Չարլզ Կաման (անգլ.՝ Charles H. Kaman; հունիսի 15, 1919(1919-06-15), Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ - հունվարի 31, 2011(2011-01-31), Bloomfield), ամերիկացի ուղղաթիրռների կոնստրուկտոր, գյուտարար, ձեռնարկատեր։ Kaman Aircraft, Kaman Aerospace և Kaman Music ընկերությունների հիմնադիրը (1945), կառավարիչը (մինչև 1991) և տնօրենների խորհրդի նախագահը (մինչև 2001)։

Չարլզ Կաման
Ծնվել էհունիսի 15, 1919(1919-06-15)
ԾննդավայրՎաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ
Մահացել էհունվարի 31, 2011(2011-01-31) (91 տարեկան)
Մահվան վայրBloomfield
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԱմերիկյան կաթոլիկ համալսարան
ՄասնագիտությունQ10497074?, ճարտարագետ և գյուտարար
Պարգևներ և
մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Չարլզ Կամանը ավիացիոն ինժեների կրթություն է ստացել Վաշինգտոնի Կաթոլիկ համալսարանում, աշխատել է Hamilton Standard ընկերությունում, նախագծել է Իգոր Սիկոռսկու առաջին ուղղաթիռների ռոտորները։ 1945 թվականին հեռացել է Hamilton աերոդինամիկայի գլխավոր մասնագետի պաշտոնից դեպի անկախ բիզնես՝ հիմնելով Kaman Aircraft ընկերությունը։ Սկզբնական 2000 դոլար կապիտալի օգտագործմամբ, երկու տարում Կամանը կառուցեց իր առաջին ուղղաթիռ-սինխրոկոպտեր Kaman K-125, իսկ 1949-ին ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունից ստացավ առաջին պայմանագրերը։ 1951 թվականին օդ բարձրացրեց առաջին ուղղաթիռը, որն աշխատում էր գազատուրբինային շարժիչով, 1954-ին՝ փորձարարական նմուշը երկու ԲՄՀ-ով, 1957-ին՝ առաջին անօդաչու ուղղաթիռը[3]։

Ուղղաթիռներ խմբագրել

 
Հրշեջների մարզում. Երկնքում է փրկարարակաան HH-43 Husky

Ուսումնական երկռոտորային K-240-ը դարձավ Կամանի առաջին սերիական մեքենան, ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի պատվերով 1951-1953 թվականներին կառուցվեց 29 օրինակ, որոնք գործածվել էին 1957 թվականից։ 1951 թվականից մինչև կյանքի վերջ Կամանը մնում էր «նավատորմային» կոնստրուկտոր, նրա բոլոր սերիական մոդելները կառուցվել են Ռազամածովային ուժերի պատվերով։ Երկրորդ սերիական մոդելը՝ երկռոտորային փրկարարական HH-43-ը, թողարկվել է 1959-1969 թվականներին (ընդամենը 365 օրինակ), և բացի ԱՄՆ-ի ռազմածովային ուժերից այն ծառայում էր նաև վեց պետությունների զինված ուժերում։

Երրորդ սերիական ուղղաթիռը՝ UH-2-ը, կառուցվել է հասարակ ծրագրով մեկ գլխավոր ռոտորով նախատիպի հիման վրա, որը 1956 թվականին հաղթել է բազմաֆունկիոնալ ցամաքային և տախտակամածային տրանսպորտների նավատորմային մրցաշարը։ Պետության հատուկ փորձարկումների պատճառով մեքենան արտադրության դրվեց միայն 1962-ի դեկտեմբերին։ Seasprite տարբերակը լրացուցիչ ԲՄՀ հորիզոնական քարշուժով իր ժամանակների ամենաարագընթաց ուղղաթիռն էր (360 կմ/ժ), սակայն չարտադրվեց։ 1964-ին բազային Seasprite-ը պաշտոնապես ճանաչվեց ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի ամենաանվտանգ ուղղաթիռը[4]։ 1963-ին նախատեսվում էր բանակային տարբերակի (UH-2 Tomahawk) թողարկումը, սակայն նախագահ Քենեդիի սպանությունից հետո տեղի ունեցած քաղաքական փոփոխությունների պատճառով առաքումներ տեղի չունեցան։ Նավատորմային UH-2-ը, որը թողարկվել է 1980-ականների կեսերին SH-2 տարբերակում, մինչ օրս գտնվում է ՆԱՏՕ-ի սպառազինությունում։

1991- դեկտեմբերին, Կամանի՝ Kaman Aircraft-ի կառավարչի պաշտոնից հեռանալուց հետո, շուտով երկինք բարձրացավ նրա վերջին կոնստրուկցիան՝ K-MAX «թռչող կռունկը» (սինխրոպտեր), աշխարհի միակ ուղղաթիռը, որը նախագծվել է «զրոյից»՝ արտաքին կախիչով բեռների տեղափոխման համար[3]։

Երաժշտություն և հասարակական գործունեություն խմբագրել

 
Կիսակուստիկ բաս-կիթառ Ovation

Կամանը, ով վիբրացիայի խնդիրներով պրոֆեսիոնալ զբաղվող էր, ոչ վատ սիրողական կիթառահար էր և ինքնուրույն պատրաստում էր կիթառներ՝ փորձարկելով տարատեսակ նյութեր։ Այդ փորձերի արդյունքը 1966 թվականին դարձավ Ovation կիթառը, որում զուգորդվում էր ավանդական փայտե ձայնատախտակից և ժամանակակից պոլիմերներից պատրաստված կլոր ռեզոնատորը[5]։ Կամանի երաժշտական հայտնագործությունների շարքում են կիթառների ածխապլաստիկային ձայնատախտակի պատրաստման տեխնոլոգիան[6], դաշնամուրի ձայանտախտակի կառուցումը[7] և այլն։ Այդ ժամանակ հիմնադրված կիթառների արտադրության Kaman Music ընկերությունը ժամանակի ընթացքում դարձավ ընտանեկան բիզնեսի կարևոր մասը, իսկ նրանից ստացված եկամուտը գումարի պակասի ժամանակ պատկանում էր ուղղաթիռների ստորաբաժանումներին։ Այդ օգնության շնորհիվ Կամանի ուղղաթիռների գործարանները մինչև 1993 թվականը երբևէ չեն կրճատել աշխատողներին, ովքեր փաստացի ծառայել են «ցմահ աշխատանքի» ռեժիմով։ Ժամանակի ընթացքում Kaman Music-ը գնեց անկախ գործիքների տասնյակ արտադրողների, իսկ 2007-ի վերջին հենց ինքը վաճառվեց Fender-ին։

1981 թվականից Կաման ամուսինների խնամակալության տակ էր Նոր Անգլիայի միակ բարեգործական բուծարանը, որը կույրերին ուղեկցող շների համար էր[8]։

Kaman Corp․ ընկերության պաշտոնական հայտարարությամբ, Չարլզ Կամանը «անաշխատունակ է» 2001 թվականից և չի մասնակցում իր անունը կրող ձեռնարկությունների գործունեությանը[9]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.nationalmedals.org/laureates
  2. https://www.invent.org/inductees/charles-h-kaman
  3. 3,0 3,1 Вертолёты Kaman на www.aviastar.org
  4. «Kaman Corp., официальный сайт». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 10-ին.
  5. U.S. patent 3656395
  6. U.S. patent 3880040
  7. U.S. patent 4348933
  8. «История Kaman Aircraft». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 10-ին.
  9. Официальное заявление Kaman Corp. комиссии по ценным бумагам США, 9 марта 2006(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ խմբագրել