Ումայտա ազգային անտառ
Ումայտա ազգային անտառ (պորտ.՝ Floresta Nacional de Humaitá), ազգային անտառ Բրազիլիայի Ամազոնաս նահանգում։
Տեսակ | ազգային անտառ |
---|---|
Կազմված է | Ամազոնի խոնավ անտառներ |
Երկիր | Բրազիլիա |
Վարչատարածք | Ամազոնաս |
Հիմնվել է | փետրվարի 2, 1998 |
Մակերես | 4731,76 կմ² և 473 176 հեկտար |
Կառավարում | Բրազիլիայի դաշնային կառավարություն |
Տեղագրություն
խմբագրելՈւմայտա ազգային անտառը գտնվում է Ամազոնաս նահանգի Ումայտա մունիցիպալիտետում[1]։ Ընդգրկում է 473154.76 հա[2]։ Անտառը հարավից սահմանակցում է Ռոնդոնիային, արևմուտքից՝ Մադեյրա գետին, իսկ հյուսիսում սահմանակից է Տրանս Ամազոնյան մայրուղուն (BR-230)։ Կամպոս Ամազոնիկոս ազգային պարկը Ումայտայի արևելյան հատվածից գտնվում է որոշակի հեռավորության վրա[3]։
Ազգային անտառը գտնվում է արևմտյան Ամազոնի ստորին հարթավայրում, որը բաղկացած է ընդարձակ հողատարածքներից՝ տեղ-տեղ բարձրությունների ձևավորումներով։ Ծովի մակարդակից գտնվում է 305-915 մետր բարձրության վրա[1]։ Ցամաքեցումն աղքատ է ու փոքր լճեր են առաջանում անձրևոտ եղանակին, բայց հետագայում կորչում են։ Անտառը Մադեյրա գետի ավազանում է, վերջինիս աջ կողմում։ Անտառը ցամաքեցնող «սպիտակաջուր» գետերը պարունակում են մեծ քանակությամբ տիղմ և, որոնք էլ առաջացնում են հուռթի գետահովիտներ։ Անտառում գլխավոր գետերից է Մաիկին, որը հանդիսանում է Դոս Մարմելոսի վտակը, ինչպես նաև Մաիկիմիրիմի և Մաչադո գետերը, որոնք էլ Մադեյրայի վտակներն են[1]։
Շրջակա միջավայր
խմբագրելԱզգային անտառը գտնվում է Ամազոն բիոմում[2]։ Տարեկան տեղումների քանակը 2750 մմ է։ Ջերմաստիճանը տատանվում է 8-ից մինչև 40 °C, իսկ միջինը՝ 26 °C է[1]։ Բուսականությունը մեծ մասամբ խիտ խոնավ անտառ է (94.19%) կամ սավաննայի և խոնավ անտառի միջև է (5.52%)՝ փոքր քանակությամբ բաց խոնավ անտառներով (0.29%)[4]։ Անտառն ընդգրկում է այն տարածքները, որտեղ պարբերաբար ջրհեղեղ է լինում, լանջերը և տարածքները ավելի բարձր են՝ յուրաքանչյուրը զանազան բուսականությամբ[1]։ Անտառի ներսում և շրջակա հատվածում կան որոշ անտառազուրկ տարածքներ։ Դրանց որոշ մասը գոյություն է ունեցել նախքան անտառի հիմնադրումը, սակայն վերջին անտառահատումը հայտնաբերվել է BR-230-ի երկայնքով, որը որպես արոտավայր ծառայել է կենդանիների համար[4]։
Պատմություն
խմբագրելՈւմայտա ազգային անտառը ստեղծվել է 1998 թվականի փետրվարի 2-ին 2.485 հրամանագրով և կառավարվում է Չիկո Մենդեսի Կենսաբազմազանության պահպանության ինստիտուտի կողմից[2]։ Այն դասվում է Բնության պահպանության միջազգային միության VI կատեգորիային (բնական ռեսուրսի կայուն օգտագործմամբ պահպանվող տարածք)` անտառային ռեսուրսների կայուն օգտագործման և գիտական հետազոտությունների նպատակներով` շեշտը դնելով հայրենի անտառների կայուն շահագործման մեթոդներին[1]։
Խորհրդատվական խորհուրդը հիմնվել 2010 թվականի հունիսի 17-ին, որի կազմում ընդգրկված են տարբեր հաստատությունների 17 անդամներ[4]։ 2012 թվականի հունվարի 9-ի որոշումն ապահովել է մշտական և ինտեգրված մոտեցում, որպեսզի պատրաստվեն կառավարման պլաններ BR-319 ազդեցության տարածքում պահպանման միավորների համար։ Դրանք են՝ Աբուֆարի կենսաբանական արգելոցը, Կունիա էկոլոգիական կայանը, Նաշենտես դու Լագո Յարի ու Մապինգուարի ազգային պարկերը, Բալատա Տուֆարի, Ումայտա և Իկիրի ազգային անտառները, Լագո դու Կապանա Գրանդե, Ռիո Իտուկսի, Մեդիո Պուրուս ու Լագո դու Կունիա արդյունահանող արգելոցները[5]։ Կառավարման ծրագիրը հաստատվել է 2013 թվականի հուլիսի 10-ին[4]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Unidade de Conservação ... MMA
- ↑ 2,0 2,1 2,2 «Flona de Humaitá – Chico Mendes». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 2-ին.
- ↑ «Flona de Humaitá Mapa Interativo – Chico Mendes». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 2-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 FLONA de Humaitá – ISA
- ↑ FLONA do Iquiri – ISA
Աղբյուրներ
խմբագրել- Flona de Humaitá (Portuguese), Chico Mendes Institute for Biodiversity Conservation, Արխիվացված է օրիգինալից 2019-12-10-ին, Վերցված է 2016-06-03-ին
{{citation}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - FLONA de Humaitá (Portuguese), ISA: Instituto Socioambiental, Վերցված է 2016-06-03-ին
{{citation}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - Flona de Humaitá Mapa Interativo (Portuguese), Chico Mendes Institute for Biodiversity Conservation, Արխիվացված է օրիգինալից 2019-12-10-ին, Վերցված է 2016-06-03-ին
{{citation}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - FLONA do Iquiri (Portuguese), ISA: Instituto Socioambiental, Վերցված է 2016-06-02-ին
{{citation}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - Unidade de Conservação: Floresta Nacional de Humaitá (Portuguese), MMA: Ministério do Meio Ambiente, Վերցված է 2016-06-03-ին
{{citation}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)