Չարի ծաղիկները
«Չարի ծաղիկներ» (ֆր.՝ Les Fleurs du mal), ֆրանսիացի սիմվոլիստ բանաստեղծ Շառլ Բոդլերի բանաստեղծությունների ժողովածուն, որը լույս է տեսել 1857-1868 թվականներին տարբեր ծավալ ունեցող երեք խմբագրություններով։ Առաջին հրատարակությունը հանգեցրել է դատական գործընթացի, որի արդյունքում Բոդլերը տուգանվել է հասարակական բարոյականության նորմերը խախտելու համար և հարկադրված է եղել ժողովածուից հանել վեց առավել «անպարկեշտ» բանաստեղծությունները։
Չարի ծաղիկները ֆր.՝ Les Fleurs du mal | |
---|---|
Հեղինակ | Շառլ Բոդլեր |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | բանաստեղծական ժողովածու |
Թեմա | սիմվոլիզմ |
Կազմված է | Abel et Caïn?, Au lecteur? և Q16653632? |
Բնօրինակ լեզու | ֆրանսերեն |
Ստեղծման տարեթիվ | 1840 |
Նկարազարդող | Carlos Schwabe? |
Երկիր | Ֆրանսիա |
Հրատարակման վայր | Ալենսոն |
Հրատարակիչ | Auguste Poulet-Malassis? |
Հրատարակման տարեթիվ | հունիսի 25, 1857 |
Թվային տարբերակ | projekt-gutenberg.org/baudelai/2gedicht/2gedicht.html |
Les Fleurs du mal Վիքիպահեստում |
Ստեղծման պատմություն
խմբագրելԺողովածուում ընդգրկված առանձին բանաստեղծությունների թվագրումը հաճախ բարդ է կամ ընդհանրապես անհնար։ Բոդլերի ընկերների խոսքով՝ բանաստեղծությունների մեծ մասը ստեղծվել է 1840-1850 թվականներին։ Առաջին հրատարակության մեջ ընդգրկված բանաստեղծությունների մոտավորապես կեսը նախկինում հրատարակված են եղել․ 1851 թվականին հրատարակվել են տասնմեկ բանաստեղծություններ «Les Limbes» (Լիմբոս, դժոխքի պարունակներից մեկը) ընդհանուր վերնագրով, 1855 թվականին ևս 18 բանաստեղծություններ տպագրվել են «Revue des Deux Mondes»-ում։ Վերջինները լույս են տեսել «Չարի ծաղիկները» խորագրով, որը հորինել է քննադատ և վիպասան Իպոլիտ Բաբուն։ 1861 թվականի երկրորդ խմբագրությունում ներառվել են նոր բանաստեղծություններ, այդ թվում՝ ծրագրային «Ալբատրոսը»։
Կառուցվածք
խմբագրելԲանաստեղծությունները բաժանված են վեց մասի (1857 թվականի հրատարակության մեջ՝ հինգ), որոնցից յուրաքանչյուրն ունի փոխաբերական անուն (Սպլին և Իդեալ, Փարիզյան պատկերներ, Գինին, Ընդվզում, Չարի ծաղիկներ, Մահը), որը ոչ թե պարզ անթոլոգիա է, այլ մեկ ամբողջություն կազմող ստեղծագործություն։ Բանաստեղծությունների հիմնական թեմաներն են ձանձրույթը, հուսահատությունը, տխրությունը։ Ժողովածուն նվիրված է Թեոֆիլ Գոթիեին, բանաստեղծությունների մեծ մասը նվիրված է Ժաննա Դյուվալին[1][2], որն աշխատել է թատրոնում որպես ստատիստ։
Գրաքննություն
խմբագրելԱռաջին հրատարակությունը լույս է տեսել 1857 թվականի հունիսի 25-ին 1100 օրինակ տպաքանակով։ Արդեն հուլիսի 7-ին սկսվել է Բոդլերի կողմից աստվածանարգության և հանրային բարոյականության նորմերի խախտման դատավարությունը, ինչպես եղել էր Գյուստավ Ֆլոբերի «Տիկին Բովարի» վեպի դեմ նույն տարվա փետրվարին։ Օգոստոսի 20-ին դատարանը Բոդլերին դատապարտել է 300 ֆրանկ տուգանք վճարելու, դրամական տուգանք պետք է վճարեր նաև հրատարակիչը՝ Օգյուստ Պուլե Մալասսին։ Վեց ամենից «անպարկեշտ» բանաստեղծությունները՝ «Լեսբոս», «Անիծյալ կանայք», «Լեթա», «Չափազանց ուրախ», «Զարդեր», «Վամպիրի կերպարանափոխությունները», հանվել են ժողովածուից։ Կայսրուհի Էժենիին ուղղված 1858 թվականի նամակով Բոդլերին հաջողվել է տուգանքի չափը կրճատել մինչև 50 ֆրանկ։ Հրապարակման արգելքը չեղյալ է հայտարարվել միայն 1949 թվականին։
Ազդեցություն
խմբագրելԺողովածուն ազդել է Արթյուր Ռեմբոյի, Պոլ Վեռլենի և Ստեֆան Մալարմեի ստեղծագործության վրա։
Շվեդ երգչուհի Սոֆյա Կարլսոնը կատարել է «Le vin des amants» և «Moesta et errabunda» տարբերակները (թարգմ․՝ բանաստեղծ Դան Անդերսոն) 2007 թվականի իր «Visor från vinden» ալբոմում[3]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Cecilia Alemani, "Living Symbols of New Epochs" Արխիվացված 2013-08-18 Wayback Machine (interview with Lorraine O'Grady), Mousse, Issue #24.
- ↑ «Archived copy» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 14-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link) - ↑ «Visfavoriter från turnén». Dagens Nyheter. 2007 թ․ ապրիլի 12. Վերցված է 2016 թ․ մարտի 5-ին.
Գրականություն
խմբագրել- Benjamin, Walter (1996), «The study begins with some reflections on the influence of Les Fleurs du mal», in Benjamin, Walter (ed.), Selected writings: Vol. 4 1938–1940, Cambridge, Massachusetts: Belknap Press, էջեր 94–98, ISBN 9780674010765.
- Marder, Elissa (May 2016). «Inhuman beauty: Baudelaire's bad sex». differences: A Journal of Feminist Cultural Studies. Duke University Press. 27 (1): 1–24. doi:10.1215/10407391-3522733.
Արտաքին հղումներ
խմբագրել- Marder, Elissa Inhuman beauty: Baudelaire’s bad sex(անգլ.) // differences: A Journal of Feminist Cultural Studies : journal. — Duke University Press, 2016. — Т. 27. — № 1. — С. 1–24. —
- История публикации «Цветы зла»
- Les Fleurs du mal (in French) Գուտենբերգ նախագծի կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չարի ծաղիկները» հոդվածին։ |