Ուսման մեջ հաջողությունների և հեզաբարոյության մեդալ
Ուսման մեջ հաջողությունների և հեզաբարոյության մեդալ (ռուս.՝ Медаль «За успехи в учении и добронравие»), Ռուսական կայսրության պետական պարգև, նախատեսված Սանկտ Պետերբուրգի և Խերսոնի առևտրական ծովագնացության ուսումնարանների շրջանավարտների համար։
Ուսման մեջ հաջողությունների և հեզաբարոյության մեդալ ռուս.՝ Медаль «За успехи в учении и добронравие» | ||
---|---|---|
| ||
Երկիր | ![]() | |
Տեսակ | Մեդալ | |
Ում է տրվել | Մեդալը նախատեսված Սանկտ Պետերբուրգի և Խերսոնի առևտրական ծովագնացության ուսումնարանների շրջանավարտների համար։ | |
Վիճակագրություն | ||
Հիմնադրման ամսաթիվ | հունիսի 24 1770 | |
Հիմնադիր | Նիկոլայ II | |
Պարգևատրման քանակը | 5000 մեդալ | |
Տրամագիծ | 25 մմ մմ | |
Նյութ | ոսկի | |
![]() |
Հիմնական տեղեկություններ
խմբագրելՈւսման մեջ հաջողությունների և հեզաբարոյության մեդալը ստեղծվել է 1829 թվականի նոյեմբերի 21-ին՝ Նիկոլայ I-ի հրամանով Սանկտ Պետերբուրգի և Խերսոնի առևտրական ծովագնացության ուսումնարանների շրջանավարտների համար։ Այս մեդալով պարգևատրվում էին նաև Ալեքսանդր II-ի թագավորության տարիներին[1][2]։
Շնորհելու կարգ
խմբագրելՄինչ 1834 թվականի փետրվարի 7-ը, մեդլաով պարգևատրվում է միայն Սանկտ Պետերբուրգի ծովագնացության ուսումնարանի շրջանավարտները[1], սակայն այդ թվականից հետո, սկսեցին պարգևատրել նաև Խերսոնի առևտրական ծովագնացության ուսումնարանի շրջանավարտներին[3][4]։ Ամեն տարի շնորհովում է 1-2 մեդալից որ շատ, այն էլ այն շրջանավարտներին, ովքեր ավարտել են ուսումնարանը կատարյալ[1]։ Բացի այդ, այդ ուսումնարանի աշակերտները պարգաևրվել են արծաթե մեդալներով, որոնք նախատեսված չեն կրելու համար և զգալիորեն տարբերվում են այս տիպի շքանշաններից[3][4]։
Մեդալի նկարագրություն
խմբագրելՄեդալները պատրաստված են եղել ոսկուց։ Տրամագիծը՝ 25 մմ։ Մեդալի երեսային մասում պատկերված էր եղել կայսեր դիմանակարը, ով այդ ժամանակ պարգևատրում էր մեդալները․ Ալեքսանդր II-ը կամ Նիկոլայ I-ը։ Այսպիսով, Նիկոլայ I-ի կառավարության ժամանակ, մեդալի երեսային կողմում նրա դիմանակարն էր, իսկ հակառակ կողմում՝ այս մակագրությունը․
Բ․ Մ․ Նիկոլայ I, Ռուսաց կայսր - Б.М.НИКОЛАЙ I ИМП. ВСЕРОСС.
|
Ալեքսանդր II-րդի կառավարման սկզբում երեսային մասը նշանակալիորեն փոխվեց։ Մեդալի հակառակ կողմում պատկերված է նավակ, եռաժանի, 4 թիակներ, զույգ խարսիխներ և դրոշներ, ինչպես նաև ապրանքներ՝ ձախից տակառ, իսկ աջից հակ։ Մեդալի վերևում, աղեղնաձև գրված է․
Ուսման մեջ հաջողությունների և հեզաբարոյության համար - «ЗА УСПѢХИ ВЪ УЧЕНIИ И ДОБРОНРАВIЕ»։
|
Պատկերների տակից, նշված ստեղծման տարեթիվը՝
«28 նոյեմբեր 1829» |
Կրելու կարգ
խմբագրելՄեդալը կանթ ուներ շերտաձողիկին կամ ժապավենին ամրացնելու համար։ Մեդալը պետք է կրել կրծքին[1]։
Պատկերասրահ
խմբագրել-
Մեդալի երեսային կողմը
-
Մեդալի հակառակ կողմը
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Петерс Д. И, Наградные медали Российской империи XIX—XX веков. Каталог, М., «Археографический центр», 1996 — 117, 164, էջեր 117, 164 — 291 էջ, ISBN 5-86169-043-X։, № 92, 125
- ↑ 2,0 2,1 «Медаль За успехи в учении и добронравие». Сайт «Награды императорской России 1702—1917 гг.». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 8-ին.
- ↑ 3,0 3,1 Деммени М., Сборникъ указовъ по монетному и медальному делу въ Россiи 1649-1881. В 3-х томах, СПб., 1887 — 118, էջեր 118 — 118 էջ։
- ↑ 4,0 4,1 Полное собранiе законовъ Россiйской Имперiи, собрание II, СПб, 1834 — 115, էջեր 115 — 115 էջ։ № 6788, § 28
- ↑ Смирнов В. П., Описанiе русскихъ медалей. № 455, 573б, СПб., 1908 — 232, 291, էջեր 232, 291 — 232, 291 էջ։
Գրականություն
խմբագրել- Чепурнов Н. И. Наградные медали Государства Российского. — М.: Русский мир, 2000. — С. 301, 346, 382, 432. — 768 с. — ISBN 5-89577-024-X
- Изотова М. А., Царёва Т. Б. Ордена и медали России и СССР. — Ростов-на-Дону: ООО ИД «Валдис», 2010. — С. 223. — 736 с. — ISBN 978-5-9567-0960-3