Ունիվերսալ հաշվողական մեքենա

Ունիվերսալ հաշվողական մեքենա, լայն շրջանի տնտական և գիտատեխական խնդիրներ լուծող թվանշանային հաշվողական մեքենա (ԹՀՄ)։ Բոլոր ունիվերսալ ԹՀՄ-ները կառուցված են Ջ․ Ֆ․ Նեյմանի պահվող ծրագրի ունիվերսալ հաշվողական մեքենայի սկզբունքով։ Ունիվերսալ հաշվողական մեքենայի առանձնահատկություններն են հիշող սարքերի առկայություն, մարդու և մեքենայի միջև ինֆորմացիայի փոխանակման զարգացած համակարգ, որն ապահովում է ինֆորմացիայի մուտքի և ելքի հարմարությունը, հեշտացնում ծրագրի կարգաբերումը, ինչպես նաև հաշվողական պրոցեսի վրա մարդու օպերատիվ ներգործությունը, հրամանների ճյուղավորված համակարգ, զարգացած մաթեմատիկական ապահովում։ Ունիվերսալ հաշվողական մեքենաներ են £ԷՍՄ-6 (տես հԲԷՍՄ»), ԵՍ 1030, ԵՍ 1045, ԵՍ1046 (ստեղծվել են Երևանի մաթեմատիկական մեքենաների ԳՀԻ-ում), ԵՍ1020, ԵՍ1022, ԵՍ 1033, Ի£Մ360 (հայրենական), ԻՐՄ370 (արտասահմանյան) և այլ ԹՀՄ-ներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։