Ուշահիդի (աֆրիկյան սուահիլի լեզվից թարգմանվում է որպես «վկայություն» կամ «վկա»), ազատ կոդով և անվճար տարածվող ծրագրային հարթակ է, որը թույլ է տալիս ստանալ որևէ խնդրի շուրջ, օրինակ՝ աֆրիկայում ազգամիջյան բախումների ժամանակ տեղի ունեցող բռնությունների վերաբերյալ ականատեսների վկայությունները էլեկտրոնային փոստի կամ տեքստային կարճ հաղորդագրությունների միջոցով ստանալ և տեղադրել Գուգլ Մեփս[1] էլեկտրոնային վեբ քարտեզի վրա և ստացվող «վկայությունների քարտեզը» արտապատկերել ցանկացած կայքէջում։

Ուշահիդի համակարգը, այսպիսով, օգտագործում է քրաուդսորսինգի՝ «հանրային ջանքի» գաղափարը սոցիալական ակտիվիզմի, հանրային հաշվետվողականության խրախուսման համար՝ օգտագործելով ակտիվիզմի, քաղաքացիական լրագրության և գեոտարածական տվյալների համադրությունը, որն այլ կերպ կոչվում է «ակտիվսիտային քարտեզագրում»։

Կառուցվածք խմբագրել

Ուշահիդի հարթակը հիմնված է Կոհանա (անգլ.՝ Cohana) վեբ-կմախքի վրա (ԿոդԻգնայտեր անգլ.՝ CodeIgniter կմախքի ճյուղավորում)։ Այն պարունակում է Նեքսմո և Քլիքաթել կարճ հաղորդագրությունների ուղարկման համակարգերի ներդրված սատարում։ Ուշահիդիի պաշտոնական հոսթինգ հարթակում տեղակայված կայքերը օգտվում են կարճ հաղորդագրություններ ուղարկելու առևտրային ծառայությունից[2]։ Ուշահիդին հնարավորություն է տալիս միջներեսում օգտագործել ՕփենՍթրիթՄեփի քարտեզներ, սակայն միևնույն է պահանջում է Գուգլ Մեփսի ԷյՓիԱյ աշխարհագրական կոդավորման (գեոկոդինգի) համար։

Ուշահիդիի առանձին տեղակայումներ, որպես կանոն, գործածում են կարճ հաղորդագրությունների տեղական ծառայությունները։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Megha Baree (2008 թ․ նոյեմբերի 20). «Citizen Voices». Forbes Magazine. Վերցված է 2010 թ․ հունվարի 15-ին.
  2. «SMS Helps Provide Instant SOS During Times of Crisis - Clickatell and Ushahidi Urge Support to Haiti». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 12-ին.

Արտաքին հղումներ խմբագրել