Չարլզ Օրմոնդ Իմզ կրտսեր (անգլ.՝ Charles Ormond Eames, 1907 թվական հունիսի 17, Սենթ Լուիս-1978 թվական օգոստոսի 21, Սենթ Լուիզ) և Ռեյ Իմզ (անգլ.՝ Ray Eames, 1912 թվական դեկտեմբերի 15, Սակրամենտո- 1988 թվական օգոստոսի 21 Լոս Անջելես ), ամերիկացի ճարտարապետներ և դիզայներներ։

Չարլզ և Ռեյ Իմզեր
Ուշագրավ աշխատանքներEames House?
ՊարգևներTwenty-five Year Award? և Կալիֆորնիայի փառքի սրահ
Charles and Ray Eames Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

 
Իմզերի տունը

Չարլզ Իմզը ծնվել է Միսուրիում, սովորել Վաշինգտոնի Սենթ Լուիսի համալսարանում, սակայն այն չի ավարտել։ Դեռևս ուսանող է եղել, երբ ամուսնացել է Քեթրին Վիրմանի հետ, և նրանք շուտով դուստր են ունեցել։ 1930 թվականին Իմզը բացել է ճարտարապետական բյուրո[1]։ Երիտասարդ ճարտարապետը ջերմ հարաբերությունների մեջ է եղել Սաարինեի ընտանիքի հետ[2]։ Նա իր ավագ ընկերոջ ՝ Էլիել Սաարինենի խորհրդով տեղափոխվել է Միչիգան, որպեսզի ավարտի կրթությունը նրա ղեկավարությամբ։ Այնտեղ Իմզը լքել է կնոջը, որպեսզի միանա իր կալիֆոռնիացի դասընկերուհու՝ Ռեյ Կայզերի մոտ, որն արդեն հասել էր որոշակի ճանաչման` որպես աբստրակցիոն նկարչուհի[3]։ Չարլզը և իր ընկեր Էերո Սաարինենին Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանի կողմից մրցանակ են ստացել ֆեներային կահույքի համար, որն ուներ ժամանակակից և հարմարավետ տեսք։

ԳործունեությունԽմբագրել

Իմզերները որոշ ժամանակ հետո տեղափոխվել են Կալիֆոռնիա, որտեղ նրանք իրականացրել են ԱՄՆ ռազմածովային ուժերի կողմից իրենց տրված հրամանը[4]։

1940-ականների երկրորդ կեսին ամուսինները (Սաարինենի, Ռ. Նեյտրայի և այլոց հետ) մասնակցել են տեղական ճարտարապետական ամսագրի ծրագրին` նոր ճաշակով առանձնատներ կառուցելու համար[5]։ Դրանցից մեկում ` Իմզերի տանը, հեղինակները տեղավորվել են։ 2006 թվականին այդ լուսավոր շենքը ստացել է ԱՄՆ Ազգային պատմական հուշարձանի կարգավիճակ[6]։ Ամուսինները հաջողությունների էին հասել կահույքի դիզայնի ոլորտում[7]։ 1945 թվականին նրանք նախագծել են (անգլ.՝ Eames Lounge) նրբատախտակյա աթոռը, որի վրա կարելի էր հանգստանալ։ 1956 թվականին դրան լրացվել է մի փոքրիկ օտոմանակ բազմոց, այդպիսով վերածվելով շեյզլոնգ աթոռի։ 1979 թվականին Չարլզի մահից հետո Իմզի աշխատանքը արժանացել է Արքայական ոսկե մեդալի։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «California Dreaming: Reconsidering the work of Charles and Ray Eames»։ Apollo Magazine (en-US)։ 2015-10-15։ Վերցված է 2020-11-27 
  2. Facebook, Twitter, options Show more sharing, Facebook, Twitter, LinkedIn, Email, URLCopied! Copy Link, Print (2012-07-15)։ «Former Eames furniture design headquarters sold in Venice»։ Los Angeles Times (en-US)։ Վերցված է 2020-11-27 
  3. Slessor Catherine (2015-01-01)։ «Charles Eames (1907–1978) and Ray Eames (1912–1988)»։ Architectural Review (անգլերեն)։ Վերցված է 2020-11-27 
  4. «Leg Splint»։ www.eamesoffice.com (en-US)։ 2014-02-18։ Վերցված է 2020-11-27 
  5. «Wartime Plyformed Molded Leg Splint by Charles Eames»։ Eames.com (անգլերեն)։ Վերցված է 2020-11-27 
  6. Inc Time (1950-09-11)։ «LIFE» (անգլերեն)։ Time Inc։ Վերցված է 2020-11-27 
  7. «Maharam»։ www.maharam.com։ Վերցված է 2020-11-28 

Արտաքին հղումներԽմբագրել