Չարլզ Ֆրենսիս Ռիխտեր
Չարլզ Ֆրենսիս Ռիխտեր, (անգլ.՝ Charles Francis Richter, ապրիլի 26, 1900[1][2][3][…], Օվերփեք, Բաթլեր, Օհայո, ԱՄՆ[4] - սեպտեմբերի 30, 1985[1][2][3], Փասադենա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[5]), ամերիկացի սեյսմոլոգ, որը 1935 թվականին առաջարկել է երկրաշարժի ուժգնության գնահատման սանդղակ։ Այդ սանդղակի հիմնական տեսական բնութագրիչները Ռիխտերը մշակել է ամերիկացի սեյսմոլոգ Բենո Գուտենբերգի հետ համատեղ 1941-1945 թվականներին, որից հետո սանդղակը հայտնի է դարձել ամբողջ աշխարհում։
Չարլզ Ֆրենսիս Ռիխտեր | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 26, 1900[1][2][3][…] |
Ծննդավայր | Օվերփեք, Բաթլեր, Օհայո, ԱՄՆ[4] |
Մահացել է | սեպտեմբերի 30, 1985[1][2][3] (85 տարեկան) |
Մահվան վայր | Փասադենա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[5] |
Գերեզման | Mountain View Cemetery and Mausoleum |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտ, Սթենֆորդի համալսարան, Հարավային Կալիֆոռնիայի համալսարան և Լոս Անջելեսի ավագ դպրոց |
Երկեր | Ռիխտերի սանդղակ |
Մասնագիտություն | երկրաշարժագետ, երկրաբան և մաթեմատիկոս |
Աշխատավայր | Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտ, Հարավային Կալիֆոռնիայի համալսարան և Սթենֆորդի համալսարան |
Զբաղեցրած պաշտոններ | պրոֆեսոր |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա[7] |
Charles Francis Richter Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՉարլզի ծնողները ֆերմերներ էին։ 1909 թվականին նրա ընտանիքը Օհայո նահանգից տեղափոխվեց ավելի ապահովված երկրամաս՝ Կալիֆոռնիա։ Դպրոցում փոքրիկ Չարլզն իր մեջ հակումներ բացահայտեց ֆիզիկայի նկատմամբ։ Ընդ որում, ոչ թե մեխանիկայի կամ ստատիկայի, այլ կոնկրետ ատոմային ֆիզիկայի նկատմամբ. նրան դուր էր գալիս մոլեկուլներից, ատոմներից, միջուկից կազմված այդ անհայտ աշխարհը, և այն ամենը, ինչ տեղի էր ունենում այնտեղ։
Դպրոցն ավարտելուց հետո Ռիխտերն ընդունվեց Սթենֆորդի համալսարան, և չնայած երիտասարդ տարիքին՝ պաշտպանեց դոկտորական դիսերտացիան։ Նոբելյան մրցանակակիր Ռոբերտ Միլիկենը նկատեց Չարլզին և առաջարկեց աշխատել Սեյսմոլոգիական լաբորատորիայում[8]։ Չարլզն սկսեց զբաղվել սեյսմոլոգիական հետազոտություններով[8]։ Այն ժամանակ տարբեր գիտական դպրոցների կողմից սահմանված շատ գիտական հասկացություններ և եզրույթներ ոչ միայն իրար հակասում էին, այլև՝ հաճախ իրարամերժ էին։ Նա գրեց երկու դասագիրք՝ շարադրված պարզ և հասկանալի լեզվով։ Այդ դասագրքերը այսօր էլ չեն կորցրել իրենց արդիականությունը և շատ համալսարաններում դեռևս օգտագործվում են։
Նրան շատ անհանգստացնում էր այն ժամանակ գոյություն ունեցող երկրաշարժի ուժգնության որոշման սանդղակը, որն առաջարկել էր իտալացի հոգևորական և երկրաբան Ջուզեպե Մերկալին 1902 թվականին։ Այդ սանդղակը հենվում էր ոչ թե գիտական, այլ՝ սուբյեկտիվ պատկերացումների վրա։ Այսինքն, ցնցումների ուժը չափվում էր ըստ մարդկանց մոտ առաջացրած խուճապի աստիճանի։ Ըստ դրա, եթե մարդիկ հասցնում էին դուրս գալ շինություններից, ուրեմն երկրաշարժը գնահատվում էր թույլ, եթե չէին հասցնում՝ ուժեղ։
Այն ժամանակ սեյսմիկ լաբորատորրայի տնօրենը գերմանացի Բենո Գուտենբերգն էր։ Նրանք միասին մեծ աշխատանք կատարեցին, ուսումնասիրեցին երկրաշարժի վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն՝ փորձելով պարզել այդ բնական աղետներին բնորոշ օրինաչափությունները և դրանց վրա ազդելու հնարավոր ձևերը։ 1935 թվականին նրանք ստեղծեցին լիարժեք և ամբողջական համակարգ, որի հիմքում ընկած էին երկրագնդի ցնցումներն արձանագրող սեյսմոգրաֆ սարքերի ցուցմունքերը։ Ընդ որում, համակարգի հիմքը լոգարիթմական սկզբունքն էր։ Ըստ դրա, 3 բալ ուժգնության դեպքում ցնցումների ուժը 10 անգամ ավելի թույլ էր, քան 4 բալ ուժգնության դեպքում և 100 անգամ ավելի քիչ՝ 5 բալի դեպքում։ Դա հնարավորություն էր տալիս ավելի օբյեկտիվ գնահատել ցնցումերի ուժը։
Իր անունով կոչված սանդղակի ստեղծումը Ռիխտերի գիտական աշխատանքի չնչին մասն էր։ Ամբողջ կյանքում նա պայքարում էր շինարարական նորմերի խստացման, ավելորդ ճարտարապետական կառույցները նախագծերում ընդգրկելու դեմ, օրինակ, դեմ էր բազմատոննանոց ծեփածո զարդարանքները շենքերի վերին ճակատային մասում տեղադրելուն։ Իհարկե, նրան միշտ չէր հաջողվում համոզել ճարտարապետներին, բայց նրա համառության շնորհիվ տասնյակ կյանքեր են փրկվել ուժեղ երկրաշարժերի ժամանակ։
Առօրյա կյանքում Ռիխտերը բավականին ակտիվ կյանք վարող բնագետ էր։ Սիրում էր հեծանվային զբոսանքներ, ձկնորսություն, ճամփորդել, նախընտրում էր գիշերել վրաններում՝ վայրի բնության գրկում։ Ռիխտերը գիտեր 7 լեզու, այդ թվում՝ ռուսերեն։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- ↑ 4,0 4,1 4,2 Charles Richter Day in Butler County. Inventor of the Richter scale was born in Butler County — Butler County, 2016.
- ↑ 5,0 5,1 5,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ https://www.royalsociety.org.nz/who-we-are/our-people/our-fellows/all-honorary-fellows/
- ↑ Notable Names Database — 2002.
- ↑ 8,0 8,1 «Charles F. Richter». UXL newsmakers. 2005. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 7-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չարլզ Ֆրենսիս Ռիխտեր» հոդվածին։ |