«Ուրախ ճուտիկ» (ուկրաիներեն՝ Веселе курча), Կիևի գիտահանրաճանաչ ֆիլմերի կինոստուդիայի 1973 թվականի ստեղծագործական միավորման գեղարվեստական մուլտիպլիկացիայի սովետական մուլտֆիլմ։ Պատկերը ստեղծվում էր ուկրայներեն լեզվով, ապա ամբողջությամբ կրկնօրինակվում էր ռուսերենով։

Ուրախ ճուտիկ
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորՑեզար Օրշանսկի
ԵրաժշտությունԼև Կոլոդուբ և Ժաննա Կոլոդուբ
ՕպերատորԱնատոլի Գավրիլով
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունԿիևնաուչֆիլմ
Թվական1973

Սյուժե խմբագրել

Կյանքի ուրախությամբ էր լցված ձվից նոր դուրս եկած ճուտիկը։ Նա զարմանքով և լավատեսությամբ ծանոթանում է շրջապատող աշխարհի հետ, երգելով՝ «Ինչ-պես է ա-մեն ինչ գեղեցիկ, ինչ-պես է ա-մեն ինչ կանաչ... ի՛նչ, ի՛նչ, ի՛նչ-ի՛նչ-պես»։

Ճուտիկը գնում է անտառով, բայց հանդիպում է խորամանկ Աղվեսին և նա ուտում է ճուտիկին։ Սակայն, աղվեսի փորի մեջ նույնպես նա շարունակում է երգել։ Վախեցած փախչում է և, հանկարծ, նրան կուլ է տալիս Գայլը։ Սակայն ճուտիկը ևս չի վախենում և շարունակում է երգել գազանների ստամոքսներում, դրանով իսկ Գայլին ստիպում է անկանոն երգել։ Իր երգով Գայլը հունից հանում է Արջին, որը նրան կուլ է տալիս։

Բայց Արջը նույնպես սկսում է երգել ճուտիկի երգը, ինչով արթնացնում է մեղուներին։ Նրանցից փախուստի դիմելով, Արջն ընկնում է բարձր ծառից և հարվածից բոլոր կենդանիները դուրս են ընկնում իրար բերանից և հայտնվում են ազատության մեջ։

Ի վերջո, իր ուրախ երգով ճուտիկն իրեն է ենթարկում բոլոր այդ անտառային կենդանիներին։

Ստեղծողներ խմբագրել

  • Դերերի հեղինակ՝ Միխայիլ Ռիբալկո
  • Ռեժիսոր՝ Ցեզար Օրշանսկի
  • Նկարիչ-բեմադրող՝ Գալինա Բաբենկո
  • Կոմպոզիտորներ՝ Լև Կոլոդուբ, Ժաննա Կոլոդուբ
  • Օպերատոր՝ Անատոլի Գավրիլով
  • Ձայնային օպերատոր՝ Իզրաիլ Մայժես
  • Խմբագրող՝ Սվետլաննա Կուցենկո
  • Նկարիչ-մուլտիպլիկատոր՝ Նատալյա Մարչենկովա
  • Ասիստենտներ՝ Ե. Լուցկո, Ն. Գորբունովա, Օ. Դերյաժնայա
  • Դերերը հնչեցրել են՝ Գենադի Կիսլյուկ, Լյուդմիլա Կոզուբ, Ա. Օսինսկայա, Վլադիմիր Կորշուն. Արջ
  • Նկարի տնօրեն՝ Իվան Մազեպա

Քննադատի գնահատական խմբագրել

60-70-ական թվականների «Կիևնաուչֆիլմի» լավագույն մուլտֆիլմնեի շարքից. «Ասք Իգորևի արշավի մասին», «Արագիլ», «Տաք հաց», «Վագրիկը թեյնիկում», «Կախարդական օխ», «Ուրախ ճուտիկ», «Տղան և ամպը», «Անձրևանոցը որսում», «Մարդը և բառը», «Ինչպես կազակները փրկեցին հասնացուին», «Սալյուտ», «Զարմանալի կատու», «Կոլումբը մոտենում է ափին», «Ինչպես էին կանայք վաճառում ամուսիններին»։

Տեսաձայնագրություններ խմբագրել

  • VHS-հավաքածու (1997) «Կրիաների արքան և ուրիշները» («Վիդեո Սոյուզ միություն», «Դինարա» ընկերություն)։
  • DVD-հավաքածու «Իսկ դուք, ընկերներ, ինչպես էլ նստեք..…»[1]

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել