Ուշակովի ապարանք (ռուս.՝ Палаты Ушакова), տեսարժանություն Մոսկվայում։ Շենքը գտնվում է Իպատևսկի նրբանցք, տուն 12, շինություն 1 հասցեով։ Մշակութային ժառանգության դաշնային նշանակության օբյեկտ է[2]։

Ուշակովի ապարանք
Տեսակշինությունների համալիր և ճարտարապետական հուշարձան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՏվերսկի շրջան
Հիմնադրված է1650
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի դաշնային մշակութային ժառանգության օբյեկտ[1]
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Ապարանքը կառուցվել է մոտավորապես 1650-1670 թվականներին այն կալվածքում, որի տերը XVII դարի կեսերից վաճառական Իվան Չուլկովն էր։ 1673 թվականին տունը հանձնել են սրբանկարիչ Սիմոն Ֆեոդորովիչ Ուշակովին՝ այնտեղ սրբապատկերների արվեստանոց հիմնելու նպատակով[3]։

Նկարագրություն խմբագրել

Քարե տունը կառուցված է երկու հարկով, ունի նաև ներքնահարկ, գտնվում է փողոցի կարմիր գծին։ Հարևանությամբ, կարճ կողմով դեպի փողոցը, կառուցվել էր մեկհարկանի կողաշենք, երկու շինությունները միանում էին կամարաձև հզոր դարպասով։ Արտաքին ճակատը, որը նայում է նրբանցքին, անհամեմատ համեստ է ներքիններից։ Ճակատների դեկորն արված է տաշած աղյուսից՝ մոսկովյան բարոկկո ոճով, և զբաղեցնում է պատերի մակերեսի զգալի մասը։ Պատուհանները ձևավորված են ողնուցաձև եզրեր ունեցող երեսկալներով սյունակներով, շենքի անկյուններում թիակներ են։ Հարկերը բաժանվում են խիստ պրոֆիլավորված գոտիներով[3]։

Տան ներսույթը պահպանել է բնօրինակ հատակագիծը, որի կենտրոնում գտնվում է լայն առմուտքը, որը կիսում է սենյակները։ Ներքնահարկում և երկրորդ հարկի սենյակների մի մասում պահպանվել են օրիգինալ կամարները[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Постановление Совета Министров РСФСР № 1327 от 30.08.1960
  2. «Палаты Симона Ушакова, XVII в.». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 5-ին.
  3. 3,0 3,1 3,2 Москва: Энциклопедия, 1997, էջ 849

Գրականություն խմբագրել