Ումբերլիտո Բորժես

բրազիլական Ֆուտբոլիստ

Ումբերլիտո Բորժես Թեյշեյրա կամ պարզապես Բորժես (պորտ.՝ Humberlito Borges Teixeira, հոկտեմբերի 5, 1980(1980-10-05)[1][2], Սալվադոր, Բրազիլիա), բրազիլիացի ֆուտբոլիստ, «Պոնտե Պրետա» ակումբի հարձակվող։

Ումբերլիտո Բորժես
Humberlito Borges
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Բրազիլիա
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 5, 1980(1980-10-05)[1][2] (43 տարեկան)
Ծննդավայր Սալվադոր, Բրազիլիա
Հասակ 176 սմ
Քաշ 75 կգ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Բրազիլիա Պոնտե Պրետա
Համար 19
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2001 Բրազիլիա Արապոնգաս ? (?)
2002 Բրազիլիա Ինտերնասիոնալ (Բեբեդորու) ? (?)
2003 Բրազիլիա Ճատաիենսե ? (?)
2004 Բրազիլիա Սան Կաետանո 23 (0)
2005 Բրազիլիա Պայսանդու 9 (0)
2005 Բրազիլիա Ունիոն Սան Ժուան 0 (0)
2005 Բրազիլիա Պարանա 36 (19)
2005-2006 Ճապոնիա Վեգալտա Սենդայ 41 (26)
2007-2009 Բրազիլիա Սան Պաուլու 84 (28)
2010-2011 Բրազիլիա Գրեմիո 13 (3)
2011-2012 Բրազիլիա Սանտոս 34 (23)
2012-2014 Բրազիլիա Կրուզեյրո 64 (26)
2015— Բրազիլիա Պոնտե Պրետա 26 (5)
Ազգային հավաքական
2011 Բրազիլիա Բրազիլիա 1 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կենսագրություն խմբագրել

Մինչև 23 տարեկանը Ումբերլիտո Բորժեսը խաղացել է ստորին լիգաների ակումբներում։ 2004 թվականին հանդես է եկել «Սան Կաետանո» ակումբի կազմում, որը այդ ժամանակ Բրազիլիայում ամենաուժեղ ակումբներից էր։

2005 թվականին «Պարանայի» կազմում դարձել է 19 գոլի հեղինակ և ճանաչվել Բրազիլիայի առաջնության երկրորդ ռմբարկու՝ միայն երեք գոլով հետ մնալով Ռոմարիոյից։ Այնուհետև ֆուտբոլիստը կարճ ժամանակով մեկնել է Ճապոնիա, որտեղ դարձել է 2-րդ դիվիզիոնի լավագույն ռմբարկու։

Բրազիլիա վերադառնալուց հետո Բորժեսն սկսել է խաղալ «Սան Պաուլոյում»։ 2007 թվականին 7 գոլ է հեղինակել ազգային առաջնությունում, ինչը նրան թույլ է տվել կիսել իր ակումբի լավագույն ռմբարկուի կոչումը Դագոբերտոյի և Ռոժերիո Սենիի հետ։

2008 թվականին Բորժեսը 10 գոլ է խփել Պաուլիստա լիգայում։ Բացի այդ, Բրազիլիայի 2008 թվականի առաջնությունում խաղացողը 16 գոլ է խփել։ Նույն տարվա նոյեմբերի 8-ին առաջին անգամ ձևակերպել է հեթ տրիկ «Պորտուգեզա» ակումբի դեմ խաղում։ «Սան Պաուլոն» դարձել է Բրազիլիայի չեմպիոն, իսկ Բորժեսն ընդգրկվել է առաջնության խորհրդանշական հավաքականում՝ ստանալով Արծաթե գնդակ։

2009 թվականին Բորժեսը դերձել է իր ակումբի լավագույն ռմբարկուն Լիբերտադորեսի գավաթի խաղարկությունում։ Մրցաշարի ավարտից երեք տուր առաջ «Սան Պաուլոն» գլխավորել էր «Սերիա Ա» մրցաշարային աղյուասկը։

2010 թվականին Բորժեսը տեղափոխվել է «Գրեմիո» իր թիմակից Լեանդրոյի հետ միասին։ «Գրեմիոյի» կազմում իր նորամուտը կատարել է «Պելոտաս» ակումբի դեմ խաղում։

2011 թվականի մայիսի 30-ին նա «Սանտոս» ակումբի հետ պայմանագիր է կնքել մինչև 2012 թվականի դեկտեմբերի 31-ը[3]։ 2012 թվականի հուլիսի 5-ին Բորժեսը խզել է պայմանագիրը «Սանտոսի» հետ[4]։

2012 թվականի հուլիսի 10-ին խաղացողը «Քրուզեյրոյի» հետ պայմանագիր է կնքել մինչև 2014 թվականի վերջը[5]։ 2012 թվականի հուլիսի 15-ին հարձակվողը կատարել է իր նորամուտն ակումբի կազմում՝ մասնակցելով Բրազիլիայի առաջնության 9-րդ տուրի՝ «Գրեմիոյի» դեմ խաղին[6]։ 2012 թվականի հուլիսի 22-ին Բրազիլիայի առաջնության 11-րդ տուրի՝ «Ֆլամենգո» ակումբի դեմ խաղի 44-րդ րոպեին Բորժեսը հեղինակել է խաղի միակ գոլը, որ նրա առաջին գոլն էր Բելու Հորիզոնտիի ակումբի կազմում[7]։ Բորժեսն օգնել է իր թիմին դառնալ Բրազիլիայի չեմպիոն 2013 թվականին։

2011 թվականի սեպտեմբերի 28-ին Բորժեսը կատարել է իր նորամուտը Բրազիլիայի ազգային հավաքականի կազմում՝ մասնակցելով Ամերիկայի Սուպերկլասիկոյին ընդդեմ Արգենտինայի հավաքականի․ Բորժեսը դաշտ է դուրս եկել մեկնարկային կազմում, իսկ հանդիպման 73-րդ րոպեին նրան փոխարինել է Ֆրեդը[8]։

Ձեռքբերումներ խմբագրել

Թիմը
  • Բրազիլիայի չեմպիոն]] (4) – 2007, 2008, 2013, 2014
  • Պաուլիստա լիգայի չեմպիոն (1) – 2012
  • Մինեյրո լիգայի չեմպիոն (1) – 2014
Անձնական
  • Արծաթե գնդակ Բրազիլիայի առաջնության խորհրդանշական հավաքականի մասնակցին (1) – 2008
  • Բրազիլիայի առաջնության լավագույն ռմբարկու (1) – 2011
  • Ճապոնիայի առաջնության 2-րդ դիվիզիոնի լավագույն ռմբարկու (1) – 2006

Ծանոթագրություն խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. «Santos FC oficializa contratação do atacante Borges» (պորտուգալերեն). Site oficial do Santos FC. 30.05.2011. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 10-ին.(չաշխատող հղում)
  4. «Borges não é mais atleta do Santos FC» (պորտուգալերեն). Site oficial do Santos FC. 5.07.2012. Վերցված է 2012 թ․ հուլիսի 25-ին.(չաշխատող հղում)
  5. «Cruzeiro apresenta o atacante Borges na tarde desta terça-feira» (պորտուգալերեն). Site oficial do Cruzeiro Esporte Clube. 10.07.2012. Վերցված է 2012 թ․ հուլիսի 25-ին.
  6. «Cruzeiro é derrotado pelo Grêmio-RS no Independência» (պորտուգալերեն). Site oficial do Cruzeiro Esporte Clube. 15.07.2012. Վերցված է 2012 թ․ հուլիսի 25-ին.
  7. «Com gol de Borges, Cruzeiro bate o Flamengo no Independência: 1 a 0» (պորտուգալերեն). Site oficial do Cruzeiro Esporte Clube. 22.07.2012. Վերցված է 2012 թ․ հուլիսի 25-ին.
  8. «Argentina perdió 2:0 con Brasil en Belém» (իսպաներեն). Asociación del Fútbol Argentino. 28.09.2011. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 6-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ումբերլիտո Բորժես» հոդվածին։