Չալդրանի ճակատամարտ
Չալդրանի ճակատամարտ տեղի է ունեցել 1514 թվականի օգոստոսի 23-ին Սեֆյան Պարսկաստանի և Օսմանյան կայսրության միջև: Ավարտվել է Օսմանյան Թուրքիայի վճռական հաղթանակով: Արդյունքում Թուրքիան տիրացել է Արևմտյան Անատոլիային և Իրաքին, ընդլայնել է իր սահմանները դեպի Արևելյան Անատոլիա (Արևմտյան Հայաստան): Չալդրանի ճակատամարտը թուրք-պարսկական 41 տարվա պատերազմի սկիզբն էր, որն ավարտվել է 1555 թվականին՝ Ամասիայի պայմանագրով: Չալդրանի ճակատամարտից առաջ օսմանցիների բանակի թիվը հասնում էր 60.000–100.000-ի, զինված էին հրետանիով և այլ զինատեսակներով: Սեֆյանների բանակի թիվը 60.000-80.000 էր, սակայն սպառազինվածությամբ և մարտունակությամբ թուրքերը գերակշռում էին: Սեֆյանների բանակի հրամանատար Իսմայիլ I-ը ճակատամարտի ընթացքում վիրավորվել և գերեվարվել է: Նրա կանանոցը Սելիմ I-ը նույնպես գերևարել է: Հաղթանակից հետո թուրքերը սկսել են առաջանալ դեպի Պարսկաստանիի խորքերը: Թալանել են Սեֆյանների մայրաքաղաք Թավրիզը և պարսից կայսերական գանձարանը:
![]() | |||||||||
| |||||||||
Հակառակորդներ | |||||||||
Օսմանյան կայսրություն | Սեֆյան Պարսկաստան, | ||||||||
Հրամանատարներ | |||||||||
Սելիմ I | Իսմայիլ I | ||||||||
Կողմերի ուժեր | |||||||||
60,000 - 100,000 զիվոր | 40,000 - 80,000 զինվոր | ||||||||
Ռազմական կորուստներ | |||||||||
2000 սպանված | 5000 սպանված |
ՆախապատմությունԽմբագրել
Պատերազմից առաջ Սելիմ I-ը պատճառ էր փնտրում Սեֆյան Պարսկաստանի վրա հարձակվելու համար: Նա 1513 թվականին դեսպան է ուղարկում Պարսկաստան՝ պահանջելով վերադարձնել գերության մեջ իր եղբորը և իր իրավունքները Դիարբեքիր նահանգոում: Սելիմի դեսպանությունը Սպահանում հանդիպում է Շահ Իսմյիլի հետ: Ինչ վերաբերում էր Դիարբեքիր նահանգին, այն պարզապես սադրանք էր՝ ուղղված նոր թշնամանքի սկիզբը արդաացնելուն: Իրականում Սելիմ I-ը չուներ ոչ մի ժառանգական կամ օրինական իրավունք Դիարբեքիր նահանգի նկատմամբ: Իր պահանջն ավելի համոզիչ դարձնելու համար Սելիմ I-ը համագործակցում է Ակ-Կոյունլուների նախկին առաջնորդ Մուրադի հետ[1]: Սելիմ I-ին ուղղված իր նամակում Շահ Իսմայիլը նշում է, որ Սելիմը չունի ոչ մի իրավունք Դիարբեքիր նահանգի նկատմամբ և այն պատկանում է Սեֆյաններին՝ նվաճման իրավունքով: Դեսպանության ձախողումից հետո Սելիմ I-ը սկսել է նախապատրաստվել Սեֆյանների դեմ լայնամասշտաբ ռազմական գործողությունների:
ՃակատամարտԽմբագրել
Օսմանցիները իրենց զորքի թիկունքում տեղակայում են ծանր հրետանի և հազարավոր զինված Ենիչերիներ: Սեֆյանները օգտագործել են հեծելազորը՝ օսմանյան բանակին շեշտակի հարված հասցնելու համար: Պարսիկները սկզբում հարձակվել են օսմանյան բանակի երկու թևերի վրա՝ խուսափելով կենտրոնում տեղակայված հրետանիի վրա հարձակվելուց: Այնուամենայնիվ՝ օսմանյան բանակը ավելի մարտունակ էր: Հրետանին էլ կիրառվեց և պարսիկները ճակատամարտում կրեցին բազմաթիվ կորուստներ[2]:
ՀետևանքներԽմբագրել
Չալդրանում տարած հաղթանակից հետո թուրքերը գրավել են Սեֆյան Պարսկաստանի մայրաքաղաքը՝ Թավրիզը: Նրանք թալանել են քաքաքը և տարհանել գրեթե ամբողջ բնակչությանը: Սեֆյաններից նաև գրավել ու Թուրքիային են բռնակցել Արևելյան Անատոլիան և Հյուսիսային Միջագետքը: Այս վիճակը պահպանվել է մինչև 1555 թվականը՝ Ամասիայի պայմանագրի կնքմամբ (թուրք-պարսկական 1532-1555 պատերազմի ավարտը):
Այն բանից հետ, որբ Սելիմը գերևարեց Իսմայիլի հարեմից նրա երկու կանանց, նա սկսել է կախվածություն ունենալ ալկոհոլից[3] [4][5]: Իսմայիլը դադարել է մասնակցություն ունենալ երկրի կառավարման գործերին, նրա անպարտելիությունը սկսել է դադարել: Չալդրանում կրած պարտությունից հետո Սեֆյանները Պարսկաստանում կտրուկ փոփոխություններ են կատարել: Այդ ժամանակից ի վեր հրազենը դարձել է պարսկական զորքի սպառազինության բաղկացուցիչ մասը, իսկ Իսմայիլի որդին՝ Թահմասպ I Սեֆին թնդանոթներ է պատրաստել տվել հետագա մարտերի համար[6][7]:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ A. Allouche, «The Origins and Development of the Ottoman-Safavid conflict», p. 109
- ↑ Andrew James McGregor, A Military History of Modern Egypt: From the Ottoman Conquest to the Ramadan War, (Greenwood Publishing, 2006), 17.
- ↑ The Cambridge history of Islam, Part 1, ed. Peter Malcolm Holt, Ann K. S. Lambton, Bernard Lewis, pg. 401
- ↑ The Cambridge History of Islam, Part 1, By Peter Malcolm Holt, Ann K. S. Lambton, Bernard Lewis, p. 401.
- ↑ Elton L. Daniel, The History of Iran (ABC-CLIO, 2012) 86
- ↑ Gunpowder and Firearms in the Mamluk Sultanate Reconsidered, Robert Irwin, The Mamluks in Egyptian and Syrian politics and society, ed. Michael Winter and Amalia Levanoni, (Brill, 2004) 127
- ↑ «Safavid Persia:The History and Politics of an Islamic Empire»։ Վերցված է 26 May 2014
ԱղբյուրներԽմբագրել
Չալդրանի ճակատամարտ Վիքիպահեստում |
- Yves Bomati and Houchang Nahavandi,Shah Abbas, Emperor of Persia,1587-1629, 2017, ed. Ketab Corporation, Los Angeles, 978-1595845672, English translation by Azizeh Azodi.
- Floor Willem (2001)։ Safavid Government Institutions։ Costa Mesa, California: Mazda Publishers։ ISBN 978-1568591353
- McCaffrey Michael J. (1990)։ «ČĀLDERĀN»։ Encyclopaedia Iranica, Vol. IV, Fasc. 6։ էջեր 656–658
- Mikaberidze Alexander (2015)։ Historical Dictionary of Georgia (2 ed.)։ Rowman & Littlefield։ ISBN 978-1442241466
- Savory Roger (2007)։ Iran Under the Safavids։ Cambridge: Cambridge University Press։ ISBN 978-0521042512