Ուսամա բեն Լադեն, հնդկական փիղ, տխրահռչակ նրանով, որ ահաբեկում էր հնդկական գյուղերի բնակիչներին՝ սպանելով ընդհանուր առմամբ 27 մարդ (ըստ այլ տվյալների՝ 14 մարդ)։

Ուսամա բեն Լադեն
Նահանգի բնակիչները զննում են սպանված փղի՝ Ուսամա բեն Լադենի մարմինը։
Տեսակառանձնյակ
Սեռարական
Սատկել էդեկտեմբերի 18, 2006(2006-12-18)
Սատկելու վայրԹեզպուր, North Assam division, Ասսամ, Հնդկաստան
ԵրկիրՀնդկաստան Հնդկաստան
Անվանված էՈւսամա բեն Լադեն

Կենսագրություն խմբագրել

Փիղն իր անունը ստացել է հայտնի ահաբեկիչ Ուսամա բեն Լադենի պատվին[1]։ Փիղը արու էր, 3 մ հասակով։ 2 տարի ահաբեկել է Հնդկաստանի Ասսամ նահանգի բնակչությանը։ Ավերել է ավելի քան 100 տուն, ոչնչացրել գյուղացիական դաշտեր, սպանել տեղի բնակչությանը։ Փիղը, դատելով այս ամենից, խելացի էր և նրան հաջողվում էր փախչել, արագ փոխում էր գտնվելու վայրը և որսորդներին հետք չէր թողնում։ Նա չէր վախենում պետարդաներից, փամփուշտներից և ծուղակներից[2]։ Նրա չարագործությունների ծավալն այնքան մեծ չափերի հասավ, որ տեղի բնակիչները ստիպված էին զինվորական ջոկատ և ոստիկանական ստորաբաժանում ուղարկել կատաղած փղին ոչնչացնելու համար։ Բացի այդ գործողությանը ներգրավված էին նաև փորձառու անտառապահները։

2006 թվականի դեկտեմբերի 18-ին մի փիղ, որը հավանաբար Ուսամա բեն Լադենն էր, գնդակահարվեց։ Միանշանակ կարծիք չկա, թե արդյոք դա նույն ահաբեկող փիղն էր, թե ոչ։ Այդուհանդերձ, փղերի կողմից կատարված նոր սպանությունների մասին տեղեկություններ այլևս չեն ստացվել[3]։

Պատճառներ խմբագրել

Փղերի հարձակումը մարդկանց վրա հազվադեպ երևույթ չէ։ 2001-2006 թվականներին Հնդկաստանի Ասսամ նահանգում փղերը սպանել են ավելի քան 250 մարդ։ Փղերն ամուսնական շրջանում երբեմն սկսում են ավերել այն ամեն, ինչ ընկնում է նրանց աչքին։ Բացի այդ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ փղերը սիրում են գարեջուր խմել։ Որոշ փղեր քանդում են մարդկանց տները, գտնում այնտեղ տնական գարեջրի պաշար և խմելով այն՝ խելագարվում[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Authorities in India hunting killer elephant named after Osama bin Laden». WAFF. Վերցված է 2015 թ․ հունվարի 3-ին.
  2. Bignell, Paul (2006 թ․ դեկտեմբերի 18). «'Osama' the serial killer elephant is shot dead – or is he?». The Independent. Վերցված է 2015 թ․ հունվարի 2-ին.
  3. «Индийский слон-маньяк по кличке "Усама бен Ладен" убит». www.trud.ru. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 19-ին.
  4. «В Индии застрелен слон-убийца бен Ладен». Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 19-ին.(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ խմբագրել