Ուկլես ամրոց
Ուկլես ամրոց (իսպ.՝ Castillo de Uclés), 9-րդ դարի ամրոց իսպանական Կուենկա պրովինցիայի համանուն քաղաքի տարածքում։ Իր ողջ պատմության ընթացքում ամրոցը համարվել է ստրատեգիական կարևորագույն հենակետ նախ արաբների, այնուհետև քրիստոնյաների համար։ Ռեկոնկիստայի ավարտից հետո Ուկլեսի մեծ մասը քանդվեց և նրա տեղում վանք կառուցվեց, որը ամրոցի պատերի մի մասի հետ պահպանվել է մինչև մեր օրերը[1][2]։
![]() | |
Տեսակ | դղյակ |
Վարչական միավոր | Uclés? |
Երկիր | ![]() |
Կառուցված | 9-րդ դար |
![]() | |
![]() | |
![]() |
Պատմություն Խմբագրել
Ուկլես ամրոցի, ինչպես նաև ողջ քաղաքի տարածքը բնակեցվել է դեռևս հին հռոմեացիների կողմից։ Ենթադրվում է, որ այս տարածքում առաջին ամրոցը կառուցվել է մինչև 9-րդ դարի սկիզբը, Վեստգոթական թագավորության դարաշրջանում[2]։ Հայտնի է, որ դեռևս Տոլեդոյի թայֆայի ժամանակաշրջանում այստեղ եղել է մավրիտանական ամրություններ շրջակա տարածքները վերահսկելու համար[3]։
Տարբեր աղբյուրների տվյալներով ամրոցը կառուցվել է 9-րդ դարից մինչև 11-րդ դարերում, սակայն արժանահավատորեն հաստատվել է, որ հենց Ուկլեսում է սպանվել տեղական խալիֆ Մուհամմադ III-ը։ Ռեկոնկիստայի սկսելով ամրոցը ստացավ ստրատեգիական նշանակություն, այդ իսկ պատճառով էլ արաբները որոշ չափով ամրացրին այն։ 1085 թվականին ամրոցը անցնում է Ալֆոնսո VI Քաջ արքայի տիրապետության տակ, իսկ 1157 թվականին Ալֆոնսո VII Կայսրը Ուկլեսը նվիրում է Սան-Խուան միաբանությանը։ Սակայն մի քանի տարի անց, Պեդրո Ֆերնանդեսը հանդես գալով Ֆերդինանդ II-ի շահերից գնում է ամրոցը արքայի կողմից նոր ստեղծված Սանտյագո միաբանության համար։ Ասպետներն ամրոցում տեղակայեցին բանտային շինություններ[3][4]։
1492 թվականին, երբ Կաթոլիկ արքաներն ընդունեցին հրեաներին Իսպանիայի տարածքից արտաքսելու վերաբերյալ Ալգամբիրյան հրամանագիրը, Ուկլես ամրոցը ծառայում էր որպես ապաստարան և տարանցիկ կետ դեպի Պորտուգալիա ճանապարհին[1][4]։
Կերպարանափոխություն Խմբագրել
1528 թվականին ասպետները որոշեցին վերացնել բանտը, քանդել ամրոցը և նրա տեղում Էնրիկե Էգասի նախագծով վանք կառուցել[2]։ Նույն տարվա մայիսի 7-ին միաբանության ղեկավար դարձած Կառլոս V կայսրը մասնակցեց վանքի հիմնարկեքին՝ դնելով առաջին քարը։ Լայնարձակ համալիրի կառուցումը տևեց երկար տարիներ և ավարտվեց 1735 թվականին Ֆիլիպ V-ի օրոք, ծախսվեց ավելի քան 430000 դուկատ (միայն 1550 թվականի գնահատումներով)։ Խուան Ալվարես Մենդիսաբալի բարեփոխումների ընթացքում Ուկլեսը ազգայնացվեց, բայց վանքը շարունակեց գործել։ 20-րդ դարի սկզբից համալիրի տարածքում հերթականությամբ տեղակայվեցին միջնակարգ դպրոցը, այնուհետև քոլեջը, չնայած ամրոցի պատմա-ճարտարապետական հուշարձանի կարգավիճակին, մինչև 1936 թվականը, երբ այն թալանվեց[5]։ Քաղաքացիական պատերազմի ավարտից հետո 1939-1943 թվականներին ամրոցը նորից բանտ դարձավ, այս անգամ քաղաքական, Ֆրանկիստական ռեժիմի հակառակորդների համար[6]։
Ավելի ուշ՝ 1949 թվականին, վանքում տեղակայվեց Կուենկայի պրովինցիայի թեմի սեմինարիան, որը գործում է մինչև այժմ[1][7]։
Նկարագրություն Խմբագրել
Ամրոցի շինարարության ընթացքում օգտագործվել է հռոմեական Սեգոբրիգ քաղաքի մոտակայքում գտնվող շինանյութերը, ընդ որում քարը երբեմն հանվում էր անտիկ շինություններից, որից հետո հղկվում և ուղարկվում էր շինարարական հրապարակ[8][1]։
Ներկայումս պատմական ամրոցից գրեթե ոչինչ չի մնացել, բացի երկու աշտարակներով զիգզագաձև մեկ պատից[9]։ Այնուամենայնիվ, դրանց միջոցով կարելի է վերականգնել ամրոցի կորցված տեսքը։ Բարձր բլրի վրա գտնվող համալիրը գրեթե անմատչելի էր, քանի որ բացի բլրի բարձունքներից և հաստ պատերից գոյություն է ունեցել զարգացած պաշտպանական համակարգ, որը բաղկացած էր հրակնատներից, ալբարրաններից և կախովի կամրջից։ Միայն երկու աշտարակ ունեցող ամրոցի զիգզագաձև կառուցվածքը հնարավորություն էր տալիս դիտարկել շրջակայքը մեծ անկյունով՝ այդպիսով բացառելով հանկարծակի հարձակման հնարավորությունը[10][2]։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Castillo de Uclés, El castillo de Uclés
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Rivera Carretas, Milagros։ «El Castillo-Fortaleza de Uclés» (pdf)։ dl.dropboxusercontent.com։ Արխիվացված է օրիգինալից 13 de septiembre de 2016-ին։ Վերցված է 2019-03-26
- ↑ 3,0 3,1 Herrera Casado, 2002, էջ 118
- ↑ 4,0 4,1 Vargas Arévalo, Pedro Mª։ «Castillo De Uclés»։ Castillos del olvido։ Արխիվացված է օրիգինալից 2019-03-27-ին։ Վերցված է 2019-03-26
- ↑ Ministerio de Instrucción Pública y Bellas Artes (04/06/1931)։ «Decreto declarando monumentos históricos-artísticos, pertenecientes al Tesoro Artístico Nacional»։ Gaceta de Madrid։ Վերցված է 2019-03-26
- ↑ Herrera Casado, 2002, էջ 120
- ↑ «Decreto 295/2003, de 28–10–2003, por el que se delimita el entorno del Bien de Interés Cultural denominado Monasterio de Santiago Apóstol y Castillo, localizado en Uclés (Cuenca)»։ DOCM։ 31/10/2003։ Վերցված է 2019-03-26
- ↑ Herrera Casado, 2002, էջ 121
- ↑ Parcerisa, F. J Recuerdos y bellezas de España: Castilla la Nueva. — Madrid: Imprenta de D. José Repullés, 1853. — Т. II. — С. 558.
- ↑ Herrera Casado, 2002, էջ 121—122
Գրականություն Խմբագրել
- Herrera Casado, Antonio. Castillos y fortalezas de Castilla-La Mancha: una guía para conocerlos y visitarlos. — Guadalajara: AACHE Ediciones, 2002. — ISBN 84-95179-87-3.
- Pérez Ramírez, Dimas. Uclés, cabeza de la Orden de Santiago. — Tarancón: Seminario Menor, 1990.
- Nati Villanueva. La intrahistoria de un error judicial sobre un falso asesinato
Արտաքին հղումներ Խմբագրել
- «Castillo de Uclés»։ CastillosNet։ Վերցված է 2019-03-26
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ուկլես ամրոց կատեգորիայում։ |