Ու Ցզետիան
Ու Ցզետիան ( չին.` 武則天, փինյին` Wǔ Zétiān, փետրվարի 17, 624, Չանան, Շենսի - դեկտեմբերի 16, 705, Լոյան, Հենան), չինական կայսրուհի, ով կառավարել է Չինաստանը շուրջ 40 տարի` 665 թվականից մինչև իր մահը: Ու Ցզետիանը հիշատակվում է նաև Ու Չժաո, Ու-հոու և Տյան-հոու անուններով:
Ու Ցզետիան | |
---|---|
Ծնվել է՝ | փետրվարի 17, 624 |
Ծննդավայր | Guangyuan, Սիչուան[1] |
Մահացել է՝ | դեկտեմբերի 16, 705[2] (81 տարեկան) |
Վախճանի վայր | Լոյան, Q11145983?, Տան հարստություն[3][4][5] |
Qianling Mausoleum | |
Երկիր | Տան հարստություն[6] և Zhou dynasty (690–705) |
Տոհմ | Տան հարստություն և Ճոու |
իշխող կայսրի կին և բանաստեղծուհի | |
Հայր | Wu Shihuo?[6] |
Մայր | Lady Yang? |
Երեխաներ | Li Hong?, Li Xian?, Emperor Zhongzong of Tang?, Emperor Ruizong of Tang?, Princess Taiping? և Princess Si of Anding? |
Հավատք | բուդդայականություն |
Ընդհանուր տեղեկությունԽմբագրել
Ու Ցզետիանը կայսրական պալատում հայտնվել է որպես հարճ, Տան դինաստիայի կայսր Տայ-ցզունի օրոք: Կայսրի մահից հետո ընդգրկվել է հարեմ, իսկ հետո ստացել նրա որդու` կայսր Գաո-ցզունի կնոջ տիտղոսը: Ունեցել է չորս որդի և երկու դուստր: Ամուսնու մահից հետո, երկար ժամանակ կառավարել է երկիրը` հերթականությամբ գահին փոխելով իր որդիներին, մինչև որ 690 թվականին, գահին բազմեց անձամբ ինքը, իշխանությունից հեռացնելով իր որդուն` Ժույ-ցզունին: Ստանալով իշխանությունը, նա հռչակեց նոր` Չժոու դինաստիա, սակայն նրա մահից հետո, նրա որդի Չժուն-ցզունը կրկին վերադառնալով գահին, վերականգնեց Տան դինաստիան:
Ու Ցզետիանի կառավարման օրոք Չինաստանը վարում էր զավթողական քաղաքականություն: Մասնավորապես ներխուժել էր Կենտրոնական Ասիա և Կորեա: Դրան զուգահեռ երկրում բուռն կերպով զարգանում էր մշակույթը, դաոսականությունն ու բուդդայականությունը պետականորեն պաշտպանվում էին: Ժամանակի ընթացքում, նրա կառավարման տարիներից պահպանվել են այնպիսի նշանավոր ճարտարապետական կառույցներ, ինչպիսիք են Լունմեն բուդդայական քարանձավները և Ցյանլին դամբարանը, որտեղ թաղված է նաև ինքը, Չինաստանի պատմության մեջ միակ պաշտոնական կայսրուհին: Նրա որդիներից երկուսը դարձել են կայսրեր, իսկ թոռը կայսր Սյուան-ցզուն է, ում կառավարման տարիները համարվում են Տան դինաստիայի «ոսկե դար»:
Ու Ցզետիանի կառավարման առանձնահատկություններից մեկն այն էր, որ նա ընդունել էր «կայսր» տիտղոսը, որն ավանդաբար պատկանում էր միայն տղամարդկանց և Չինաստանի չորսհազարամյա պատմության մեջ միակ կինն էր, որ ստացել էր այդ գերագույն տիտղոսը: Պատմական այլ դեպքերում կին-կառավարչուհիները ընդունում էին այդ տիտղոսը որպես «այրի կայսրուհի» և կառավարում էին մինչև իրենց անչափահաս որդիները զբաղեցնեին գահը[7]։
Կնոջ դերը բարձրացնելու և տղամարդկանց ստորացնելու նպատակով, Ու Ցզետիանը իր արքունիքում մտցրել էր կունիլինգուսի պարտադիր սովորույթ: Քանի որ ֆելյացիան (մինետ) համարվում էր տղամարդկանց գերակայության խորհրդանիշ, ուստի նա իր պալատականներին պարտադրում էր «լիզել լոտոսի առէջքները» (կանացի սեռական շուրթերը): Այդ սովորույթը արքունիքում հասել էր բարձր մակարդակի և խորհրդանշում էր կանացի գերակայության ժամանակաշրջանի գալուստը: Մինչ մեր օրերն են հասել պալատական նկարներ, որոնցից մեկում, օրինակ պատկերված է, թե ինչպես է կայսրուհու մոտ զեկույցի եկած աստիճանավոր պաշտոնյան` նման հաճույք պատճառում նրան[8]։
Ու Ցզետիանի կառավարման տարիների մասին պատմական գրականությունը լի է բազմաբնույթ և հակասական տեղեկություններով: Հաճախ նա բնութագրվում է որպես դաժան, անհավասարակշիռ և մեղսագործ կայսրուհի, իսկ հաճախ` իմաստուն ու բարեհոգի կայսրուհի, ով անընդհատ մտահոգվում է իր երկրի մասին: Նրա կառավարման մասին պատմող հիմնական աղբյուրներից մեկը հանդիսանում է չինացի պատմիչ և փիլիսոփա Սիմա Գուանի «Կառավարմանն օգնող ամենաթափանց հայելին» տրակտատը:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Encyclopedia of Chinese History
- ↑ Encyclopædia Britannica
- ↑ http://www.studyblue.com/notes/note/n/final/deck/8893539
- ↑ http://www.drben.net/ChinaReport/Sources/Geography/Rivers/Yellow_River/History/Yellow_River-Huang_He-History_Of-4-Sui_Dynasty-Tang-Dynasty.html
- ↑ http://www.chinaculture.org/focus/focus/cities/2010-08/17/content_391351.htm
- ↑ 6,0 6,1 Կենսագրական տվյալների չինական բազա
- ↑ «Лю И. Два титула императрицы У Цзэтянь и их религиозное наполнение»։ Արխիվացված է օրիգինալից 2014-11-01-ին։ Վերցված է 2017-05-15
- ↑ A. Edwardes, R.E.L. Masters, The Cradle of Erotica, Odyssey Press, 1970, pp. 163—164.