Ուշա Վենս
Ուշա Վենս (անգլ.՝ Usha Chilukuri Vance, ծննդյամբ՝ Ուշա Բալա Չիլուկուրի, անգլ.՝ Usha Bala Chilukuri, հունվարի 6, 1986[1], Սան Դիեգո, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի իրավաբան, ԱՄՆ 50-րդ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի կինը, ԱՄՆ երկրորդ տիկինը 2025 թվականի հունվարի 20-ից[7]։
Ուշա Վենս անգլ.՝ Usha Vance | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 6, 1986[1] (39 տարեկան) |
Ծննդավայր | Սան Դիեգո, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | Հնդիկներն ԱՄՆ-ում |
Կրոն | հինդուիզմ[2] |
Կրթություն | Mt. Carmel High School? (2003), Եյլի քոլեջ (2007) և Քլեր քոլեջ (2010) |
Գիտական աստիճան | Բակալավր, Իրավագիտության դոկտոր և Փիլիսոփայության մագիստրոս |
Մասնագիտություն | փաստաբան |
Աշխատատու | Sun Yat-sen University? և Munger, Tolles & Olson? |
Ամուսին | Ջեյմս Դեյվիդ Վենս[3] |
Ծնողներ | հայր՝ Krish Chilukuri?[4][5], մայր՝ Lakshmi Chilukuri?[6][5] |
Զբաղեցրած պաշտոններ | Միացյալ Նահանգների Երկրորդ տիկին |
Կուսակցություն | Դեմոկրատական կուսակցություն և ԱՄՆ Հանրապետական կուսակցություն |
Անդամություն | Phi Beta Kappa |
Կայք | whitehouse.gov/administration/usha-vance/ |
![]() |
2024 թվականի հուլիսի 15-ին ԱՄՆ նախկին 45-րդ նախագահ և Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփն ընտրել է Ջեյմս Դեյվիդ Վենսին՝ Ուշայի ամուսնուն, փոխնախագահի թեկնածու։ Թրամփի ընտրությունների հաղթանակի արդյունքում Ուշա Վենսը դարձել է հնդկական արմատներով առաջին ԱՄՆ երկրորդ տիկինը[7]։
Վաղ տարիներ և ուսում
խմբագրելՈւշա Չիլուկուրին ծնվել և մեծացել է Կալիֆոռնիա նահանգի Սան Դիեգոյի արվարձանում, տելուգու լեզվով խոսող հնդիկ ներգաղթյալների ընտանիքում[7]։ Նրա ծնողները ծնվել են Հնդկաստանի Անդհրա Պրադեշ նահանգում[8], ունեն պրոֆեսորի գիտական աստիճան։ Ուշայի ընկերները նրան նկարագրում են որպես «ղեկավար» և «գրքասեր»[9][10][11]։
Ուշա Չիլուկուրին սովորել է Եյլի համալսարանում, որն ավարտել է գերազանցությամբ և ստացել պատմության բակալավրի աստիճան։ Այնուհետև նա ընդունվել է Անգլիայի Քեմբրիջի համալսարան ՝ որպես Գեյթս Քեմբրիջի կրթաթոշակառու, իսկ 2010 թվականին ստացել է փիլիսոփայության մագիստրոսի աստիճան։ 2013 թվականին ստացել է իրավաբանական գիտությունների դոկտորի աստիճան Եյլի իրավունքի դպրոցում, որտեղ եղել է Եյլի իրավաբանական ամսագրի զարգացման հարցերով խմբագիր[12]։
Նույն դպրոցում սովորելու ժամանակ Ուշան ծանոթացել է իր ապագա ամուսնու՝ Ջեյմս Դեյվիդ Վենսի հետ։ Այդ հարաբերությունները նրանց խրախուսել է պրոֆեսոր Էմի Չուան[13]։ 2013 թվականին Չիլուկուրին և Վենսը համատեղ կազմակերպել են Եյլի համալսարանում «Սպիտակ Ամերիկայում սոցիալական անկում» թեմայով քննարկում[14]։
2014 թվականին Ուշան գրանցվել է ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության շարքում[11]։
Կարիերա
խմբագրել2014-2015 թվականներին Ուշա Վենսն աշխատել Կոլումբիայի շրջանի այն ժամանակվա շրջանային դատավոր Բրեթ Քավանոյի օգնական, 2017֊2018 թվականներին՝ ԱՄՆ Գերագույն դատարանի նախագահ Ջոն Ռոբերտսի օգնական[15]։ 2019 թվականի մայիսին նա ընդունվել է Կոլումբիայի շրջանային փաստաբանների ընկերություն և մինչև 2024 թվականի հուլիսը աշխատել է «Munger, Tolles & Olson LLP» իրավաբանական ընկերությունում[16]։
Ուշա Վենն եղել է Գեյթս Քեմբրիջի շրջանավարտների ասոցիացիայի վարչության անդամ և Ցինցինատիի սիմֆոնիկ նվագախմբի վարչության քարտուղար[17]։
Ընտանիք
խմբագրելՈւշա Չիլուկուրին և Ջեյմս Դեյվիդ Վենսն ամուսնացել են 2014 թվականին Կենտուկիում, միջկրոնական ամուսնությամբ, ունեն երեք երեխա՝ Էվան (2017), Վիվեկ (2020) և Միրաբել (2021)։ Ուշան հինդուիստ է, Ջեյմսը՝ կաթոլիկ[11][18][18][19][20]։
Կերպարն արվեստում
խմբագրելԱմուսնու կյանքի մասին պատմող «Գեղջուկ էլեգիա» (2020) ֆիլմում նրա կերպարը մարմնավորել է դերասանուհի Ֆրիդա Պինտոն[21]
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 https://www.nytimes.com/2022/11/01/style/usha-jd-vance-ohio.html
- ↑ https://eu.cincinnati.com/story/news/2025/01/20/what-religion-jd-vance-what-religion-wife-usha-vance/77836260007/
- ↑ https://web.archive.org/web/20241216053853/https://www.nytimes.com/2024/07/15/style/usha-vance-jd-vance.html
- ↑ 4,0 4,1 https://www.sandiegouniontribune.com/2024/07/19/usha-vance-wife-of-vice-presidential-nominee-jd-vance-has-roots-in-san-diego/
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 https://www.lifestyleasia.com/ind/culture/people/who-is-usha-vance-facts-net-worth-career-jd-vance/
- ↑ 6,0 6,1 6,2 https://www.sandiegouniontribune.com/2024/07/19/usha-vance-wife-of-vice-presidential-nominee-jd-vance-has-roots-in-san-diego
- ↑ 7,0 7,1 7,2 «From Yale to Newsmax, Usha Vance Has Helped J.D. Vance Chart His Path». The New York Times. Արխիվացված օրիգինալից 2024-07-15-ին. Վերցված է 2024-07-15-ին.
- ↑ «Who is Usha Chilukuri Vance? Indian-origin wife of Trump's VP pick JD Vance». Moneycontrol. 2024-07-16. Արխիվացված օրիգինալից 2024-07-16-ին. Վերցված է 2024-07-16-ին.
- ↑ «Dr. Krish Chilukuri». Արխիվացված օրիգինալից 2024-07-16-ին. Վերցված է 2024-07-15-ին.
- ↑ «Lakshmi Chilukuri». Արխիվացված օրիգինալից 2024-08-03-ին. Վերցված է 2024-07-15-ին.
- ↑ 11,0 11,1 11,2 Bernstein, Joseph (2024-07-15). «Who Is Usha Vance, the Wife of J.D. Vance?». The New York Times (անգլերեն). ISSN 0362-4331. Արխիվացված օրիգինալից 2024-07-16-ին. Վերցված է 2024-07-15-ին.
- ↑ «Volume 122 Masthead». The Yale Law Journal. The Yale Law Journal. 2012-10. Արխիվացված օրիգինալից 2024-05-29-ին. Վերցված է 2024-07-15-ին.
- ↑ Lazarus, Lily Mae. «The Second Ladies (and Gentleman) of the RNC». The Daily Beast. Արխիվացված օրիգինալից 2024-07-16-ին. Վերցված է 2024-07-15-ին.
- ↑ Bernstein, Joseph (2022-11-01). «From Yale to Newsmax, Usha Vance Has Helped J.D. Vance Chart His Path». The New York Times. Արխիվացված օրիգինալից 2024-07-15-ին. Վերցված է 2024-07-16-ին.
- ↑ Mehrotra, Kriti. «Where Are J.D Vance's Wife and Children Now?». The Cinemaholic. Արխիվացված օրիգինալից 2024-07-15-ին. Վերցված է 2024-07-15-ին.
- ↑ Schonfeld, Zach (2024-07-15). «JD Vance's wife leaving law firm». [The Hill. Արխիվացված օրիգինալից 2024-07-16-ին. Վերցված է 2024-07-15-ին.
- ↑ Sen, Sumanti. «Who is Usha Chilukuri? Ohio's GOP Senate primary winner JD Vance's wife once clerked for Brett Kavanaugh». MEA WorldWide. Արխիվացված օրիգինալից 2024-07-16-ին. Վերցված է 2024-07-15-ին.
- ↑ 18,0 18,1 Bhatia, Shireen (2024-07-16). «Ohio Senator JD Vance reveals Hindu wife's support for his Christian faith». Christian Today (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2024-07-17-ին. Վերցված է 2024-07-15-ին.
- ↑ «Meet JD Vance's Indian American Wife Usha Chilukuri». India West. Արխիվացված օրիգինալից 2024-07-16-ին. Վերցված է 2024-07-15-ին.
- ↑ «JD Vance and his wife discuss the potential of being picked for Trump's VP | Fox News Video». Fox News (անգլերեն). 2024-06-26. Արխիվացված օրիգինալից 2024-07-16-ին. Վերցված է 2024-07-15-ին.
- ↑ https://www.netflix.com/am/title/81071970, Hillbilly Elegy.
{{cite web}}
: External link in
(օգնություն); Missing or empty|last=
|title=
(օգնություն); Missing or empty|url=
(օգնություն)CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուշա Վենս» հոդվածին։ |