Չարլզ Պոնզի (մարտի 3, 1882(1882-03-03)[1] կամ 1882[2], Լուգո, Ռավեննա, Էմիլիա Ռոմանիա, Իտալիայի թագավորություն - հունվարի 18, 1949(1949-01-18) կամ 1949[2], Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա), իտալացի ֆինանսական բուրգ կառուցող, «Պոնզիի սխեմա»-ի հիմնադիր։

Չարլզ Պոնզի
իտալ.՝ Carlo Ponzi
Դիմանկար
Ծնվել էմարտի 3, 1882(1882-03-03)[1] կամ 1882[2]
ԾննդավայրԼուգո, Ռավեննա, Էմիլիա Ռոմանիա, Իտալիայի թագավորություն
Մահացել էհունվարի 18, 1949(1949-01-18) կամ 1949[2]
Մահվան վայրՌիո դե Ժանեյրո, Բրազիլիա
ԳերեզմանՌիո դե Ժանեյրո
Քաղաքացիություն ԱՄՆ,  Իտալիա և  Իտալիայի թագավորություն
ԿրթությունՀռոմի Սապիենզա համալսարան
Մասնագիտությունհանցագործ, բանկիր, ինքնակենսագիր և con artist
 Charles Ponzi Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Պատանեկան տարիքում արտագաղթել է ԱՄՆ՝ ստեղծելով ամենասրամիտ և օրիգինալ ֆինանսական բուրգերից մեկը, որը հետագայում անվանվեց նրա պատվին։ Մանկության և երիտասարդության մասին քիչ բան է հայտնի, իսկ տեղեկությունը հակասական է։ 1903 թվականին Պոնզին մեկնել է արտերկիր՝ ճանապարհին կորցնելով ամբողջ գումարը։ Ամերիկայի մուտքի մոտ ուներ ընդամենը երկուսուկես դոլար։ Գումար վաստակելու փորձերը անհաջող էին մինչև 1919 թվականը, երբ Պոնզին կահույք վաճառող ընկերոջից 200 դոլար վարկ վերցնելով ստեղծեց ընկերություն։

Ընկերությունը գրանցվել է Բոստոնում և կոչվել Արժեթղթերի փոխանակման ընկերություն։ Այն զբաղվում էր արբիտրաժային գործարքներով։ Ընկերությունը թողարկել է պարտքերի անդորրագրեր, որոնցում պարտավորվել է 90 օրվա ընթացքում ստացված յուրաքանչյուր 1000 ԱՄՆ դոլարի դիմաց վճարել 1500 դոլար։ 1920 թվականի գարնանը Պոնզին ընկերության վերահսկողությունը փոխանցեց 18-ամյա Լյուսի Մարտելիին։ Մինչդեռ ինքը հեղինակավոր թաղամասում գնեց թանկարժեք առանձնատուն։

Բուրգը փլուզվեց 1920 թվականի ամռանը Դենիելս անունով ավանդատուներից մեկի կողմից դատական գործի արդյունքում, որը պահանջում էր «Պոնզի» ընկերության շահույթի 50%-ը։ Ըստ այդ ժամանակվա օրենքների, նման դատավարությունը թույլ էր տալիս սառեցնել Պոնզիի այն միջոցները, որոնք գտնվում էին բանկային հաշիվներում։ Հուլիսի 26-ին Պոնզին հայտարարեց ավանդների ժամանակավոր դադարեցման մասին՝ կապված հարկային մարմինների ստուգումների հետ։ 1920 թվականի օգոստոսի 12-ին Պոնզին կալանավորվեց աուդիտի արդյունքների պատճառով, որը բացահայտեց 7 միլիոն պարտք, իսկ հաշիվներում ունեցած միջողները կազմեց 4 միլիոն։ 1920 թվականի հոկտեմբերի 25-ին Պոնզին ճանաչվեց սնանկ, իսկ հոկտեմբերի 30-ին դատապարտվեց 5 տարվա ազատազրկման։

Նույնիսսկ բանտում Պոնզին շարունակում էր ֆինանսական կեղծիքներով զբաղվել, իսկ 1934 թվականին արտաքսվեց հայրենիք։ Այնտեղ դարձավ անգլերենի թարգմանիչ։ Ավելի ուշ, Մուսոլինիի հովանավորությամբ տեղափոխվեց Ռիո դե Ժանեյրո`աշխատելու որպես իտալական ավիաուղիների ներկայացուցիչ։

Չարլզ Պոնզին մահացավ Ռիո դե Ժանեյրոյի հիվանդանոցի բարեգործական բաժանմունքում ուղեղի արյունազեղումից՝ թողնելով 75 դոլար։

Հետևորդներ խմբագրել

Հայտնի խաբեբա Բեռնարդ Մադոֆը կազմակերպել է «Մադոֆի հիմնադրամ» («Madoff Securities») ֆինանսական բուրգը՝ ըստ «Պոնզիի սխեմա»-ի, այսինքն, երբ ներդրումների տոկոսադրույքը վճարվում է նոր հաճախորդների ներհոսքի հաշվին[3]։

2018 թվականի մարտին կրիպտոարժույթի հիման վրա գործարկվեց բուրգ՝ խելացի պայմանագրային կառավարչի հետ։ Հայտնի կեղծարարի հետևորդները բացահայտ հայտարարելով իրենց բուրգի ազնվության մասին իրենց կոչեցին Ponzi Trust (Պոնզի տրաստ)։

Խաղարկային ֆիլմեր խմբագրել

  • 2013 թվական՝ «Պոնզիի սխեմա» հեռուստաֆիլմ / Le système de Ponzi, ռեժ. Դանթե Դեզարտ (ֆր.՝ Dante Desarthe), գլխավոր դերում Սկալի Դելպեյրա (ֆր.՝ Scali Delpeyrat)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Edward L. Lach, Jr. Ponzi, Charles (03 March 1882–17 January 1949), financial scam artist // American National Biography Online / S. Ware[New York]: Oxford University Press, 2017. — ISSN 1470-6229doi:10.1093/ANB/9780198606697.ARTICLE.1002271
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  3. «В США арестованы прикрывавшие пирамиду Мэйдоффа программисты» lenta.ru от 14.11.2009: «Фонд Мейдоффа действовал с 1960-х годов по так называемой схеме Понци, то есть когда проценты по инвестициям выплачивались за счет притока новых клиентов».

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չարլզ Պոնզի» հոդվածին։
  1. Գոլուբիցկի Միխայլովիչ, Սերգեյ. Չարլզ Պոնզիի ողբերգությունը. Բուրգերի սխեմաների մեծ գաղտնիքներն ու ծագումը. Բեսթսելլեր. էջեր Ի՞նչ է քո աստծո անունը։ 20-րդ դարի մեծ խաբեություններ։. ISBN http://sgolub.ru/protograf/tragikomediya-charlza-pontsi-velikie-tainy-i-istoki-piramidalnykh-skhem. {{cite book}}: Check |isbn= value: invalid character (օգնություն); External link in |isbn= (օգնություն)