Չարլզ Լիբեր (անգլ.՝ Charles M. Lieber, ապրիլի 9, 1959(1959-04-09), Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ[1][2][3]), ամերիկացի գիտնական[16], քիմիկոս։ Աշխատանքները հիմնականում նվիրված են նանոքիմիայի և ֆիզիկական քիմիային[17]։ Հարվարդի համալսարանի պրոֆեսոր է, Գիտությունների ազգային ակադեմիայի անդամ (2004)[18] և ԱՄՆ բժշկական ակադեմիայի, Չինաստանի գիտությունների ակադեմիայի օտարերկրյա անդամ (2015)[19]։ Արժանացել է Իսրայելի Վոլֆ մրցանակի քիմիայի բնագավառում[20], որը տրվել է Քնեսեթում տեղի ունեցած արարողության ժամանակ[21]։

Չարլզ Լիբեր
Ծնվել էապրիլի 9, 1959(1959-04-09) (65 տարեկան)
Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ[1][2][3]
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունքիմիկոս, գյուտարար և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Հարվարդի համալսարան[4], Wuhan University of Technology? և Կոլումբիայի համալսարան[5]
Գործունեության ոլորտՆանոտեխնոլոգիա[6], nanoscience?[6] և materials engineering?[6]
ԱնդամակցությունԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա[7], Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա[8] և Չինաստանի գիտությունների ակադեմիա
Ալմա մատերՍթենֆորդի համալսարան
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր
Տիրապետում է լեզուներինանգլերեն[6]
Եղել է գիտական ղեկավարPeidong Yang?, Philip Kim?, Teri W. Odom? և Yi Cui?
Պարգևներ
Կայքchemistry.harvard.edu/people/charles-lieber

Կենսագրություն

խմբագրել

Չարլզ Լիբերը ծնվել է 1959 թվականին[22] և «իր մանկության մեծ մասը անցկացրել է՝ կառուցելով և կոտրելով ստերեոհամակարգեր, մեքենաներ և ինքնաթիռների մոդելներ»[23]։ Լիբերը հրեա է[24]։ 2007 թվականից ի վեր նա հսկայական դդումներ է աճեցնում իր բակում՝ Մասաչուսեթսի Լեքսինգթոն քաղաքում[25][26]։ 2010 թվականին նա Ռոդ Այլենդի Ֆրերիխի ֆերմայում հաղթել է ամենամյա մրցույթում՝ 1610 ֆունտ քաշով դդումով[27] և վերադարձել է 2012 թվականին 1770 ֆունտ քաշով դդումով, որն այդ տարի զբաղեցրել է 2-րդ տեղը, սակայն սահմանել է Մասաչուսեթսի ռեկորդ[28]։ Նրա 1870 ֆունտ կշռով դդումը 2014 թվականին ճանաչվել է ամենամեծ դդումը Մասաչուսեթսում և զբաղեցրել է 17-րդ տեղը աշխարհում այդ տարի[28][29]։

Ավարտել է Ֆրանկլինի և Մարշալի քոլեջը (քիմիայի բակալավր, 1981)։ Դոկտորական հետազոտություններ է անցկացրել Սթենֆորդում, որտեղ 1985 թվականին ստացել է փիլիսոփայության դոկտորի աստիճան քիմիայի գծով։ Եղել է պոստդոկ Կալտեխում (1985-1987)։ 1987-1991 թվականներին աշխատել է Կոլումբիայի համալսարանում. սկզբում եղել է ասիստենտ-պրոֆեսոր, 1990 թվականից՝ ասոցացված պրոֆեսոր։ 1991 թվականից աշխատել Հարվարդում, 1999 թվականից՝ Mark Hyman Professor և 2017 թվականից՝ անվանական համալսարանական պրոֆեսոր (Joshua and Beth Friedman University Professor), 2015 թվականից ղեկավարում է քիմիայի և քիմիական կենսաբանության ամբիոնը։ Արվեստի և գիտությունների ամերիկյան ակադեմիայի (2002)[30], Ամերիկյան քիմիական միության ֆելլո։ Nano Letters-ի համախմբագիր է։

Հրատարակել է ավելի քան 400 աշխատանքներ գրախոսվող ամսագրերում։ 2011 թվականին եղել է 20-րդ առավել մեջբերված կենդանի քիմիկոսը (Hirsha index = 108)[31]։

Մրցանակներ և պարգևներ

խմբագրել
  • ACS Award in Pure Chemistry (1992)
  • Leo Hendrik Baekeland Award (1995)
  • NSF Creativity Award (1996)
  • Ֆեյնմանի մրցանակ նանոտեխնոլոգիաների բնագավառում (2001)
  • MRS Medal (2002)
  • Harrison Howe Award (2002)
  • Ջեյմս Մաքգրուդիի մրցանակ նոր նյութերի ոլորտում հետազոտությունների համար (2003)
  • New York Intellectual Property Law Association Inventor of the Year (2003)
  • Scientific American 50 Award in Nanotechnology and Molecular Electronics (2003)
  • ACS Award in the Chemistry of Materials (2004)
  • World Technology Award in Materials (2004)
  • Nanotech Briefs Nano 50 Award (2005)
  • NBIC Research Excellence Award (2007)
  • National Institutes of Health Director's Pioneer Award (2008, 2017)
  • Thomson Reuters Citation Laureate (2008)[32]
  • Չինաստանի ԳԱ Էյնշտեյնյան պրոֆեսոր (2008)
  • ACS Inorganic Nanoscience Award (2009)
  • Freundschaftspreis (China) (2009)
  • Fred Kavli Distinguished Lectureship in Nanoscience (2010)
  • Վոլֆի մրցանակ (2012)[33]
  • [Ուիլլարդ Գիբսի մրցանակ (2013)
  • Pioneer Award in Nanotechnology (2013)
  • Springer‐TUP Nano Research Award (2013)
  • Remsen Award (2016)
  • Von Hippel Award (2016)
  • NIH Director's Pioneer Award (2017)
  • Kirkwood Medal (2018)
  • Welch Award in Chemistry (2019)

Ձերբակալությունը

խմբագրել

2020 թվականի հունվարին Չարլզ Լիբերը ձերբակալվել է ՀԴԲ-ի կողմից՝ Ուհանի տեխնոլոգիական համալսարանի (չին.՝ 武汉理工大学) և չինական կառավարության կողմից իրականացված Հազարավոր նվիրատվությունների ծրագրի հետ իր համագործակցության մասին կեղծ տեղեկություններ տրամադրելու համար[34][35][36]․ նրան սպառնում է 5 տարվա ազատազրկում։ Հատուկ գործակալ Ջոզեֆ Բոնավոլանտան հայտարարել է, որ Ուհանի տեխնոլոգիական համալսարանը Չարլզ Լիբերին է փոխանցել ավելի քան մեկուկես միլիոն դոլար։ «Կոմերսանտ» թերթը, պատմելով Լիբերերի դեմ մեղադրանքի մասին, կասկածում է նրա մեղավորության մեջ և հիմնավորում է, որ գիտնականը, հնարավոր է, դարձել է ԱՄՆ-ում չինացի լրտեսների և նրանց հանցակիցների որոնման զոհը՝ ը[37]։ Հարվարդի համալսարանը գիտնականին ուղարկել է վճարովի վարչական արձակուրդի՝ դպրոցում աշխատանքի արգելքով և հետազոտական և դասախոսական գործունեության կասեցմամբ։ Լիբերի գործընկերներն ու նախկին ուսանողները, որոնց հարցում է արել «Nature» ամսագիրը, զարմացել են նրա ձերբակալությամբ[38]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 http://www.ece.mcmaster.ca/docs/bell05_brochure.pdf
  2. 2,0 2,1 2,2 http://www.aps.org/programs/honors/prizes/prizerecipient.cfm?first_nm=Charles&last_nm=Lieber&year=2003
  3. 3,0 3,1 3,2 http://ieeexplore.ieee.org/iel5/5/31448/1461593/1461593.plain.html
  4. https://chemistry.harvard.edu/people/charles-lieber
  5. Montenegro A. ORCID Public Data File 2023 — 2023. — doi:10.23640/07243.24204912.V1
  6. 6,0 6,1 6,2 6,3 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  7. http://www.nasonline.org/member-directory/members/2538007.html
  8. https://www.amacad.org/person/charles-m-lieber
  9. https://chicagoacs.org/Willard_Gibbs_Award
  10. https://wolffund.org.il/charles-m-lieber/
  11. https://www.mrs.org/medal
  12. https://www.aps.org/programs/honors/prizes/mcgroddy.cfm
  13. https://www.packard.org/what-we-fund/science/packard-fellowships-for-science-and-engineering/fellowship-directory/lieber-charles-m/
  14. https://welch1.org/awards/welch-award-in-chemistry/past-recipients
  15. https://clarivate.com/citation-laureates
  16. «Lieber Research Group - People - Charles M. Lieber». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 10-ին.
  17. «Lieber Research Group - Publications». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 30-ին.
  18. Charles Lieber
  19. «Foreign Members-Academic Divisions of the Chinese Academy of Sciences». Արխիվացված է օրիգինալից 2020-02-22-ին. Վերցված է 2021-04-12-ին.
  20. «2012 Wolf Prize in Chemistry». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 2-ին.
  21. «Harvard scientist with alleged ties to China may be released on $1.5M bond». Վերցված է 2021 թ․ հունվարի 18-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  22. «Charles Lieber». chemistry.harvard.edu (անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 11-ին.
  23. Lieber, Charles M. (2001). «The incredible shrinking circuit». Scientific American. 285 (3): 50–6. Bibcode:2001SciAm.285c..58L. doi:10.1038/scientificamerican0901-58. PMID 11524970.
  24. «Jewish Recipients of the Wolf Prize».
  25. Mahoney, Bryan (2007 թ․ հոկտեմբերի 11). «Journey of the great pumpkins». YouTube.
  26. «Harvard Professor's Arrest Raises Questions About Scientific Openness : Short Wave». NPR.org (անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 11-ին.
  27. «Frerich's Farm Newsletter/November 2010». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 7-ին.
  28. 28,0 28,1 «Chem professor grows Mass.'s largest pumpkin, no plans for pie». The Harvard Crimson. 2014 թ․ հոկտեմբերի 15. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 7-ին.
  29. «Nanoscientist grows giant pumpkin, crabs in costume». Chemical and Engineering News 92(43):40. 2014. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 7-ին.
  30. Academy of Arts & Sciences Website Search(չաշխատող հղում)
  31. «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 12-ին.
  32. https://www.timeshighereducation.com/sites/default/files/Attachments/THE/THE/24_September_2009/attachments/NobelPredict_THE_240909.pdf
  33. «צ'רלס מ' ליבר (Charles M.Lieber)». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 12-ին.
  34. «Acclaimed Harvard Scientist Is Arrested, Accused Of Lying About Ties To China». NPR.org (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 28-ին.
  35. «Harvard University Professor and Two Chinese Nationals Charged in Three Separate China Related Cases». www.justice.gov (անգլերեն). 2020 թ․ հունվարի 28. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 28-ին.
  36. Leonard, Jenny (2019 թ․ դեկտեմբերի 12). «China's Thousand Talents Program Finally Gets the U.S.'s Attention». Bloomberg News. Վերցված է 2020 թ․ հունվարի 31-ին.
  37. Ночевка, Филипп (2020 թ․ փետրվարի 2). «Гигант нанотехнологий — уханьский шпион?». Коммерсантъ. Վերցված է 2020 թ․ ապրիլի 12-ին.
  38. Nidhi Subbaraman (2020 թ․ փետրվարի 3). «Harvard chemistry chief's arrest over China links shocks researchers» (անգլերեն). Nature. doi:10.1038/d41586-020-00291-2. Վերցված է 2020 թ․ ապրիլի 26-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել