Չանդրագուպտա II (իշխել է մոտ 380 թ. - մոտ 415թ.), Հնդկաստանի պատմությամ մեջ ամենահզոր տիրակալներից մեկը, Սամուդրագուպտայի որդին, Չանդրագուպտա I-ի թոռը: Նրա օրոք Գուպտաների պետությունը հասավ սահմանների աննախադեպ ընդարձակման: Պատմության մեջ մտել է Վիկրամադիտյա անունով, ինչը նշանակում է «խիզախության որդի»[1]: Նրա պատվին Մաթհուրա (Mathura) քաղաքում կանգնեցվել է մաքուր երկաթից հայտնի սյունը:

Չանդրագուպտա II
ChandraguptaIIOnHorse.jpg
 
Մասնագիտություն՝ միապետ
Դավանանք հինդուիզմ
Ծննդյան օր 4-րդ դար
Վախճանի օր 5-րդ դար
Քաղաքացիություն Գուպտա կայսրություն
Հայր Սամուդրագուպտա
Ամուսին Դհրուվադեվի
Զավակներ Կումարագուպտա I և Պրաբհավատիգուպտա

Համաձայն ավանդույթի, Չանդրագուպտան նախատեսված չէր գահաժառանգության համար և մեծանում էր տկար ավագ եղբոր ստվերում: Կազմակերպելով եղբոր  սպանությունը նա հորից ժառանգեց հսկայական տիրույթներ Հնդկաստանի հյուսիսում և սկսեց սահմանների ընդարձակումը խաղաղ ու ռազմական ճանապարհներով: Չանդրագուպտայի թագադրման օրը դարձավ Վիկրամ սամվատ օրացույցի (Սամվատի օրացույց) հաշվարկման ելակետ, Նեպալում այն մինչ օրս նշվում է որպես Նոր տարի:

Քսան տարվա ընթացքում (մոտ 388-409 թթ.) Չանդրագուպտան նվաճում է Արևմտյան Կշատրապի հողերը (Հնդկաստանի հյուսիս-արևմուտք):

Այդ հողերից հարավ սկսվում էին Վակատակ հարստության տիրույթները: Չանդրագուպտան իր դուստր Պրաբխավատիին կնության տվեց այնտեղի մախարաջաին: Ամուսնու մահից հետո Պրաբխավատին սկսեց կառավարել իր մանկահասակ որդիների անունից` հետևելով հոր խորհուրդներին:

Չանդրագուպտայի կառավարումը նշանավորվեց գիտությունների ու արվեստների աննախադեպ վերելքով: Նրա պալատում փայլում էին պալատական բանաստեղծ- դրամատուրգ Կալիդասան, աստղագետ Վարախամիխարան` այլ նշանավոր բանաստեղծների ու գիտնականների հետ միասին: Պատալիպուտրա՝ ներկայիս Պատնա, մայրաքաղաքում ստեղծվեցին վիթխարի ճարտարապետական կառույցներ:

Չանդրագուպտան, դավանելով հինդուիզմ, հանդուրժող էր Հնդկաստանի մյուս կրոնների՝  ջեյնիզմի ու բուդդայականության[1] նկատմամբ: Նա հատում էր արծաթյա դրամներ «Վիկրամադիտյա» տիտղոսով, որով բնութագրում էին իմաստուն տիրակալին հնդկական բանահյուսությունում[1]:

Չինացի վանական Ֆա Սյանը, ով 405-411 թվականներին ճանապարհորդել է Հնդկաստանով, հավանությամբ է նկարագրել Գուպտաների պետության ներքին կառուցվածքը, որտեղ չկար մահապատիժ:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Chandra Gupta II // Encyclopædia Britannica.(անգլ.)