Չանկիլլո (իսպ.՝ Chankillo) հնագույն վեհակերտ համալիր Պերուի անբնակ ծովափին՝ Կասմա օազիսում, Անկաշի շրջան, Պերու։ Ավերակներում՝ Չանկիլլո ամրոցի բլրի վերևում, «Տասներեք աշտարակներ» արևային աստղադիտարան է, բնակելի տարածքներ և հանրության համար նախատեսված վայրեր։ Ենթադրվում է, որ «Տասներեք աշտարակներ» աստղադիտարանը կառուցվել էր մ.թ.ա. 4-րդ դարում[1]։

Բնակավայր
Չանկիլլո
ԵրկիրՊերու Պերու
Հիմնադրված էմ. թ. ա. 300 թ.
Չանկիլլո (Պերու)##
Չանկիլլո (Պերու)

Հուշարձանի մակերեսը կազմում է 4 քառ. կմ։ Ենթադրվում է, որ այն կառուցվել էր մ.թ.ա. 4-րդ դարում և իրենից ներկայացնում էր ամրացված տաճար[2]։

«Տասներեք աշտարակներ» արեգակնային աստղադիտարան խմբագրել

Չանկիլլոյի տեսներեք աշտարակները կառուցված են հյուսիսից հարավ՝ երկար բլրի երկայնքով, իրարից հավասար հեռավորության վրա և ձևավորում են նույն լայնության նեղ բացվածքների ատամնաձև հորիզոն։ Արևելքում և արևմուտքում շղթայից հնագետները 2 դիտակետ են հայտնաբերել։ Այդ կետերից ուսումնասիրության ժամանակ 300 մետրանոց աշտարակների շղթան բավականին հստակ ցույց էր տալիս արևի ծագումն ու մայրամուտը ողջ տարվա ընթացքում[1]։ Դա թույլ է տալիս ենթադրել, որ տվյալ մշակույթի ներկայացուցիչներն օգտվում էին արևային օրացույցից։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Ghezzi and Ruggles (2007)
  2. Ghezzi (2006)

Գրականություն խմբագրել

  • Ghezzi, I. (2006), "Religious Warfare at Chankillo", written at New York, in Isbell and Silverman (eds.), Andean Archaeology III: North and South, Springer
  • Ghezzi, I. & Ruggles, C. (2007), "Chankillo: A 2300-Year-Old Solar Observatory in Coastal Peru", Science 315: 1239-1243

Արտաքին հղումներ խմբագրել