Չարլզ Հրաչ Փափազ (մարտի 3, 1918(1918-03-03), Թրոյ, Նյու Յորք, ԱՄՆ - հուլիսի 8, 2007(2007-07-08)[6]), հայազգի ամերիկյան ռադիոֆիզիկոս, ՀԽՍՀ ԳԱ արտասահմանյան անդամ (1974)։ ԱՄՆ-ի ազգային ԳԱ անդամ (1956), Ամերիկյան ֆիզիկական ընկերության, մաթեմատիկական ընկերության և էլեկտրոնային տեխնիկայի ինժեներների ինստիտուտի անդամ։

Չարլզ Հրաչ Փափազ
Ծնվել էմարտի 3, 1918(1918-03-03)
Թրոյ, Նյու Յորք, ԱՄՆ
Մահացել էհուլիսի 8, 2007(2007-07-08) (89 տարեկան)
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունճարտարագետ և applied physicist
Հաստատություն(ներ)Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտ
Ալմա մատերՄասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ, Հարվարդի համալսարան և Հարվարդի ճարտարագիտության և կիրառական գիտությունների դպրոց
Գիտական աստիճանփիլիսոփայական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինանգլերեն[1][2]
Գիտական ղեկավարRonold W. P. King?
Եղել է գիտական ղեկավարNader Engheta?[3], Walter De Logi?[4], Nick (Nicholas) A. George?[4][3], Jerry M. Harris?[5] և Japie van Zyl?[3]

Կենսագրություն խմբագրել

1941 թվականին ավարտել է Մասսաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը։ Փիլիսոփայության դոկտորի կոչումն ստացել է Հարվարդի համալսարանում (19481948-1950 թվականներին դասախոսել է նույն համալսարանում, 1950–1952 թվականներին՝ Կալիֆոռնիայի Բերկլիի համալսարանում։ 1952 թվականից՝ Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր և անտենաների լաբորատորիայի վարիչ։ Աշխատանքները վերաբերում են էլեկտրամագնիսական ճառագայթման, անտենաների տեսության և ռադիոալիքների տարածման հարցերին։ Մշակել է գրավիտացիոն դաշտում էլեկտրամագնիսական ալիքների տարածման տեսությունը, արտածել լիցքավորված մասնիկների շարժման ռելյատիվիստական հավասարումը։ Օգտվելով Համբարձումյանի ինվարիանտության սկզբունքից, լուծել է անհամասեռ միջավայրում ռադիոալիքների տարածման մի շարք խնդիրներ[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։