Ուռչում

Վիքիմեդիայի նախագծի բազմիմաստության փարատման էջ

Ուռչում, պինդ նյութի ծավալի մեծացումը շրջապատող միջավայրից հեղուկ կամ գոլորշի կլանելու հետևանքով։ Բնորոշ է պոլիմերային նյութերին, որոնք ուռչում են՝ կլանելով ցածրամոլեկուլային հեղուկներ և գոլորշիներ։ Դիֆուզիայի միջոցով ներթափանցած մոնոմերը սովորաբար պոլիմերի հետ կապվում է քիմիապես։ Տարբերում են սահմանափակ և անսահմանափակ ուռչում։ Առաջին դեպքում պոլիմերի ձևը մնում է անփոփոխ, իսկ ծավալը աճում է մինչև հավասարակշռային արժեքին հասնելը։ Անսահմանափակ ուռման դեպքում լուծիչի և պոլիմերի փոխադարձ դիֆուզիայի հետևանքով վերանում է նրանց բաժանման սահմանը, և առաջանում է մածուցիկ ու դյուրահոս վիճակ։ Ջերմաստիճանը բարձրացնելիս սահմանափակ ուռչումը որոշ դեպքերում դառնում է անսահմանափակ։ Հայտնի են նաև անօրգանական՝ շերտավոր բյուրեղական կառուցվածք ունեցող նյութերի ուռման դեպքեր։ Օրինակ՝ թրջելիս մոնտմորիլոնիտները և այլ կավերի ծավալը մեծանում է ավելի քան 2 անգամ։ Այդ նյութերը ջրում կարող են առաջացնել կոլորիդային լուծույթներ։ Ուռմամբ են ուղեկցվում փայտանյութի եփումը, կաշվի ներկումը և դաբաղումը, պոլիմերների սոսնձումը, սննդանյութերից շատերի պատրաստումն են։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանի «Ուռչում» հոդվածից (հ․ 12, էջ 257 )։