Չարլզ Գոֆ
Չարլզ Գոֆ,(1784 - ապրիլ 1805, Red Tarn, Միացյալ Թագավորություն) 18-19-րդ դարի անգլիացի նկարիչ, ռոմանտիզմի ներկայացուցիչ։ Կենդանության օրոք նա չի հասել մեծ փառքի, սակայն, 1805 թվականին, առեղծվածային մահվանից հետո նա դարձավ ռոմանտիզմի տեսության սրբապատկերը։ Նրա մահվան մասին հիշատակվել է իր ժամանակի գրողների և նկարիչների կողմից։
Չարլզ Գոֆ | |
---|---|
Ծնվել է | 1784 |
Վախճանվել է | ապրիլ 1805 |
Մահվան վայր | Red Tarn, Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն | նկարիչ |
Ոճ | ռոմանտիզմ |
Մահ
խմբագրել1805 թվականի ապրիլին նա զբոսաշրջության էր մեկնել Մանչեստրի Լճային երկրամաս, որտեղ ապրիլի 17-ին որոշում է ոտքով Հելվելինից գնալ Գրեյսմեր[1][2]։ Վերցնում է իր շանը՝ Ֆոքսիին և ճանապարհ ընկնում։ Նրան այլևս ոչ ոք չի տեսնում։ Երեք ամիս անց մի հովիվ Րեդ Թարն լճի մոտ լսում է շան հաչոց։ Պարզվում է, դա Ֆոքսին էր իր տիրոջ մարմնի մոտ[3]։ Հովիվը տեղեկացնում է ողբերգության մասին և նրա մարմնի մասերի մնացորդները և որոշ իրեր, որ պատկանում էին նրան, դրանցից էին ձկնորսության պարագաները, ոսկյա ժամացույցը, արծաթե մատիտը և երկու խեցեպատ հայելիներ, տեղափոխում են այդտեղից[2][3]։ Նրա գլխարկը բաժանված էր երկու մասի։ Այս ամենից կարելի էր եզրակացնել, որ նա ընկել էր Սթրայդինգ Էդջ կոչվող բարձունքից[2]։ Ֆոքսին ոչ միայն կարողացել էր ողջ մնալ իր մահացած տիրոջ կողքին, այլ նաև ունեցել էր ձագուկ, որը կարճ ծամանակ անց սատկել էր[2]։ Կարլայլի ամսագրում կենդանի մնացած շան և մահացած տիրոջ մասին գրվեց հետևյալ խոսքերը.
Շունը ծնել էր ձագ իր տիրոջ մարմնի մոտ, պատառոտել էր հագուստը, վերածել այն կմախքի[2]։ |
Մեկ այլ հոդվածի համաձայն Գոֆի մարմինը հոշոտել էին ագռավները[3]։
Սա առեղծված էր ոչ միայն մահվան հանգամանքներով, այլ թե ինչու էր նա ձեռնարկել նման վտանգավոր ճամփորդություն Հելվելինում առանց ուղեկցի։ Նրա արկածախնդրությունը, նման վտանգավոր քայլի գնալը գնահատվեց տեղի այն նկարիչների կողմից, ում հետ պայմանավորվածություն ուներ նկարներ կրկնօրինակելու։ Թոմաս Կլարքսոնը, նրա մասին ասել է. «Խիզախ և արկածախնդիր անձնավորություն», ում կամայական էությունը ստիպեց հովվին նկատել նրան[3]։ Նրան ուղեկցելու էր տեղի ոստիկանությունից մի կամավոր, բայց նա այդ օրը զբաղված էր, քանի որ մասնակցում էր շքերթի[3]։ Գոֆի մարմինը հուղարկավորում են Տիրրիլի Քվեյկեր գերեզմանոցում։ Այն գտնվում է Պենրիֆի մոտ, Կումբրիայում[4]։
Բախում
խմբագրելՆրա մահվան տեսարանը՝ մարմինը, երկու շները կողքին, շատ գրողների և նկարիչների համար դարձավ ստեղծագործության թեմա։ Նմանատիպ մեկնությունները կապ են ստեղծում մարդու և այս դեպքում բնության դաժանությամ միջև, որը նրա մահվան պատճառը դարձավ[3]։ Ֆրենսիս Դանբին և Էդվին Լանդսիրը նկարել են այդ տեսարանին վերաբերող նկարներ[5]։ Էդվին Լանդսիրըի նկարը կոչվում է «Նվիրվածություն»: Այն ցուցադրվել է Գեղարվեստի թագավորական ակադեմիայում(Լոնդոն), 1830 թվականին։ Վալտեր Սքոտը նրա մահվան մասին գրել է «Հելվելին» բանաստեղծությունը[5] Ուիլյամ Վորդսվորթը ևս գրել է այդ թեմաով բանաստեղծություն, որը կոչվում է «Հավատարմություն»: Ուիլյամ Վորդսվորթը ապրում էր լճերի մոտ և Սկոտին ու դեղագործ Հեմֆրի Դևիին տանում է այն վայրը, որտեղից գտել էին Գոֆի մարմինը[1][6]։
Նրա մահվան ուսումնասիրությունների մասին անդրադարձել են Սայմոն Մորլին՝ «Հելվելինի անմոռանալի զբոսաշրջիկը», իսկ Թիրրիլ Բրուվերին՝ «Չարլզ Գոֆին հավատարիմ» ստեղծագործության մեջ[1][4]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Dimbleby. A Picture of Britain. էջեր 43–4.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Jones, Jonathan (2003 թ․ մարտի 15). «The Romantics and the myth of Charles Gough». The Guardian. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 25-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Herbert, Ian (2003 թ․ մարտի 13). «Wordsworth Trust sheds new light on dark legend of the Lakes». The Independent. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 25-ին.(չաշխատող հղում)
- ↑ 4,0 4,1 «Old Faithful». Carrick's of Penrith. Վերցված է 2011 թ․ փետրվարի 17-ին.
- ↑ 5,0 5,1 Bowron. Best in Show. էջեր 62–3.
- ↑ Wordsworth. Memoirs of William Wordsworth. էջ 315.
Նշումներ
խմբագրել- Dimbleby, David (2004). A Picture of Britain. Tate Publishing. ISBN 1-85437-566-0.
- Bowron, Edgar Peters (2006). Best in Show: The Dog in Art from the Renaissance to Today. Yale University Press. ISBN 0-300-11588-1.
- Wordsworth, Christopher (1851). Memoirs of William Wordsworth. London: Edward Moxon.
- Jones, Jonathan (2003 թ․ մարտի 15). «The Romantics and the myth of Charles Gough». The Guardian. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 25-ին.
- Herbert, Ian (2003 թ․ մարտի 13). «Wordsworth Trust sheds new light on dark legend of the Lakes». The Independent. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 25-ին.(չաշխատող հղում)
- «Old Faithful». Carrick's of Penrith. Վերցված է 2011 թ․ փետրվարի 17-ին.