Կարլ Էմիլյ Յուլիս Ուլյրիխ Սալխո (շվեդերեն՝ Karl Emil Julius Ulrich Salchow, օգոստոսի 7, 1877(1877-08-07)[1][2], Կոպենհագեն, Դանիա[1] - ապրիլի 18, 1949(1949-04-18)[1], Hedvig Eleonora parish, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[1]), շվեդ գեղասահորդ, գեղասահքի ամառային օլիմպիական խաղեր 1908-ի չեմպիոն, աշխարհի 10-ակի չեմպիոն (1901-1905 թվականներին և 1907-1911 թվականններին), Եվրոպայի 9-ակի չեմպիոն (1893-1913 թվականներին)։ Շվեդիայի և միջազգային մարզական շարժման գործիչ է։

Ուլրիխ Սալխով
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 7, 1877(1877-08-07)[1][2]
ԾննդավայրԿոպենհագեն, Դանիա[1]
Մահացել էապրիլի 18, 1949(1949-04-18)[1] (71 տարեկան)
Մահվան վայրHedvig Eleonora parish, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[1]
ԳերեզմանՀյուսիսային գերեզմանատուն[3][4][5]
ՔաղաքացիությունFlag of Sweden.svg Շվեդիա
Մասնագիտությունգեղասահորդ և sports official
ԱմուսինAnna Elisabeth Bahnson Gormsen Salchow?[1]
Ulrich Salchow Վիքիպահեստում

Սպորտային կարիերաԽմբագրել

1908 թվականի օլիմպիական խաղերում, որոնց ծրագրում առաջին անգամ ներդրվել է գեղասահքը, Սալխովը ոսկե մեդալ է նվաճել անհատական ծրագրի կատարման համար (Նիկոլայ Պանին-Կոլոմենկինը ոսկե մեդալ է ստացել հատուկ ֆիգուրների կատարման համար)։ Հաջորդ օլիմպիադայում Սալխովը չկարողացավ պաշտպանել իր տիտղոսը, քանի որ Միջազգային օլիմպիական կոմիտեն որոշեց 1912-ի խաղերում չմիջամտել գեղասահքի մրցումներին։ Սալխովը 1920 թվականին մասնակցել է ևս մեկ օլիմպիադայի, սակայն այն ժամանակ նա արդեն 42 տարեկան է եղել, չի հայտնվել պատվանդանի վրա, այլ դարձել է միայն չորրորդը։

Աշխարհի չեմպիոնական տիտղոսների (տասը Ոսկե մեդալ) քանակով Սալխովը կիսում է առաջին տեղը նորվեգացի գեղասահորդուհի Սոնյա Հենիի հետ։

1909 թվականին Սալխովը կատարեց ցատկ՝ մեջքով առաջ անցնելով և օդում լրիվ շրջադարձ կատարելով, և վայրէջք կատարեց թափ տվող ոտքին. այդ ցատկը անվանվեց Սալխովի պատվին[6]։Նա հորինել է նաև «ճանկ» ձևը[7]։ Սակայն Սալխովն իր ամենամեծ հաջողությունը ձեռք է բերել ֆիգուրների ելույթների ժամանակ։

Սպորտից հետոԽմբագրել

Սիրողական կարիերան ավարտելուց հետո Սալխովը չի լքել սպորտը։ Նա դարձել է չմշկավազորդների միջազգային միության երրորդ նախագահը (1925-1937 թվականներ)։ Բացի այդ՝ 1928-1939 թվականներին եղել է AIK (Ստոկհոլմ) (շվեդ:AIK) մարզական ակումբի վարչության նախագահը, որն այդ ժամանակ եղել է ֆուտբոլի, հոկեյի, թենիսի և այլ մարզաձևերի շվեդական առաջատար ակումբը։ Նա եղել է նաև շվեդական հեծանվային լիգայի նախագահը (շվեդ.՝ Svenska Velocipedförbundet) (1904-07), շվեդական չմշկավազքի ասոցիացիայի նախագահը (շվեդ.՝ Svenska Skridskoförbundet) (1917-1920, 1923-1932 և 1935-1938), մասնակցել է Շվեդիայի բռնցքամարտի ֆեդերացիայի ղեկավարմանը (շվեդ.՝ Svenska Boxningsförbundet), որտեղ նախագահել է 1919-ից մինչև 1932 թվականը։ Եղել է տղամարդկանց IV Ձմեռային օլիմպիական խաղերում հանդես գալու գլխավոր մրցավարը։

Սալխովն ակտիվորեն համագործակցել է Daily News-ի և Associated Press-ի հետ որպես լրագրող և աշխատել շվեդական ռադիոյում։

Մահացել է 1949 թվականին Ստոկհոլմում՝ 71 տարեկան հասակում և թաղված է «Norra begravningsplatsen» գերեզմանատանը (բառացիորեն Հյուսիսային գերեզմանատուն)։

Սպորտային նվաճումներԽմբագրել

Մրցույթներ 1895 1896 1897 1898 1899 1900 1901 1902 1903 1904 1905 1906 1907 1908 1909 1910 1911 1913 1920
Ամառային օլիմպիական խաղեր 1 4
Աշխարհի առաջնություն 2 2 2 1 1 1 1 1 1 1 1 1 1
Եվրոպայի առաջնություն 1 1 1 3 1 1 1 1 1 1
Շվեդիայի առաջնություն 1 1 1

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 K E J Ulrich Salchow (швед.) — 1917.
  2. 2,0 2,1 Encyclopædia Britannica
  3. Norra begravningsplatsen: KändisarnaNorra begravningsplatsen.se.
  4. Salchow, KARL JULIUS ULRIK EMILSvenska gravar.
  5. Sten nr 683 – Ulrich SalchowNorra begravningsplatsen.se.
  6. «Азы фигурного катания (Огилви Р.)»։ Արխիվացված է օրիգինալից 2017-09-01-ին։ Վերցված է 2010-03-07 
  7. Абсалямова И.В. Первые чемпионаты мира по фигурному катанию на коньках // Столетняя история чемпионатов мира по фигурному катанию на коньках: Учеб. пособие для студентов акад. и ин-ов физ. культ. — М.: ФОН, 1997.