Ուլու-ջամի (Տևրիկ)

մզկիթ

Ուլու Ջամ (թուրք.՝ Divriği Ulu Cami ve Darüşşifa) Ջումա մզկիթի և հոսպիտալի համալիրը գտնվում է Թուրքիայի Տևրիկ քաղաքում և ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության մաս է կազմում։ Մզկիթը հիմնել է Ահմեդ Շահը Սելջուկյան սուլթանության՝ Բեյ Մենգուչակի օրոք, իսկ հիվանդանոցը հիմնել է նրա կինը՝ Թուրան Մելեքը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Թոփքափը ամրոց համալիրն օգտագործվել է որպես զարդերի պահեստ։

Ուլու-ջամի
թուրք.՝ Divriği Ulu Camii ve Darüşşifası
DivrigiUluCami (2006).jpg
Հիմնական տվյալներ
Տեսակմզկիթ, պատմության հուշարձան, տեսարժանություն և նախկին հիվանդանոց
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ՏեղագրությունՏևրիկ[1]
Դավանանքսուննի իսլամ
Մասն էGreat Mosque and Hospital of Divriği?
Ժառանգության կարգավիճակՀամաշխարհային ժառանգություն
Ճարտարապետական ոճSeljuk architecture?
ՅՈՒՆԵՍԿՕ-ի դրոշը ՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգություն

ՃարտարապետությունԽմբագրել

Համալիրը կազմված է մզկիթից և հարակից հոսպիտալից։ Մզկիթը հարավային պատով կցված է հիվանդանոցին։ Մզկիթի գլխավոր մուտքը հյուսիսային կողմից է, ունի բարձր շքամուտք, որն առանձնանում է բարձր կարգի քարե փորագրությամբ։ Մզկիթի մյուս երկու մուքերը գտնվում են արևմտյան և արևելյան կողմերում։ Ըստ երևույթին, արևելյան կողմը ծառայել է որպես թագավորական մուտք՝ իշխանների համար նախատեսված հատուկ հարթակով[2]։ Հոսպիտալի մուտքը արևմտյան կողմից է։ Ի տարբերություն մզկիթի հյուսիսային մուտքի, հոսպիտալի մուտքը զարդարված է մոնումնետալ կամարով և մեջտեղում՝ պատուհանով։ Քարի փորագրությունն այստեղ էլ նույնն է, ինչ մզկիթինտ, սակայն ոչ այնքան արտահայտված, իսկ որոշ հատվածներում կարելի է ասել՝ անավարտ։ Մզկիթի և հոսպիտալի ներսում փորագրված է գլխավոր ճարտարապետի անունը։ Համալիրն իր փորագրություններով և ճարտարապետությամբ համարվել է Անատոլիայի ճարտարապետության լավագույն աշխատանքներից, իսկ 1985 թվականին ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգությունների ցանկում։

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. archINFORM (գերմ.) — 1994.
  2. Oya Pancaroğlu, "The Mosque-Hospital Complex in Divriği: A History of Relations and Transitions." Anadolu ve Çevresinde Ortaçağ 3 (2009).

Արտաքին հղումներԽմբագրել