Հավասարաչափ շարժում, կետի շարժում, երբ v արագության թվային մեծությունը հաստատուն է։ Հավասարաչափ շարժման դեպքում t ժամանակում կետի անցած ճանապարհը հավասար Է՝ Տ=vt։ Ըստ Նյուտոնի երկրորդ օրենքի, մարմինը շարժվում է ուղղագիծ հավասարաչափ եթե նրա վրա ուժեր չեն ազդում կամ ուժերի ազդեցությունները համակշռում են։ Ուղղագիծ հավասարաչափ շարժման ժամանակ մարմնի հետագիծն ուղիղ գիծ է, մարմինը միշտ շարծվում է նույն ուղղությամբ։ Պինդ մարմինը կարող է կատարել համընթաց հավասարաչափ շարժում, որի դեպքում մարմնի բոլոր կետերի արագությունների մեծությունները հաստատուն են, և հավասարաչափ պտտական շարժում անշարժ առանցքի շուրջը, երբ մարմնի ω անկյունային արագությունը հաստատուն է, իսկ պտտման անկյունը՝ φ=ωt։

Տես նաևԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 262