Չարլզ Դոլան

ամերիկացի գործարար

Չարլզ Ֆրենսիս «Չակ» Դոլան (հոկտեմբերի 16, 1926(1926-10-16), Քլիվլենդ, Օհայո, ԱՄՆ)[1], ամերիկացի միլիարդատեր և Cablevision-ի հիմնադիր[2][3]։ Գլխավոր ակցիաների շնորհիվ Դոլանը վերահսկում է AMC Networks, MSG Networks և Madison Square Garden Company ընկերությունը, որոնք մի պահ եղել են Cablevision-ի մասը։

Չարլզ Դոլան
Ծնվել էհոկտեմբերի 16, 1926(1926-10-16) (97 տարեկան)
ԾննդավայրՔլիվլենդ, Օհայո, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունJohn Carroll University?, Ֆերֆիլդի համալսարան և Cleveland Heights High School?
Մասնագիտությունգործարար
ԵրեխաներJames L. Dolan?
 Charles Dolan Վիքիպահեստում

Վաղ տարիներ խմբագրել

Դոլանը ծնվել է Օհայո նահանգի Քլիվլենդ քաղաքում[4]։ Նա ծառայել է ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերում և սովորել է Ջոն Քերոլի համալսարանում, մինչև ուսուցումը ավարտելը և հեռուստահաղորդակցման բնագավառը ընդունվել։

Կարիերա խմբագրել

Նրա վաղ մասնագիտական ջանքերը կենտրոնացված էին սպորտային և արդյունաբերական ֆիլմերի ձևավորման, մարկետինգի և տարածման վրա, որոնք նա արտադրում էր իր կնոջ հետ Քլիվլենդում, իսկ հետո վաճառում էր դրանք հեռուստատեսական կայաններին, որոնք սինդիկատավորում էին նյութերը[5]։ Դոլանը վաճառել է իր ակցիաները աշխատանքի ընդունվելու համար, և երբ նա 26 տարեկան էր, տեղափոխվել է Նյու Յորք և հիմնել Teleguide Inc՝ ծառայություն, որը տեղեկություն էր տրամադրում հյուրանոցներին[6]։

Այդ նույն տասնամյակում Դոլանը հիմնել է Sterling Manhattan Cable-ը, առաջին ընկերությունը, որը շենքեր էր կառուցում, կաբելային հեռուստատեսությանը մուտք ունենալու համար։ Իր գոյատևման առաջին տարիներին Sterling-ը կնքել է իր առաջին պայմանագիրը Նյու Յորքի պրոֆեսիոնալ սպորտային ակումբները, մշակութային ծրագրերը և ֆիլմերը Նյու Յորքի հանդիսատեսների տներում ցուցադրելու համար[7]։ Երկու տարի անց, նա վաճառել է Sterling Cable Manhattan operations-ը Time Inc ընկերությանը և վերանվանել է իր ձեռնարկությունը Cablevision Systems։

1970-ականների սկզբում Դոլանը հիմնել է Home Box Office-ը՝ առաջին պարգևաբաշխման ծրագրային ծառայությունը կաբելային հեռուստատեսության սֆերայում, որը նա վաճառել է Time Life-ին։ Հետո հիմնել է Cablevision Systems Corporation Լոնգ Այլենդում և գլխավորել ընկերության շատ հաջողությունները։

2001-ից 2002 թվականի սկիզբ Դոլանը եղել է Boston Red Sox-ը գնելու գլխավոր թեքնածուն[8]։ Նա բարձրագույն 750 միլիոն ԱՄՆ դոլար գին է առաջարկել, բայց ի վերջո, Ջոն Հենրիի, Թոմ Վերների և Լարի Լուչինոյի խումբը կարողացել է գնել այն[9]։

2016 թվականին վաճառել է Cablevision-ը Պատրիկ Դրեյհիի Altice ընկերությանը 17,7 միլիարդ դոլարով[10]։

Պարգևներ խմբագրել

  • Դոլանը Ֆեյրֆիլդ համալսարանի հոգեբարձուն է և Նյու Յորք նահանգի Փորթ Վաշինգտոն քաղաքի Սուրբ Ֆրանցիսկի հիվանդանոցի կառավարիչների խորհրդի անդամ։
  • 2016 թվականին նոյեմբերին ստացել է Ֆեյրֆիլդի համալսարանի դոկտորական աստիճան, «մեր մշակույթի մեջ նրա նշանավոր ներդրումի, նմուշային տեսունակության և համառության համար, և նույնպես նրա կարևոր ներդրումի համար Ֆեյրֆիլդի համալսարանի մեջ որպես հոգեբարձու և դոնոր, որը աջակցում էր թոշակի ֆոնդը և Չարլզ Դոլանի բիզնես դպրոցը»[11]։

Անձնական կյանք խմբագրել

Դոլանը և նրա կինը՝ Հելեն Էննը, ապրում են Օյսթեր Բեյում։ Նրանք վեց երեխա ունեն, որոնցից են Ջեյմս Դոլանը, ով Madison Square Garden ընկերության և դրա սպորտային ակումբների գործադիր նախագահն է, և Պատրիկ Դոլանը՝ Newsday News 12 Networks դուստր ընկերության նախագահը[12]։

Չարլզ Դոլանի կրտսեր եղբայրը՝ Լարին և եղբորորդին՝ Փոլը հիմնել են Cleveland Indians ընկերությունը։

Քաղաքականություն խմբագրել

Դոլանը իր ներդրումն ունի Դոնալդ Թրամփի 2020 թվականի վերընտրման քարոզարշավի համար[13] ։

Նվիրատվություններ խմբագրել

Ֆեյրֆիլդի համալսարանի Դոլանի անվան բիզնես դպրոցը անվանվել է այդպես որպես շնորհակալություն նրա նվիրատվությունների (մոտ 25 միլիոն դոլար) և որպես հոգաբարձական խորհրդի անդամ նրա ծառայության համար[14]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Charles F. Dolan». NNDB.
  2. «Corporate Leadership | Charles Dolan». Cablevision. 1926 թ․ հոկտեմբերի 16. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 5-ին.
  3. «#430 Charles Dolan & family - The World's Billionaires 2009». Forbes.com. 2009 թ․ փետրվարի 13. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 5-ին.
  4. «Charles Dolan». Cable Center 2000 Honorees.
  5. «Charles Dolan». Վերցված է 2019 թ․ հունվարի 16-ին.
  6. HARRIS, KATHRYN (1994 թ․ դեկտեմբերի 11). «CABLE READY : Maverick CEO Charles Dolan's Vision Makes Cablevision a Powerhouse». Los Angeles Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0458-3035. Վերցված է 2019 թ․ հունվարի 16-ին.
  7. Gent, George (1973 թ․ հուլիսի 12). «SterlingW Will Bring Pay TV to Manhattan Next Fall». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2019 թ․ հունվարի 16-ին.
  8. «Sale of Red Sox approved». Cbc.ca. 2002 թ․ հունվարի 16. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 5-ին.
  9. «Red Sox reach deal to sell team for record $700m - The Boston Globe». BostonGlobe.com. Վերցված է 2019 թ․ հունվարի 16-ին.
  10. «Charles Dolan & family». Forbes (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 16-ին.
  11. «Congratulations Dr. Charles F. Dolan». Fairfield University. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 2-ին.
  12. James Dolan profile, Wall Street Journal.
  13. «Image# 201712119089167090». www.fec.gov. Federal Elections Commission. 2017 թ․ դեկտեմբերի 11. Վերցված է 2018 թ․ մայիսի 21-ին.
  14. "Fairfield University's business school a valuable resource" Արխիվացված 2019-11-15 Wayback Machine, Fairfield County Business Journal, January 20, 2003.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չարլզ Դոլան» հոդվածին։