Ուոլթեր Ջոնս Բելամի (անգլ.՝ Walter Jones Bellamy; հուլիսի 24, 1939(1939-07-24), Նոր Բերն - նոյեմբերի 2, 2013(2013-11-02)[1], College Park), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ։ 1993 թվականից բասկետբոլի փառքի սրահի անդամ։

Ուոլթ Բելամի
Walt Bellamy

Դիրքը Կենտրոնական
Համար № 8
Ի ծնե տրված անունը Ուոլթեր Ջոնս Բելամի
Walter Jones Bellamy
Ծննդյան ամսաթիվ 1939 հուլիսի 24
Ծննդավայր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Նյու Բեռն, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ
Մահացել է նոյեմբերի 2, 2013(2013-11-02) (տարիքը 74)
Վախճանի վայրը Ամերիկայի Միացյալ Նահանգներ Քոլեջ Պարկ, Ջորջիա, ԱՄՆ
Ազգություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ամերիկացի
Հասակ 2,11 մ
Քաշ 102 կգ
Դպրոց «Ջ. Թ. Բարբեր» ավագ դպրոց (Նյու Բեռն, Հյուսիսային Կարոլինա)
համալսարան Ինդիանա (1958–1961)
Դրաֆթի տարի 1961 / ռաունդ` 1 / ընտր.` 1-ին
Դրաֆթ ակումբ Չիկագո Փեքերս
Կարիերայի պատմություն
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Չիկագո Փեքերս/ Զեֆիրս (1961–1963)
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Բալթիմոր Բուլեթս (1963–1965)
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Նյու Յորք Նիքս (1965–1968)
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Դետրոյթ Փիստոնս (1968–1970)
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ատլանտա Հոքս (1970–1974)
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Նյու Օռլեանս Ջազ (1974)
Մրցանակներ

  • NBA աստղ (1962–1965)
  • NBA տարվա նորեկ (1962)
  • Կոնսենսուս All-American երկրորդ թիմ (1961)
Կարիերայի ցուցանիշներ
Միավոր` 20 941 (20,1 մ/խ)
Անդրադարձ` 14 241 (13,7 ա/խ)
Փոխանցում` 2544 (2,4 փ/խ)
Մեդալներ

Օլիմպիական խաղեր
 Ոսկի - Հռոմ 1960

1960 թվականի Օլիմպիական խաղեր խմբագրել

1960 թվականի Օլիմպիական խաղերի ժամանակ հանդես է եկել ԱՄՆ-ի հավաքականի կազմում որպես կենտրոնական։ Հավաքականի կազմում էին նաև բասկետբոլի փառքի սրահի խաղացողներ Օսկար Ռոբերթսոնը, Ջերի Լուկասը և Ջերի Ուեսթը։ Բելամիի թիմը հաղթում է բոլոր 8 խաղերում և նվաճում ոսկե մեդալներ։ 2010 թվականին ԱՄՆ-ի 1960 թվականի օլիմպիական հավաքականն ընդգրկվում է բասկետբոլի փառքի սրահում[2]։

Կարիերան NBA-ում խմբագրել

Բելամին 14 տարի հանդես է եկել բասկետբոլի ազգային ասոցիացիայում։ 1961 թվականի ԲԱԱ դրաֆթի ժամանակ ընտրվում է առաջին համարի ներքո «Չիկագո Պակերս» ակումբի կողմից։ Այդ մրցաշրջանում նա խաղի ընթացքում միջինում հավաքում է 31,6 միավոր, որը NBA-ի պատմության մեջ երկրորդ լավագույն արդյունքն է, իսկ անդրադարձների միջին քանակը խաղի ընթացքում կազմում է 19, որը NBA պատմության մեջ երրորդ լավագույն արդյունքն է։ Բելամին չորս անգամ մասնակցել է NBA բոլոր աստղերի խաղին։ Առաջին չորս մրցաշրջանները անցկացրել է «Չիկագո Պակերս» ակումբում, որը NBA 1963/1964 մրցաշրջանից առաջ տեղափոխվում է Բալթիմոր և վերանվանվում է «Բալթիմոր Բուլետս»։ 1965 թվականին տեղափոխվում է «Նյու Յորք Նիկս»։

Նա բասկետբոլի պատմության մեջ առաջնորդն է համարվում մեկ մրցաշրջանի ընթացքում անցկացրած խաղերի քանակով, քանի որ 1968/69 թվականների մրցաշրջանի ժամանակ տեղափոխվում է Դեթրոյդ Փիսթոնս։ 1970 թվականին հանդես է եկել «Ատլանտա Հոքս» ակումբի կազմում, իսկ կարիերան ավարտել է «Նյու Օռլեան Ջազ» ակումբում։

1993 թվականին Բելամին ընդգրկվել է բասկետբոլի փառքի սրահում։

NBA կարիերայի ցուցանիշներ խմբագրել

Ամենամյա մրցաշրջան խմբագրել

Տարի Թիմ GP GS MPG FG% 3P% FT% RPG APG SPG BPG PPG
1961 Չիկագո Պեկերս 79 42.3 .519 .644 19.0 2.7 31.6
1962 Չիկագո Պեկերս 80 41.3 .527 .674 16.4 2.9 27.9
1963 Բալտիմոր Բուլեթս 80 42.4 .513 .651 17.0 1.6 27.0
1964 Բալտիմոր Բուլեթս 80 41.3 .509 .685 14.6 2.4 24.8
1965 Բալտիմոր Բուլեթս 8 33.5 .452 .597 12.8 2.3 19.0
1965 Նյու Յորք 72 42.8 .512 .627 16.0 3.0 23.2
1966 Նյու Յորք 79 38.1 .521 .636 13.5 2.6 19.0
1967 Նյու Յորք 82 32.9 .541 .662 11.7 2.0 16.7
1968 Նյու Յորք 35 32.5 .507 .619 11.0 2.2 15.2
1968 Դետրոյթ 53 38.2 .512 .663 13.5 1.9 18.8
1969 Դետրոյթ 56 20.9 .547 .562 7.1 1.0 10.0
1969 Ատլանտա 23 37.2 .491 .605 13.5 3.8 15.5
1970 Ատլանտա 82 35.5 .493 .604 12.9 2.8 14.7
1971 Ատլանտա 82 38.9 .545 .585 12.8 3.2 18.6
1972 Ատլանտա 74 37.9 .505 .538 13.0 2.4 16.1
1973 Ատլանտա 77 31.7 .486 .608 9.6 2.5 0.7 0.6 13.1
1974 Յութա 1 14.0 1.000 1.000 5.0 0.0 0.0 0.0 6.0
Կարիերա 1,043 37.3 .516 .632 13.7 2.4 0.7 0.6 20.1

Փլեյ-Օֆ խմբագրել

Տարի Թիմ GP GS MPG FG% 3P% FT% RPG APG SPG BPG PPG
1965 Բալտիմոր Բուլեթս 10 42.7 .468 .663 15.1 3.4 20.9
1967 Նյու Յորք 4 39.3 .519 .586 16.5 3.0 18.3
1968 Նյու Յորք 6 46.2 .421 .625 16.0 3.5 20.0
1970 Ատլանտա 9 40.9 .468 .717 15.6 3.9 16.8
1971 Ատլանտա 5 43.2 .594 .759 14.4 2.0 20.8
1972 Ատլանտա 6 41.2 .488 .628 13.7 1.8 18.5
1973 Ատլանտա 6 41.2 .395 .452 12.2 2.2 13.7
Կարիերա 46 42.2 .471 .642 14.8 3.0 18.5

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Hall of Famer Walt Bellamy dies at 74
  2. «1960 United States Olympic Team». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 16-ին.

Արտաքին հղումներ խմբագրել