Ուրանի հանքանյութեր

Ուրանի հանքանյութեր, ուրան և նրա միացությունները պարունակող բնական միներալային աոաջացումներ, որոնց արդյունավետ օգտագործումը տեխնիկապես հնարավոր է և տնտեսապես շահավետ։ Հայտնի են ուրանի շուրջ 100 միներալ, որոնցից գործնական հետաքրքրություն են ներկայացնում 12-ը։ Առավել արդյունավետ նշանակություն ունեն ուրանի օքսիդները՝ ուրանիտը և նրա տարբերակները։ Ըստ ծագման պայմանների, ուրանի հանքանյութերը լինում են՝ ներածին հանքանյութեր, արտածին հանքանյութեր և մեաամորֆածին հանքանյութեր։ Օգտակար խառնուրդների պարունակությամբ առանձնացվում են՝ բունուրանի, ուրանմոլիբդենի, ուրանվանադիոմի, ուրանիկ կելկոբալտբիսմութ արծաթի և այլ հանքանյութեր։ Ըստ ուրանի քանակության, տարբերում են հանքանյութերի 5 տեսակ՝ շատ հարուստ հանքանյութեր, հարուստ, միջին, շարքային։ Որպես կողմնակի արգասիք ուրանը կորզվում է այնպիսի հանքանյութերից, որոնք պարունակում են այն 0,01-0,015%-ով և նույնիսկ 0,006–0,008%-ով։ Ուրանի հանքանյութերի՝ կապիտալիստական երկրների գլխավոր հանքավայրերը գտնվում են ԱՄՆ-ում, Կանադայում, Ֆրանսիայում, ՀԱՀ-ում, Ավստրալիայում և Գաբոնում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png