 3-ին.
  9. Spangler, Todd (2015 թ․ օգոստոսի 20). «Netflix Casts 7 Young Actors in Stranger Things Supernatural Drama from Duffer Brothers». Variety. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 28-ին.
  10. «'New Mutants' Finds Its Cannonball with 'Stranger Things' Star Charlie Heaton». Collider (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ մայիսի 31. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 31-ին.
  11. «Stranger Things star Charlie Heaton has secret love child». Mail Online. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 31-ին.
  12. Nolfi, Joely (2016 թ․ դեկտեմբերի 14). «SAG Awards nominations 2017: See the full list». Entertainment Weekly. Meredith Corporation. Վերցված է 2018 թ․ հուլիսի 31-ին.
  13. Dixon, Marcus James; Montgomery, Daniel (2017 թ․ սեպտեմբերի 6). «2017 Gold Derby TV Awards winners: 'Big Little Lies' and 'SNL' sweep, while 'Stranger Things' takes Best Drama». Gold Derby. Penske Business Media, LLC. Վերցված է 2018 թ․ մայիսի 30-ին.
  14. Hipes, Patrick (2018 թ․ հունվարի 21). «SAG Awards' Stunt Ensemble Nominees Include Fallen 'Walking Dead' Stuntman». Deadline Hollywood. Penske Business Media, LLC. Վերցված է 2018 թ․ հունվարի 11-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չարլի Հիթոն» հոդվածին։