Դմիտրի Վասիլևիչ Ուխտոմսկի (1719[1][2], Q20699867?, Poshekhonsky Uyezd, Ռուսական թագավորություն - հոկտեմբերի 15 (26), 1774, Odoyev Uyezd, Kaluga Province, Մոսկվայի մարզ, Ռուսական կայսրություն), ռուս ճարտարապետ։

Դմիտրի Ուխտոմսկի
Ծնվել է1719[1][2]
ԾննդավայրQ20699867?, Poshekhonsky Uyezd, Ռուսական թագավորություն
Մահացել էհոկտեմբերի 15 (26), 1774
Մահվան վայրOdoyev Uyezd, Kaluga Province, Մոսկվայի մարզ, Ռուսական կայսրություն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԵրկերChurch of Saint Nikita Martyr in Basmannaya Sloboda?
Մասնագիտությունճարտարապետ
 Dmitry Ukhtomsky Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Սովորել է Մոսկվայի Մաթեմատիկական և նավարկային գիտությունների դպրոցում։ 1740-ական թվականների վերջերից ղեկավարել է Մոսկվայի ճարտարապետական և շինարարական աշխատանքները։ Ուխտոմսկու գործերից են՝ Տրոիցե-Սերգինյան մայրավանքի զանգակատունը, Մոսկվայում՝ Կարմիր դարպաս (1753-1757, չի պահպանվել) և Սենատի տունը (վերակառուցվել է 1753-1757), բնորոշ են XVIII դարի ռուսական բարոկկոյին։ Ուխտոմսկու գործունեությունը մեծ դեր է խաղացել Մոսկվայի հատակագծման ու կառուցապատման կարգավորման գործում։ Եղել է խոշոր մանկավարժ, ռուսական առաջին ճարտարապետական դպրոցի հիմնադիրը, ուր սովորել են Մ․ Ֆ․ Կազակովը, Ա․ Ֆ․ Կոկորինովը, Ի․ Ե․ Ստարովը և ուրիշներ։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դմիտրի Ուխտոմսկի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։