Ուղևորություն դեպի անցյալ

«Ուղևորություն դեպի անցյալ» (ռուս.՝ «Поездка в прошлое»), խորհրդային գրող Ֆեոդոր Աբրամովի վիպակը «գյուղական արձակի» ժանրում։ Այն գրվել է դեռևս 1974 թվականին, սակայն առաջին անգամ հրատարակվել է «Новый мир» ամսագրում 1989 թվականի մայիսին[1]՝ արդեն գրողի մահվանից հետո։

Ուղևորություն դեպի անցյալ
ռուս.՝ Поездка в прошлое
Տեսակվիպակ
ՀեղինակՖեոդոր Աբրամով
Բնագիր լեզուռուսերեն
Գրվել է1974

Սյուժե խմբագրել

Սոսինոյի բնակիչ Միկշային Կուդասով ազգանունով մի մարդ խնդրում է իրեն տանել Կուրզիա՝ լքված գյուղ։ Ուղևորության ընթացքում Միկյշան հիշում է անցյալը, իր հեղափոխական պապերին, թե ինչպես էին կուլակաթափվածները հարավից գալիս իրենց մոտ՝ հյուսիս, ինչպես էր ինքը, թեև փոքր էր, բայց օգնում էր խաչը պոկել մատուռից։ Միշան փորձում է կապ հաստատել Կուդասովի հետ, սակայն նա գրեթե միշտ լռում է։

Վերադառնալով Սոսինո՝ Միկշան իմանում է, որ Կուդասովը մանուկ հասակում իր ծնողների հետ ուղարկվել է հյուսիս՝ Կուրզիա։ Նրա քրոջը բռնաբարել է Միկշայի քեռին, իսկ Կուդասովը, վրեժխնդիր լինելով, սպանել է նրա քեռուն։ Միկշան ու Կուդասովը կռվել են իրար հետ մանկության տարիներին՝ Միկշայի՝ կուլակաթափ եղածների հանդեպ ատելության պատճառով։ Հենց Կուդասովի պատճառով է Միշայի քիթը կոտրվել։

Միկշան հիշում է հորը։ Հորեղբայրն իրեն տրամադրում էր հոր դեմ։ Նա նույնիսկ հրաժարվել է հարազատ հորից, որպեսզի «հեղափոխական օրինակ ցույց տա», նա հրաժարվել է հայրական ազգանունից։

Չգնալով տուն՝ Միկշան ուղևորվում է շրջկենտրոն։ Նա մարդկանց հարցնում է հոր մասին և իմանում, որ իր հայրը ազնիվ և աշխատասեր մարդ էր, բայց արդեն ուշ էր ինչ-որ բան շտկելու համար։

Միկշան ուզում է վերադառնալ տուն, բայց գիշերը անտառում մոլորվում է շրջկենտրոնի և Սոսինոյի ճանապարհին։ Բայց նա ծուխ է տեսնում․ նրա կինը վառարան էր վառել։ Միկշան ուզում է տուն գնալ, բայց հոր մասին մտքերը չեն լքում նրան, նա որոշում է այցելել հոր գերեզմանին։

Մեկ շաբաթ անց շրջանային թերթում հայտնվել է «Пьянству бой» ակնարկը, որտեղ գրված էր Միկշայի մահվան մասին․ նրան սառած էին գտել գերեզմանների վրա։

Պատմություն խմբագրել

Վիպակը ավարտվել է 1974 թվականին։ 1974 թվականի նոյեմբերի 9-ին Ֆեոդոր Աբրամովը ընթերցել է այն իր կնոջ և ընկերոջ՝ նկարիչ Ե. Մալցևի համար։ Ֆեոդոր Աբրամովի կենդանության օրոք վիպակը եղել է բազմաթիվ ամսագրերում։ Բոլորը բարձր են գնահատել վիպակը, սակայն չեն տպագրել այն։

Գրքում անդրադարձ է կատարվում քաղաքական, սոցիալ-պատմական և փիլիսոփայական բարդագույն խնդիրներին՝ կոլեկտիվացման և կուլակաթափության ողբերգությանը, հեղափոխականների ֆանատիկոսների և համամարդկային արժեքների իսկական պահապանների դիմակայությանը, հարբեցողության խնդիրներին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Из летописи "Нового мира". 1985 — 1994». Русский журнал. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 15-ին.