Ոքաղե

Մեծ Հայքի Տայք նահանգի գավառ
(Վերահղված է Ոքաղէից)

Ոքաղե, գրաբար՝ Ոքաղէ, գավառ Մեծ Հայքի Տայք նահանգի կազմում[1]։

Անվանում խմբագրել

Տարբեր աղբյուրներում գավառը կոչվում է Ուխթիք[1], Ոքաղե կամ Ոքաղ։

Աշխարհագրություն խմբագրել

Ոքաղեի մասին տեղեկությունները կցկտուր են։ Ըստ Թադևոս Հակոբյանի, Ոքաղե գավառը գրավում է Օլթի գետի միջին հոսանքի շրջանը։ Այստեղ են գտնվում Ղազար Փարպեցու հիշատակած Գեղիկ և Վարդաշեն գյուղերը (Բասենի սահմանակցությամբ)։ Ս.Երեմյանի կարծիքով, Ոքաղեն ընդգրկել է Ազորդ (այժմ՝ Թորթում) գետի վերին և միջին հոսանքի շրջանները։ Համապատասխանում է այժմյան Թորթում գավառին։

Ոքաղե գավառում է գտնվում Ուխթիք բերդաքաղաքը, որը համապատասխանում է այժմյան Օլթիին[1]։

Տես նաև խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Թադևոս Հակոբյան, Հայաստանի պատմական աշխարհագրություն (5-րդ հրատ.), Երևան, «ԵՊՀ հրատարակչություն», 2007 — 249-250, էջեր 249-250 — 520 էջ. — 500 հատ։