Կարլենե Չաչանի
Կարլենե Չաչանի (Կարլեն Արամի Չաչանյան, դեկտեմբերի 25, 1930, Բաշ Ապարան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - 2012), բանաստեղծ, պատմական գիտությունների դոկտոր, ՀԳՄ քրդական մասնաճյուղի ղեկավար։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1964 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1952 թվականից։
Կարլենե Չաչանի | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 25, 1930 |
Ծննդավայր | Ապարան |
Մահացել է | 2012 |
Կրթություն | Հայկական պետական մանկավարժական համալսարան |
Գիտական աստիճան | պատմական գիտությունների դոկտոր |
Մասնագիտություն | պատմաբան և բանաստեղծ |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Անդամություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Կենսագրություն խմբագրել
Կարլենե Չաչանին ծնվել է 1929 թվականի դեկտեմբերի 25-ին Ապարանի շրջանի Ավշեն գյուղում։ Ալագյազ գյուղի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո 1948 թվականին նա ընդունվում է Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը։ Այն ավարտելուց հետո աշխատանքի է անցնում «Ռյա Թազա» թերթում՝ որպես մշակույթի և նամակների բաժնի վարիչ։ 1965 թվականին Կ. Չաչանին աշխատանքի է ընդունվում ՀԽՍՀ ԳԱ արևելագիտության ինստիտուտի քրդագիտության բաժնում՝ որպես կրտսեր գիտաշխատող[1]։
1969 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ «Հայ և քուրդ ժողովուրդների բարեկամությունը», իսկ 2004 թվականին դոկտորական ատենախոսություն՝ «Հայ մտավորականության ավանդը քրդական մշակույթի և պատմության ուսումնասիրության գործում (1850-1990 թվականներ)» թեմաներով[2]։
Գիտնականը զեկուցումներով հանդես է եկել արևելագիտական և հայագիտական միջազգային բազմաթիվ գիտաժողովներում ու կոնֆերանսներում։
Ստեղծագործությունները խմբագրել
Կարլենե Չաչանին երկար տարիներ ղեկավարել է ՀԳՄ քուրդ գրողների մասնաճյուղը։ Կարլենե Չաչանիի գրչին են պատկանում «Հերոս Ահմադը», «Վարդը», «Առյուծն ու աղավնին», «Սիրտն ու հայրենիքը» գրքերը[3]։
Կարլենե Չաչանիի գրական ստեղծագործությունների զգալի մասը մանուկների մասին է, դրանք ընդգրկված են դասագրքերում, ալմանախներում, իսկ մյուս թեմաների շարքում գերակշռում է հայ և քուրդ ժողովուրդների բարեկամությունը։
Երկեր խմբագրել
- Վարդ։ [Բանաստեղծություններ] 1960։
- Армянская периодическая печать о курдах, 1980.
- Հայ մտավորականության դերը քրդական մշակույթի զարգացման գործում, 1987։
- Ազե։ Բանաստեղծություններ և պոեմներ, 1988։
- Հայ մտավորականության ավանդը քրդական մշակույթի և պատմության ուսումնասիրության գործում (1850-1990 թթ.), 2004:
- Կարլենե Չաչանի, Ազատության ճանապարհով, Երևան, 2008[4]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Խաչատրյան Հ.Հ. Գրական տեղեկատու, 1986։ էջ 253։
- ↑ «ANN/Groong - An Interview With Dr. Karlene Chachani». groong.usc.edu. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 28-ին.
- ↑ «ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնարար գիտական գրադարան, Չաչանի, Կարլենե Արամի».(չաշխատող հղում)
- ↑ «Institute of Oriental Studies». orient.sci.am. Վերցված է 2019 թ․ հունվարի 28-ին.
Աղբյուրներ խմբագրել
- Ասան Դերբոյան, «Վաստակաշատ գիտնականը» (Կարլենե Չաչանիի հիշատակին) պատմաբանասիրական հանդես №1, 2012, էջ 302-303
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարլենե Չաչանի» հոդվածին։ |