Ուղղակի ընտրություններ

Ուղղակի ընտրություններ, ընտրությունների անցկացման կարգ, որի դեպքում ընտրողներն ուղղակիորեն և անմիջականորեն ընտրում են ներկայացուցչական մարմինների պատգամավորների։ Ի տարբերություն անուղղակի ընտրությունների, ներկայացուցչական մարմինների ձևավորման առավել դեմոկրատական կարգ է։ Ուղղակի ընտրությունները հնարավորություն են տալիս ետ կանչել վստահությունը չարդարացրած պատգամավորին։ ԽՍՀՄ-ում ուղղակի ընտրությունները կիրառվում են ժողովըրդական դեպուտատների բոլոր խորհուրդների և ժողովրդական դատավորների ընտրությունների ժամանակ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png