Ուռեկ (Չարսանջակի գավառ)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ուռեկ (այլ կիրառումներ)

Ուռեկ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Չարսանջակի գավառակում` Փերիի (Բերիի) գյուղախմբում[1]։ Գտնվում էր Խարբերդ քաղաքից 20 կմ հյուսիս-արևելք, Մնձուր գետի գետաբերանից արևելք։

Գյուղ
Ուռեկ
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԽարբերդի վիլայեթ
ԳավառակՉարսանջակի գավառակ
Այլ անվանումներՈւռեք, Ուռիկ, Ուռիկ Վերին, Ուրեկ, Ուրիկ
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3
Փոստային ինդեքսներ62500
Ուռեկ (Չարսանջակի գավառ) (Աշխարհ)##
Ուռեկ (Չարսանջակի գավառ) (Աշխարհ)

Բնակչություն խմբագրել

1872-1873 թվականներին ուներ 10 տուն հայ և 10 տուն թուրք բնակիչ, XIX դարի վերջին` 16 տուն հայ, 2 տուն քուրդ, իսկ XX դարի սկզբին` 25 տուն` 200 հայ, և 5 տուն քուրդ բնակիչ։

Տնտեսություն խմբագրել

Բնակչության հիմնական զբաղմունքը երկրագործությունն ու անասնապահությունն էր։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Ուռեկն ուներ Ս. Հովհաննես անունով եկեղեցի[2]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Խարբերդի նահանգ, Չարսանջակ գավառակ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 5, էջ 201

Աղբյուրներ խմբագրել