Ուկրաինական գիշեր
«Ուկրաինական գիշեր», ռուս նկարիչ Արխիպ Կուինջիի (1841/1842-1910) նկարը, որ ստեղծվել է 1876 թվականին։ Պահվում է Տրետյակովյան պատկերասրահում (ինվ. 879): Նկարի չափերը՝ 79 × 162 սմ [2][3][4]:
![]() | |
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Արխիպ Կուինջի |
տարի | 1876 |
բարձրություն | 82 սանտիմետր[1] |
լայնություն | 165,5 սանտիմետր |
ժանր | բնանկար |
նյութ | յուղաներկ և կտավ |
գտնվում է | Տրետյակովյան պատկերասրահ |
հավաքածու | Տրետյակովյան պատկերասրահ |
Ծանոթագրություններ |
Պատմություն և նկարագրությունԽմբագրել
«Ուկրաինական գիշեր» նկարն առաջին անգամ ցուցադրվել է 1876 թվականին Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության 5-րդ ցուցահանդեսում և ունեցել մեծ հաջողություն[5][6]։ Այն ցուցադրվել է նաև Փարիզում 1878 թվականին կայացած Համաշխարհային ցուցահանդեսի ռուսական արվեստի բաժնում[7].: 1878 թվականի «Ուկրաինական գիշեր», «Վալաամե կղզում» (ռուս.՝ «На острове Валааме», 1873, Տրետյակովյան պատկերասրահ), «Чумацкий тракт в Мариуполе» (1875, Տրետյակովյան պատկերասրահ) և «Տափաստան» («Степь», 1875, Յարոսլավլի պատկերասրահ) նկարների համար Կուինջին արժանացել է առաջին աստիճանի դասային նկարչի կոչման[2]։
Այդ նկարը համարվում է բեկումնային նկարչի ստեղծագործական կյանքում։ Դրանից սկսած այն հեռացել է իր վաղ աշխատանքների ակադեմիական ռոմանտիզմից, և նրա աշխատաքների բնութագրական գիծը դարձել է պատկերի էկզոտիկությունը[8]։ «Ուկրաինական գիշեր» նկարի մեծ մասը նկարվել է թավշե կապտասև երանգներով, և միայն նկարի աջ մասի գյուղական մազանկա տների բաց գույնի պատերն են վառ փայլում լուսնի լույսի տակ։
ԱրձագանքներԽմբագրել
Գրող Միխայիլ Նևեդոմսկին, որ հեղինակել է մենագրություն Կուինջիի մասին, գրել է[5]․
Սակայն Կուինջիի արվեստում իսկական հաղթանակ է եղել 1876 թվականի նրա նկարը՝ «Ուկրաինական գիշեր», որը զարդարում է, այդ բառի ամենաիսկական իմաստով, հինգերորդ շրջիկ ցուցահանդեսը։ Կարելի է ասել, որ հենց այդ երևույթներն է Կուինջին առաջին անգամ գտել իր մեջ, կանգնել իր իսկական ուղու վրա, բացահայտել իր գեղարվեստական անհատականության ողջ հարստությունը։ Հենց «Ուկրաինական գիշերվա» հետ պետք է նշել Կուինջիի արվեստում հասուն ժամանակաշրջանի սկիզբը․․․
Բնօրինակ տեքստ (ռուս.)Но настоящим торжеством Куинджи явилась его картина 1876 года — «Украинская ночь», украшавшая, в истинном смысле этого слова, пятую передвижную выставку. Можно сказать, что именно в этой вещи Куинджи впервые нашел себя, стал на истинный свой путь, выявил все богатство своей художественной индивидуальности. Именно с «Украинской ночи» надо отметить начало зрелой поры в творчестве Куинджи...
Արվեստագետ Վլադիմիր Պետրովը Արխիպ Կուինջիի ծննդյան 150-ամյակին նվիրված հոդվածում գրել է[6]․
Իսկ 1876 թվականին գեղանկարիչն իրեն ցույց է տվել որպես գիշերային տափաստանի անզուգական երգիչ․ Պերեդվիժնիկների 5-րդ ցուցահանդեսում հանդիսատեղի առաջ ներկայացել է «Ուկրաինական գիշերը» (ՏՊՊ)։ Վառ աստղերով ծածկված խոր մուգ կապույտ երկինքը, տափաստանային գյուղակի՝ լուսնի լույսով ողողված սպիտակ խրճիթները, կառուցիկ բրգաձև կաղնիներն ու եղեգնով պատված լճակը նկարչի կողմից նկարվել են լուսագունային ընդհանրացման զարմանալի համարձակությամբ ու «ֆիզիոլոգիական» ճշգրտության ու պոետական ստույգ կեպարի անսովոր միավորմամբ՝ ստիպելով ոչ միայն ապշել պատկերման վարպետությամբ, այլ նաև հիշել «կուսական» ուկրաինական գիշերվա ոգեշնչված պատկերումները Պուշկինի ու Գոգոլի մոտ։
Բնօրինակ տեքստ (ռուս.)А в 1876 году живописец показал себя несравненным певцом ночной степи — перед зрителями на 5-й Выставке передвижников предстала знаменитая «Украинская ночь» (ГТГ). Усыпанное яркими звёздами глубокое тёмно-синее небо, озарённые лунным сиянием белые хаты степной деревушки, стройные пирамидальные тополя и заросший камышом прудик были написаны художником с удивительной смелостью светоцветового обобщения и необычным соединением «физиологической» достоверности и подлинной поэтичности образа, заставляя не только поражаться мастерству иллюзии, но и вспоминать вдохновенные описания «дивной» украинской ночи у Пушкина и Гоголя.
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ https://goskatalog.ru/portal/#/collections?id=4574812
- ↑ 2,0 2,1 Государственная Третьяковская галерея — каталог собрания / Я. В. Брук, Л. И. Иовлева. — Москва: Красная площадь, 2001. — Т. 4: Живопись второй половины XIX века, книга 1, А—М. — С. 328—329. — 528 с. — ISBN 5-900743-56-X
- ↑ «Коллекция: мировая художественная культура — Куинджи Архип Иванович — Украинская ночь» (HTML)։ Российский общеобразовательный портал, artclassic.edu.ru։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-28-ին։ Վերցված է 11.07.2012
- ↑ «Архип Куинджи. Украинская ночь» (HTML)։ www.tanais.info։ Արխիվացված օրիգինալից 2012-09-28-ին։ Վերցված է 11.07.2012
- ↑ 5,0 5,1 М. П. Неведомский։ «Архип Иванович Куинджи. Биография-характеристика» (HTML)։ www.kuinje.ru։ Արխիվացված օրիգինալից 2012-09-28-ին։ Վերցված է 11.07.2012
- ↑ 6,0 6,1 Владимир Петров։ «Статья к 150-летию Куинджи» (HTML)։ www.kuinje.ru։ Արխիվացված օրիգինալից 2012-09-28-ին։ Վերցված է 11.07.2012
- ↑ «Куинджи — Украинская ночь (1876), Государственная Третьяковская галерея, Москва» (HTML)։ www.artprojekt.ru։ Արխիվացված օրիգինալից 2012-09-28-ին։ Վերցված է 11.07.2012
- ↑ «Коллекция: мировая художественная культура — Куинджи Архип Иванович» (HTML)։ Российский общеобразовательный портал, artclassic.edu.ru։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-28-ին։ Վերցված է 11.07.2012
Արտաքին հղումներԽմբագրել
- «Архип Иванович Куинджи. Галерея картин художника - Украинская ночь. 1876» (HTML)։ www.kuinje.ru։ Արխիվացված օրիգինալից 2012-09-28-ին։ Վերցված է 02.07.2012