Ուլոտրիքս

Կանաչ ջրիմուռների ցեղ
Ուլոտրիքս
Ուլոտրիքս
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Դաս Կանաչ ջրիմուռներ
Ընտանիք Ulotrichaceae
Ցեղ Ուլոտրիքս
Լատիներեն անվանում
Ulothrix
Kütz., 1833
Տիպիկ ներկայացուցիչներ

Ulothrix tenuissima Kütz., 1833


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Ուլոտրիքս (լատին․՝ Ulothrix), կանաչ ջրիմուռների ցեղ։ Հայտնի է մոտ 25, ՀՀ-ում՝ 2 տեսակ՝ ուլոտրիքս գոտևորված (Ս. zonata), ուլոտրիքս փոփոխվող (Ս. variabilis

Բնակվում է քաղցրահամ ջրերում։

Նկարագիր խմբագրել

Մարմինը թելանման է, չճյուղավորվող՝ կազմված միաշարք դասավորված կարճ, գլանաձև բջիջներից։

Ստորին բջիջն անգույն է, սրածայր և կատարում է ռիզոիդի դեր։ Յուրաքանչյուր բջիջ պարունակում է մեկ կորիզ, կիսաօղակաձև քլորոպլաստ և պիրենոիդ։

Բազմանում է անսեռ (զոոսպորներով) և սեռական (իզոգամիա) ճանապարհներով։

Գրականություն խմբագրել

  • Белякова Г.А. Ботаника: в 4 т. Т. 2. Водоросли и грибы: учебник для студ. высш. учеб. завед. — М: Издательский центр «Академия», 2006. — С. 221. — ISBN 5-7695-2750-1

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուլոտրիքս» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուլոտրիքս» հոդվածին։