Ուիլյամ Բրուք Ջոյս (անգլ.՝ William Joyce, ապրիլի 24, 1906(1906-04-24)[1][2] կամ 1906[3], Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] - հունվարի 3, 1946(1946-01-03)[1][2] կամ 1946[3], HM Prison Wandsworth, Ուոնդսուերտ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[5]), նացիստ քարոզիչ, որը գերմանական ռադիոյով վարել է անգլալեզու հաղորդում։ Բրիտանիայում նա հայտնի է Լորդ Հո Հո անունով (անգլ.՝ Lord Haw-haw)[6]։ Պատճառը Ջոյսի բրիտանական առոգանությունն էր, որը բնորոշ էր Անգլիայի բարձր դասակարգին։

Ուիլյամ Ջոյս
անգլ.՝ William Brooke Joyce
Դիմանկար
Ծնվել էապրիլի 24, 1906(1906-04-24)[1][2] կամ 1906[3]
ԾննդավայրԲրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]
Մահացել էհունվարի 3, 1946(1946-01-03)[1][2] կամ 1946[3]
Մահվան վայրHM Prison Wandsworth, Ուոնդսուերտ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[5]
ԳերեզմանBohermore
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն,  ԱՄՆ և  Նացիստական Գերմանիա
ԿրթությունColáiste Iognáid, Galway?, Քինգս քոլեջ և Բիրքբեք, Լոնդոնի համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ, լրագրող և ռադիոհաղորդավար
ԿուսակցությունԲրիտանիայի ֆաշիստների միություն և National Socialist League?
 William Joyce Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է կաթոլիկ իռլանդացու և բողոքական անգլիացու ընտանիքում։ Շուտով ընտանիքը տեղափոխվել է Անգլիա։ Ավարտել է Լոնդոնի համալսարանը։ Ջոյսը եղել է յունիոնիզմի մոլի կողմնակից և դեռ մանուկ տարիքում Իռլանդիայի հանրապետական բանակի վերաբերյալ տեղեկություններ փոխանցել բրիտանացիներին։ Յունիոնիզմը գաղափար էր, որի կողմնակիցները ցանկանում էին Իռլանդիան տեսնել Մեծ Բրիտանիայի կազմում։

1923 թվականին դարձել է հակակոմունիստական ոչ մեծ խմբի անդամ։ 1924 թվականին Պահպանողական կուսակցության նիստի ժամանակ հարձակման է ենթարկվել, որի արդյունքում վնասվել է Ուիլյամի այտը։ 1932 թվականին անդամակցել է Ֆաշիստների բրիտանական միությանը (British Union of Fascists), որի ղեկավարումն ստանձնել է Օսվալդ Մոսլին։ Զբաղվել է քարոզչական հարցերով։

1937 թվականին վիճել է Մոսլիի հետ, դուրս եկել Ֆաշիստների բրիտանական միությունից և խորհրդարանի պատգամավոր Ջոն Բեքեթի հետ միասին հիմնադրել Նացիոնալ-սոցիալիստական լիգան (National Socialist League), որը դավանում էր հակահրեական և հակակապիտալիստական գաղափարներ։

1939 թվականի օգոստոսի վերջին, տեղեկանալով հնարավոր ձերբակալության վերաբերյալ, կնոջ հետ միասին փախել է Գերմանիա։

1940 թվականին ընդունել է գերմանական քաղաքացիություն (մինչ այդ եղել է ԱՄՆ քաղաքացի), դարձել «Խոսում է Գերմանիան» (անգլ.՝ Germany calling) ռադիոկայանի անգլալեզու հաղորդման վարող։ Ջոյսի հաղորդումներն իր սարկաստիկ կատակների համար մեծ հեղինակություն է վայել բրիտանացիների շրջանում, սակայն բովանդակությունը վստահություն չի առաջացրել։

1945 թվականին ձերբակալվել է բրիտանական զորքերի կողմից։ Պետական դավաճանության համար կախաղան է բարձրացվել բրիտանական իշխանությունների կողմից, չնայած, որ չի եղել Մեծ Բրիտանիայի քաղաքացի։ Դահիճը եղել է բրիտանացի հայտնի դահիճ Ալբերտ Փիրփոինթը։ Դատավճիռը ի կատար է ածվել Ուանդսվորթ բանտում։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուիլյամ Ջոյս» հոդվածին։