Ուղիղ եթերում

հեռուստասերիալ

«Ուղիղ եթերում» (անգլ.՝ On the Air), ամերիկյան հեռուստատեսային կատակերգական սերիալ, ստեղծված Դեվիդ Լինչի և Մարկ Ֆրոստի կողմից։ Սերիալը ABC հեռուստաալիքով ցուցադրվել է 1992 թվականի հունիսի 20-ից հուլիսի 4-ը։ Սերիալը պատմում է 1950-ական թվականների գեղարվեստական հեռուստատեսության՝ Zoblotnick Broadcasting Company (ZBC)-ի անձնակազմի մասին, որը թողարկում է ուղիղ հեռարձակում «Lester Guy Show» անունով, հաճախ աղետալի հետևանքներով։ Սերիալն արտադրել է Lynch / Frost Productions-ը և թողարկվել է ընկերության մեկ այլ ծրագրից՝ «Թվին Փիքս»-ից հետո։ ԱՄՆ-ում ցուցադրվել է յոթ էպիզոդից միայն երեքը։ Առաջին և միակ եթերաշրջանը ամբողջությամբ հեռարձակվում էր Մեծ Բրիտանիայում և այլ եվրոպական երկրներում[2]։

Ուղիղ եթերում
անգլ.՝ On the Air
Երկիր ԱՄՆ[1]
Ժանրսիթքոմ
Լեզուանգլերեն[1]
ՌեժիսորԴեյվիդ Լինչ և Լեսլի Լինկա Գլաթեր
ՊրոդյուսերԴեյվիդ Լինչ
ԴերակատարներIan Buchanan?
ԵրաժշտությունԱնջելո Բադալամենտի
Տևողություն25 րոպե

Սյուժե խմբագրել

1957 թվական։ Ուշադրության կենտրոնում մտացածին Zoblotnick Broadcasting Company (ZBC) հեռուստաընկերության ծիծաղելի և գռեհիկ թիմն է։ Սյուժեն հիմնված է ZBC հեռուստաընկերության հեռուստատեսության ուղիղ եթեր թողարկելու փորձերի վրա «The Lester Guy Show» զվարճալի ծրագրի ժամանակ, որը ամեն անգամ ավարտվում էր զվարճալի արդյունքով։

Դերերում խմբագրել

Քննադատություն խմբագրել

AV Club զվարճալի կայքը իր տեսակետն է հայտնել սերիալի վերաբերյալ. «Ուղիղ եթերում» կատակերգությունը լիքն է գրավիչ կերպարներով և անմոռանալի տարօրինակ գծերով»[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Fernsehserien.de (գերմ.)
  2. Lewisohn, Mark (2003). «Comedy Guide – On the Air». BBC. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2006 թ․ հունիսի 10-ին. {{cite web}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն); More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)
  3. Phipps, Keith (2008 թ․ ապրիլի 16). «TV Review – After Twin Peaks: On the Air · TV Club». The A.V. Club. Onion. Վերցված է 2016 թ․ հունիսի 6-ին.

Արտաքին հղումներ խմբագրել