Ուոլթեր Բրլի Գրիֆին, (անգլ.՝ Walter Burley Griffin, նոյեմբերի 24, 1876(1876-11-24)[1], Maywood, Պրովիսո, Կուկ շրջան, Իլինոյս, ԱՄՆ - փետրվարի 11, 1937(1937-02-11), Լաքհնաու, Միացյալ գավառներ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն), ամերիկացի ճարտարապետ և դիզայներ, բայց ամենից շատ հայտնի է որպես Ավստրալիայի մայրաքաղաք Կանբեռայի հատակագծի հեղինակ։

Ուոլթեր Բրլի Գրիֆին
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 24, 1876(1876-11-24)[1]
ԾննդավայրMaywood, Պրովիսո, Կուկ շրջան, Իլինոյս, ԱՄՆ
Մահացել էփետրվարի 11, 1937(1937-02-11) (60 տարեկան)
Մահվան վայրԼաքհնաու, Միացյալ գավառներ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն
ԳերեզմանLucknow Cantonment Military Cemetery
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՈւրբանա-Շամպեյնի Իլինոյսի համալսարան (1899) և Օք Պարկի River Forest ավագ դպրոց
ԵրկերParis Theatre?
Մասնագիտությունճարտարապետ, լանդշաֆտային ճարտարապետ և քաղաքաշինարար
ԱմուսինMarion Mahony Griffin?[2]
 Walter Burley Griffin Վիքիպահեստում

Կյանքի մեծ մասը Գրիֆինը աշխատել է կնոջ՝ Մերիոն Մահոնի Գրիֆինի հետ համագործակցելով։

Կենսագրություն խմբագրել

Երիտասարդություն խմբագրել

Գրիֆինը ծնվել է 1876 թվականի նոյեմբերի 24-ին, Չիկագոյի արվարձան Մեյվուդում, ապահովագրական գործակալ Վալտեր Ջորջ Գրիֆինի ընտանիքում։ Մանկուց նրան գրավում էր լանդշաֆտային դիզայնը։ Դպրոցն ավարտել է Օկ Պարկում, ուր տեղափոխվել էր նրա ընտանիքը, ապա ընդունվել է Ուրբան-Շամպեյնի Իլինոյսի համալսարանի ճարտարապետության բաժինը։ 1899 թվականին Գրիֆինը ստացել է բակալավրի աստիճան և տեղափոխվել Չիկագո։ Այնտեղ նա երկու տարի աշխատել է Չիկագոյի ճարտարապետների խմբում որպես գծագրող։ Գրիֆինի գործատուները աշխատում էին «Prairie school» ոճով։

1901 թվականի հուլիսին Գրիֆինը հաջողությամբ հանձնել է քննությունը և իրավունք ստացել Իլինոյսում ճարտարապետական գործունեություն ծավալելու։ Ընդունվել է աշխատանքի Ֆրենկ Լոյդ Ռայթի ընկերությունում՝ Օկ Պարկում, միաժամանակ, Ռայթի թույլտվությամբ, զարգացնելով իր սեփական ծրագրերը։ Գրիֆինի առաջին պատվերը ընտանիքի ընկերոջ տան հատակագիծն էր Էլմհերստում (Իլինոյս)։ Հետագայում նա ամուսնության առաջարկ էր արել Ռայթի քրոջը՝ Մեժինելին և մերժում ստացել։

Գործունեություն ԱՄՆ-ում խմբագրել

1905 թվականի վերջին Գրիֆինի և Ռայթի հարաբերությունները վատանում են։ Գրիֆինը լքում է ընկերությունը, բնակություն հաստատում Չիկագոյում և աշխատում մասնավոր պատվերների վրա։ 1909 թվականին Ռայթը մեկնում է Եվրոպա՝ իր ընկերության ղեկավարությունը թողնելով Գերման Ֆոն Հոլստին։ Ֆոն Հոլստը վարձում է Գրիֆինին մի քանի տների ձևավորման համար, որոնք գտնվում էին Դեքեյթեր քաղաքում (Իլինոյս)։ Այդ պատվերի վրա աշխատելու ժամանակ Գրիֆինը ծանոթանում է նույն ընկերությունում աշխատող տաղանդավոր ճարտարապետ Մերիոն Մահոնիի հետ, ով հինգ տարով մեծ էր իրենից։ Երկու տարի անց նրանք ամուսնանում են։ Հետագայում բոլոր նախագծերի վրա նրանք աշխատում են միասին։ Այդ ընթացքում ամենախոշոր աշխատանքները եղել են մի քանի մասնավոր տների և լանդշաֆտների հատակագծերի նախագծումը Մեյսոն Սիթիի Գլեն Ռոկ շրջանում (Այովա)։ 20-րդ դարի սկզբին Մեյսոն Սիթիում աշխատում էին բազմաթիվ ճատարապետներ «Prairie school»-ից, դրա համար էլ քաղաքը հանդիսանում է այս ոճի շենքերի ամենամեծ հավաքատեղին բնական լանդշաֆտում։ Մինչև 1914 թվականը Գրիֆինը նախագծել է շուրջ 130 տուն և լանդշաֆտ։

Գործունեություն Ավստրալիայում խմբագրել

Հարսանիքից անմիջապես հետո Գրիֆին ամուսինները հայտ են ներկայացրել մասնակցելու Ավստալիայի ապագա մայրաքաղաքի՝ Կանբեռայի հատակագծի նախագծման մրցույթին։ 1912 թվականի մայիսի 23-ին 137 ծրագրերից ընտրվում է Գրիֆինների նախագիծը։ Բյորլի Գրիֆինը նշանակվում է դաշնային մայրաքաղաքի նախագծման և շինարարության ղեկավար։ Նա այդ պաշտոնում եղավ վեց տարի՝ անընդհատ զգալով տեղացի պաշտոնյաների հակակրանքը, որոնք փոփոխություններ էին կատարել նրա նախագծում։ 1920 թվականի վերջին Գրիֆինը հրաժարական է տալիս և այլևս չի համաձայնում մասնակցել քաղաքի շինարարական աշխատանքներին։

Կանբեռայի հատակագծի նախագծից ստացված վճարներով Գրիֆին ամուսինները Մելբուռնում բացում են ճարտարապետական ընկերություն։ 1924 թվականին նա տեղափոխվում է Սիդնեյի Քասլկրագ արվարձանը, որի հատակագծի նախագծմանը ունեցել էր իր մասնակցությունը։ Հետագա տաս տարիները անց է կացրել այնտեղ։ Կյանքի վերջին տարիներին ամուսինները տարվել են միստիցիզմով, աստվածաբանությամբ և մարդաբանությամբ։

Գործունեություն Հնդկաստանում խմբագրել

1935 թվականին Գրիֆինը տեղափոխվում է Հնդկաստան։ Նա պատվեր է ստանում Լաքհնաուի համալսարանի գրադարանի շենքի համար։ Նախագիծը չի իրականանում, բայց Գրիֆինը սիրում է Հնդկաստանը և մնում է այնտեղ։ Այստեղ բավականին շատ պատվերներ է ստանում։ 1936 թվականին նրա մոտ է տեղափոխվում Մերիոնը։

Վալտեր Բյորլի Գրիֆինը մահացել է 1937 թվականի փետրվարի 11-ին Լաքհնաուի հիվանդանոցում որովայնամզի բորբոքումից, վիրահատությունից հինգ օր անց։ Նա հուղարկավորվել է տեղի քրիստոնեական գերեզմանոցում։ Մերիոնը ավարտել է «Pioneer Press» հրատարակչության գլխավոր գրասենյակի շինարարությունը, որի աշխատանքներով մինչև մահը զբաղվել էր Գրիֆինը։ Աշխատանքը ավարտելուց հետո վերադարձել է Ավստրալիա։

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. Union List of Artist Names — 2018.