Ուոլթեր Սքոթի մահ, սևամորթ ամերիկացու սպանություն 2015 թվականի ապրիլի 4-ին, Նորթ Չարլսթոնում (Հարավային Կարոլինա նահանգ)։ Փախչող Սքոթը թիկունքից սպանվել է Նորթ Չարլստոնի ոստիկանության սպա Մայքլ Սլագերի կողմից։ Սլագերին սպանության մեղադրանք են առաջադրել այն բանից հետո, երբ հրապարակվել է տեսանյութ, որը հակասել է ոստիկանական զեկույցում իր նշած տեղեկատվությանը։ Տեսանյութում երևում է թիկունքից անզեն փախչող տղամարդու ուղղությամբ հրաձգության տեսարանը։

Ուոլթեր Սքոթի մահ
Պատկեր
Ծննդյան ամսաթիվ20-րդ դար
Մահվան ամսաթիվապրիլի 4, 2015(2015-04-04)
Սպանություն

2015 թվականի հունիսի 8-ին երդվյալ ատենակալների մեծ ժյուրին մեղադրել է Սլագերին սպանության մեջ։ 2016 թվականի հունվարին նա գրավի դիմաց ազատ է արձակվել, իսկ դատական լսումները նշանակվել են նույն տարվա հոկտեմբերին։

2017 թվականիի դեկտեմբերին Մայքլ Սլագերը մեղավոր է ճանաչվել սպանության մեջ և դատապարտվել 20 տարվա ազատազրկման։

Իրադարձության մասնակիցներ և դեպքի վայր խմբագրել

Ուոլթեր Սքոթ խմբագրել

Ուոլթեր Լամար Սքոթ (1965 թվականի փետրվարի 9 - 2015 թվականի ապրիլի 4), սևամորթ տղամարդ, աշխատել է բեռնատար մեքենայի վրա, սովորել է մերսման գործ[1]։ Երկու տարի ծառայել է ԱՄՆ առափնյա պահպանության ծառայությունում, ազատվել է 1986 թվականին թմրանյութերի հետ կապված միջադեպի համար[2]։

Կոնֆլիկտ է ունեցել օրենքի հետ. տասը ձերբակալություն, մասնավորապես՝ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի, դատական լսումներին չներկայանալու, հարձակման, սառը զենք պահելու համար[3]։

Մայքլ Սլագեր խմբագրել

Մայքլ Թոմաս Սլագեր (ծնվել է 1981 թվականի նոյեմբերի 14-ին), միջադեպի պահին 33 տարեկան էր, Նորթ Չարլստոնի ոստիկանական վարչությունում ծառայել է հինգ տարի և հինգ ամիս։ Մինչ ոստիկանությունը ծառայել է ԱՄՆ առափնյա պահպանության ծառայությունում[4]։

Դեպքի վայր խմբագրել

Նորթ Չարլստոնի առանձնահատկությունն այն է, որ տեղի ոստիկանների 80 տոկոսը սպիտակամորթ ամերիկացիներ են, միևնույն ժամանակ սպիտակամորթները կազմում են Նորթ Չարլստոնի բնակչության ընդամենը 37 տոկոսը[5]։

Տեղի բնակիչները բողոքել են նաև տազերների հաճախակի օգտագործման և աֆրոամերիկացիների նկատմամբ կանխակալ վերաբերմունքի դեմ[6]։

Մահ խմբագրել

2015 թվականի ապրիլի 4-ին՝ առավոտյան ժամը 9։ 30-ին, Ուոլթեր Սքոթը կանգնեցվել է Մայքլ Սլագերի կողմից՝ վնասված կանգառի ազդանշանի պատճառով[7]։ Սքոթը 1991 թվականին թողարկված Մերսեդեսի ղեկին էր և, զոհվածի եղբոր հավաստմամբ, ուղևորվում էր ավտոպահեստամասերի խանութ[8]։ Ոստիկանական ավտոմեքենայով տեսագրանցիչը նկարահանել է, թե ինչպես է Սլագերը մոտենում Սքոթի մեքենային, նրա հետ զրույց վարում և դրանից հետո վերադառնում պարեկային մեքենային։ Սքոթը դուրս է գալիս մեքենայից և սկսում է փախչել։ Սլագերը հետապնդում է նրան (ոտքով)։

Ոստիկանը բռնել է Սքոթին, հետո նրանց միջև պայքար է սկսվել։ Ոստիկանության զեկույցի և պաշտոնական իշխանությունների հավաստիացումների համաձայն՝ Սլագերը տազերով կրակել է։ Սքոթը վազել է և Սլագերը զենք է կիրառել՝ թիկունքից ութ կրակոց արձակելով։ Սքոթի ընտանիքի փաստաբանի համաձայն՝ դատաքննիչը փաստաթղթավորել է հինգ կրակոց։ Դիահերձման արդյունքները չեն հրապարակվել։

Կրակոցներից անմիջապես հետո Սլագերը դիսպետչերին հայտնել է, որ կրակել է կասկածյալի վրա, և նա ընկել է, ինչպես նաև, որ կասկածյալը Սլագերից խլել է տազերը։

Կրակոցների ժամանակ Սքոթը ոստիկանից 5-6 մետր հեռավորության վրա է եղել։ Զեկույցում Սլագերը նշել է, որ վախենում էր իր կյանքի համար այն պատճառով, որ Սքոթը վերցրել է իր էլեկտրաշոկերը, և այդ պատճառով կրակ է բացել։

Հետևանքներ խմբագրել

Հետաքննություն խմբագրել

Զենքի օգտագործումն այն դեպքերում, երբ կասկածյալը փախչում է ոստիկանից, թեմայի առարկա է եղել ԱՄՆ Գերագույն դատարանում՝ Թենեսիում Գարների դեմ հայցի քննարկման համար։

Միմյանցից անկախ հետաքննություններ են անցկացրել մի քանի գերատեսչություններ, որոնց թվում են Հետաքննությունների դաշնային բյուրոն և Հարավային Կարոլինայում ԱՄՆ-ի Դաշնային դատախազը։

Առաջադրված մեղադրանքներ խմբագրել

Այն բանից հետո, երբ ոստիկանությունը գնահատել է տեսանյութը[3], Սլագերը ձերբակալվել է 2015 թվականի ապրիլի 7-ին, նրան մեղադրանք է առաջադրվել սպանության համար[9]։

2015 թվականի հունիսի 8-ին Հարավային Կարոլինայի Մեծ ժյուրին համաձայնել էր մեղադրել Սլագերին մի քանի ժամ տևած քննարկումներից հետո սպանության մեջ[10]։ Այս իրավախախտման վերաբերյալ մեղադրական դատավճռի դեպքում նախկին ոստիկանին սպառնում է 30 տարուց մինչև ցմահ ազատազրկում՝ առանց վաղաժամկետ ազատման իրավունքի[11]։

2016 թվականի հունվարի 4-ին՝ մոտ ինը ամիս կալանքի տակ մնալուց հետո, Սլագերն ազատ է արձակվել 500 000 դոլար գրավի դիմաց։ Նա տնային կալանքի տակ էր գտնվում մինչև գործով դատական լսումների սկսվելը, որոնք նախատեսված էին 2016 թվականի հոկտեմբերի 31-ին[12]։

Դավավճիռ խմբագրել

2017 թվականի դեկտեմբերին Սլագերը դատապարտվել է 20 տարվա ազատազրկման[13]։

2019 թվականի հունվարին բողոքարկման դատարանը մերժել է դատավճռի բողոքարկումը[14]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. FRANCES ROBLES, ALAN BLINDER (11.04.2015). «Pastor Denounces Racism at Walter Scott's Funeral One Week After Police Shooting» (անգլերեն). The New York Times. Վերցված է 2016 թ․ փետրվարի 24-ին.
  2. Colin Campbell (09.04.2015). «Walter Scott, killed by S.C. officer, served in Coast Guard at Curtis Bay» (անգլերեն). The Baltimore Sun. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 24-ին.
  3. 3,0 3,1 MICHAEL S. SCHMIDT, MATT APUZZO (07.04.2015). «South Carolina Officer Is Charged With Murder of Walter Scott» (անգլերեն). The New York Times. Վերցված է 2016 թ․ փետրվարի 24-ին.
  4. Ray Sanchez (10.04.2015). «Officer Michael Thomas Slager of South Carolina: What we know about him» (անգլերեն). CNN. Վերցված է 2016 թ․ փետրվարի 24-ին.
  5. Simon McCormack (04.08.2015). «Demographics Of North Charleston Police Department Tell A Familiar Story» (անգլերեն). The Huffington Post. Վերցված է 2016 թ․ փետրվարի 24-ին.
  6. Michael Daly (04.08.2015). «'Taser Town' And The Shots Heard 'Round The World'» (անգլերեն). The Daily Beast. Վերցված է 2016 թ․ փետրվարի 24-ին.
  7. Andrew Knapp (09.04.2015). «To North Charleston police critics, dash video strikes at heart of problem» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 29-ին.
  8. «Large crowd attends funeral for Walter Scott, man shot by S.C. police officer charged with murder» (անգլերեն). Cleveland. 11.04.2015. Վերցված է 2016 թ․ փետրվարի 29-ին.
  9. Michael Martinez (09.04.2015). «South Carolina cop shoots unarmed man: A timeline» (անգլերեն). CNN. Վերցված է 2016 թ․ փետրվարի 26-ին.
  10. «Indictment against Michael Thomas Slager» (անգլերեն). The Los Angeles Times. 08.06.2015. Վերցված է 2016 թ․ փետրվարի 26-ին.
  11. ALAN BLINDER, TIMOTHY WILLIAMS (08.06.2015). «Ex-South Carolina Officer Is Indicted in Shooting Death of Black Man» (անգլերեն). The New York Time. Վերցված է 2016 թ․ փետրվարի 26-ին.
  12. Andrew Knapp (04.01.2016). «Michael Slager, officer charged in Walter Scott shooting, released on $500K bail» (անգլերեն). The Post And Courier. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 26-ին.
  13. Jamiles Lartey (2017 թ․ դեկտեմբերի 7). «Former officer Michael Slager sentenced to 20 years for murder of Walter Scott» (անգլերեն). the Guardian. Վերցված է 2018 թ․ ապրիլի 11-ին.
  14. Michael Majchrowicz, Angie Jackson (08.01.2019). «Appeal denied for ex-North Charleston officer who fatally shot Walter Scott» (անգլերեն). The Post And Courier. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 8-ին.