Չարլզ Մելթոն

ամերիկացի դերասան

Չարլզ Մելթոն (անգլ.՝ Charles Melton, հունվարի 4, 1991(1991-01-04), Ջունո, ԱՄՆ), ամերիկացի դերասան և մոդել[1]։ Առավել հայտնի է «Ռիվերդեյլ» հեռուստասերիալում՝ Ռեջի Մանթլի դերով։

Չարլզ Մելթոն
Ծնվել էհունվարի 4, 1991(1991-01-04) (33 տարեկան)
ԾննդավայրՋունո, ԱՄՆ
ԿրթությունԿանզաս նահանգի համալսարան
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, հեռուստատեսային դերասան և մոդել

Կյանք և կարիերա խմբագրել

Չարլզ Մելթոնը ծնվել է 1991 թվականին Այլասկա նահանգի Ջունո ոչ մեծ քաղաքում։ Իր ծնունդից շատ չանցած Չարլզը և իր ծնողները տեղափոխվել են Կանզասի նահանգ, որտեղ նա մեծացել է[1][2]։ Դպրոցից հետո Չարլզը ընդունվել է Կանզասի համալսարան, սակայն երկու տարի անց կիսատ թողել այն` դերասան դառնալու համար։ Չարլզը նկարահանվել է «Անհաջողակներ» (2009-2015) և «Ամերիկյան սարսափ պատմություն։ Հյուրանոց» (2011) հեռուստասերիալներում։ Նաև հայտնի է որպես մոդել, մասնակցել է «Armani», «Azalea», «Dolche Gabbana», «Hollister» և «Old Navy» բռենդների ֆոտոսեսիաներին։

Չարլզը հայտնի է դարձել «Ռիվերդեյլ» հեռուստասերիալում իր դերի շնորհիվ[3][4]։ Նկարահանվել է 1940-ականներիցի վեր թողարկված կոմիքսում, որի սերիալը նույնպես արճանացել է բարձր գնահատականի։ Չարլզ Մելթոնին բաժին հասավ կոմիքսի մշտական դերերից մեկի՝ Ռեջի Մենթլիինը։ Այս որակներով նա արագ գրավել է պրոդյուսերների ուշադրությունը։ Արդեն 2019 թվականին էկրաններին բարձրացել է «Արևը նույնպես աստղ է» ֆիլմը, որտեղ Չարլզ Մելթոնը ստացել է գլխավոր դեր[5]։ Այնուհետև նա նկարահանվել է Արիանա Գրանդեի «Break Up With Your Girlfriend, I’m Bored» երգի տեսահոլովակում։

Հանդիպում է Ռիվերդեյլ սերիալի իր կոլեգայի՝ Կամիլա Մենդեսի հետ։

Ֆիլմագրություն խմբագրել

Ֆիլմ խմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնագիր անվանում Դեր Նշումներ
2015 Faces Without Eyes Դոկ Կարճամետրաժ ֆիլմ
2015 Վատ ընկերը Bad Friend Քոլին
2016 The Channel Քրիս
2018 Մաղվածք. Նոր աշխարհակարգ The Thinning: New World Order Քեյջ
2019 Արևը նույնպես աստղ է The Sun Is Also a Star Դենիել Բե
2020 Վատ տղաները 3 Bad Boys for Life

Հեռուստատեսություն խմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնագիր անվանում Դեր Նշումներ
2014 Glee Glee մոդել Սերիա․ «New New York»
2015-2016 Ամերիկյան սարսափ պատմություն։ Հյուրանոց American Horror Story: Hotel Պարոն Վու 2 սերիա
2017-2023 Ռիվերդեյլ Riverdale Ռեջի Մանթլ Մշտական դեր (երկրորդ եթերաշրջանիցից)

Երաժշտական տեսահոլովակներ խմբագրել

Տարի Անվանում Արտիստ
2019 «Break Up With Your Girlfriend, I’m Bored» Արիանա Գրանդե

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Model of the Week: Charles Melton». Models.com. 2011 թ․ օգոստոսի 4. Վերցված է 2018 թ․ հունիսի 21-ին.
  2. https://www.wonderwall.com/entertainment/movies/charles-melton-love-sun-also-star-premiere-yara-shahidi-camila-mendes-riverdale-3019613.article
  3. Nemetz, Dave (2017 թ․ մայիսի 12). «Meet Riverdale's New Reggie — Plus: Ross Butler Endorses Recast». TVLine (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 6-ին.
  4. Swift, Andy (2018 թ․ մայիսի 2). «Riverdale Promotes Vanessa Morgan, Charles Melton to Series Regulars». TVLine (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 6-ին.
  5. Galuppo, Mia; Sun, Rebecca (2018 թ․ մայիսի 31). «'Riverdale' Star Charles Melton Joins Yara Shahidi in 'The Sun Is Also a Star' (Exclusive)». The Hollywood Reporter (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 6-ին.

Արտաքին հղումներ խմբագրել