Ուիլյամ Շենթեր (անգլ.՝ William Shatner, մարտի 22, 1931(1931-03-22)[1][2][3][…], Մոնրեալ, Քվեբեկ, Կանադա[4])[5], կանադացի դերասան և գրող։ Հայտնի է դարձել ամբողջ աշխարհում «Աստղային ճանապարհ» (1966-1969) և «Աստղային ճանապարհ։ Անիմացիոն ֆիլմ» սերիալներում, ինչպես նաև «Աստղային ճանապարհ»-ի հաջորդ յոթ գեղարվեստական ֆիլմերում խաղացած «Էնթերփրայզ» աստղանավի նավապետի՝ Ջեյմս Տիբերի Կիրկայի դերով։ Շենթերը գրել է գրքերի շարք, որտեղ պատմել է այն մասին, թե ինչպես է խաղացել իր հերոսի՝ Կիրկի դերը, և ինչ է կատարվել կինոպոեմի նկարահանումների ժամանակ, ինչպես նաև դարձել է մի քանի վեպերի համահեղինակ։ Գրել է գիտաֆանտաստիկ վեպերի շարք, որոնց հիման վրա գրվել է սցենար հեռուստատեսության համար։

Ուիլյամ Շենթեր
William Shatner at Comic-Con 2012 cropped.jpg
Ծննդյան թիվ՝մարտի 22, 1931(1931-03-22)[1][2][3][…] (89 տարեկան)
Ծննդավայր՝Մոնրեալ, Քվեբեկ, Կանադա[4]
Քաղաքացիություն՝Flag of Canada.svg Կանադա
Մասնագիտություն՝հեռուստատեսային դերասան, կինոդերասան, երգիչ, կինոռեժիսոր, դերասան, գրող, վիպասան, երաժիշտ, էսպերանտիստ, հնչյունավորող, բլոգեր, բնավորության դերասան, գիտաֆանտաստիկ գրող, կարատեիստ, թատրոնի դերասան, հեռուստահաղորդավար, սցենարիստ, կինոպրոդյուսեր և արձակագիր
Պարգևներ՝Գեներալ- նահանգապետի մրցանակ մշակույթի և լրատվության ոլորտում, Էմմի, Թատերական համաշխարհային մրցանակ, Կանադայի միաբանության սպա, Կանադայի Փառքի ծառուղի, «Ոսկե ազնվամորի» մրցանակ տղամարդու վատագույն դերակատարման համար, «Ոսկե ազնվամորի» մրցանակ վատագույն ռեժիսորի համար, Կանադայի շքանշան, Ոսկե գլոբուս, 62nd Golden Globe Awards?, 10th Saturn Awards? և 42nd Saturn Awards?
IMDb։ID 0000638
williamshatner.com

1982-1986 թվականներին Շենթերը նաև խաղացել է ոստիկանության փորձառու սերժանտի գլխավոր դեր «Թի Ջեյ Հուկեր» սերիալում։ Նա երաժիշտ է, հեղինակ, պրոդյուսեր, ռեժիսոր և հայտնի գովզդող։ 2004-2008 թվականներին «Բոստոնի փաստաբանները» հեռուստատեսային դրամայում խաղացել է փաստաբան Դենի Քրեյնի դերը, որի համար արժանացել է «Էմմի» և «Ոսկե գլոբուս» մրցանակների։ 2009 թվականին Սենթերը հնչունավորել է «Գավոններ» մուլտսերիալի գլխավոր հերոսին՝ Դոնա Սալմոնելա Գավոնին[6]։

Մանկություն և պատանեկությունԽմբագրել

Շենթերը ծնվել է Կանադայի Քվեբեք նահանգի Մոնրեալ քաղաքում։ Աննա Շենթերի և հագուստ արտադրող Ջոզեֆ Շենթերի որդին է[7][8]։ Ունի երկու քույր՝ Ջոյ և Ֆարլա[9]։ Հայրական կողմի պապիկի՝ Վուլֆ Շաթների ազգանունն անգլերեն լեզվով վերաձևակերպվել է որպես Շենթեր[10]։ Շենթերի պապիկն ու տատիկը Ավստրալիայի, Լեհաստանի, Հունգարիայի և Ուկրաինայի հրեա ներգաղթյալներ են[11][12], այդ պատճառով նրան դաստիարակել են՝ համաձայն կոնսերվատիվ հուդայականություն կրոնի[11][13]։ Նա սովորել է Ուիլինգդոնյան նախնական Նոտր-Դամ-դը-Գրաս դպրոցում[14] և Մոնրեալի Բարոն Բինի, ինչպես նաև Ուեսթ-Հիլի միջնակարգ դպրոցում։ Շենթերը Մոնրեալի մանկական թատրոնի շրջանավարտ է[15]։ ՄաքԳիլի համալսարանում ստացել է բակալավրի կոչում «առևտուր» մասնագիտացմամբ։

ԿարիերաԽմբագրել

Թատրոն, ֆիլմեր և աշխատանք հեռուստատեսությունումԽմբագրել

 
Շենթեր

Շենթերը սովորել է որպես դասական շեքսպիրյան դերասան և մասնակցել է Օնտարիո նահանգի Ստրատֆորդ քաղաքի շեքսպիրյան փառատոնին։ Ստրատֆորդի փառատոնին խաղացել է շեքսպիրյան մի շարք դերեր․ հայտնի «Էդիպուս արքա» պիեսում Սոֆոկլեսի երկրորդական դերը, որը բեմադրվել է Թայրոն Գաթրիի կողմից, «Հենրի 5-րդ»-ի մեջ Շեքսպիրի և «Տամերլան»-ի մեջ Մարլոյի դերերը։ Որոշ ժամանակ անց Շենթերը խաղացել է Բրոդվեյի թատրոնում։ 1954 թվականին «Հաուդի-Դուդի շոուի» կանադական տարբերակում նշանակվել է «ռենջեր Բաբի» դերում[16]։ Շենթերը եղել է Քրիսթոֆեր Պլամերի փոխարինողը, նրանք երկուսն էլ խաղացել են երկու հակառակորդների գլխավոր դերեր «Աստղային ճանապարհ 6։ Փակ երկիրը» ֆիլմում։

Չնայած նրան, որ նրա պաշտոնական առաջնելույթը կինոյում կայացել է 1951 թվականին «The Butler’s Night Off» ֆիլմով, իր առաջին Ալյոշա Կարամազովի դերը Շենթերը խաղացել է 1958 թվականին «Կարամազով եղբայրներ» ֆիլմում՝ Յուլ Բրիների հետ միասին։ 1959 թվականին Բրոդվեյի թատրոնի «Սյուզ Վոնգի աշխարհը» ներկայացման մեջ նրա աշխատանքը Լոմաքսի դերի վրա արժանացել է դրական արձագանքների։ 1960 թվականին Շենթերը Մաքլեյն Բարթոնի հետ միասին խաղացել է Ուեյն Գորեմի դերը «Օրենքից դուրս» հեռուստասերիալի երկու էպիզոդներում։ 1961 թվականին խաղացել է «Կրակոց մթության մեջ» բրոդվեյան պիեսում Ջուլի Հարիսի հետ միասին, որի ռեժիսորն էր Հարոլդ Կլերմենը։

1962 թվականին Շեթները գլխավոր դեր է խաղացել Ռոջեր Կորմանի «Զավթիչ» ֆիլմում։ Նա նաև նկարահանվել Է Սթենլի Կրամերի «Նյուրնբերգյան դատավարություն» ֆիլմում և «Մթնշաղ գոտի» գիտաֆանտաստիկ սերիալի երկու էպիզոդներում՝ «Nick of Time» և« Nightmare at 20,000 Feet»: 1963/1964 թվականի եթերաշրջանում Շեթները հայտնվել է երկու սերիալների էպիզոդներում՝ Չենինգ և Հնարավորի «Սահմաններից դուրս» («Սառը ձեռքեր, ջերմ սիրտ»)։ 1963 թվականին նա գլխավոր դեր է խաղացել «Զինվոր» (Ընտանեկան թատրոն) ֆիլմում, ինչպես նաև «Սաղմոսներ» սերիալի մի քանի ծրագրերում։ 1964 թվականին Շեթները, որպես «հրավիրված աստղ», գլխավոր դեր է խաղացել «Լրագրող» հեռուստասերիալի «He Stuck in His Thumb» սերիայում:

Շեթները, որպես հրավիրված աստղ, նկարահանվել է «The Man from U.N.C.L.E.» հեռուստասերիալի իններորդ էպիզոդում Լեոնարդ Նիմոյի հետ, որի հետ նա շուտով նկարահանվել է «Աստղային ճանապարհ» սերիալում։ 1965 թվականին Շեթները գլխավոր դեր է խաղացել «Մարդկանց համար» դրամայում՝ շրջանային դատախազի օգնականի՝ երկրորդ պլանի դերասանուհի Ջեսիկա Ուոլթերի հետ (13 էպիզոդ): 1965 թվականին նա գլխավոր դեր է խաղացել «Չար ոգի» գոթական վեպի հիման վրա նկարահանված ֆիլմում, որը երկրորդ լիամետրաժ ֆիլմն է, որում բոլոր երկխոսություններն արտաբերվում էին էսպերանտո արհեստական լեզվով։

Անձնական կյանքԽմբագրել

Ուիլյամի առաջին երկու ամուսնությունները՝ Գլորիա Ռենդի (նրանից ունի երեք դուստր) և Մարսի Լաֆերտի Շեթների հետ, ավարտվել են ամուսնալուծություններով: Նրա երրորդ կինը՝ Ներին Քիդը, մահացել է։ Այժմ ամուսնացած է չորրորդ անգամ՝ Էլիզաբեթ Մարտինի հետ:

ՖիլմագրությունԽմբագրել

ՀեռուստասերիալներԽմբագրել

  • 1954՝ Հաուդի Դուդի/ Howdy Doody (Ռենջեր Բոբ)
  • 1955՝ «Ջեներալ Մոթորսը» ներկայացնում է / General Motors Presents (Բիլի Բադ)
  • 1956՝ On Camera
  • 1956՝ Հեռուստատեսային թատրոն Goodyear / Goodyear Television Playhouse
  • 1956՝ The Kaiser Aluminum Hour (Ջոն Սանդոր/ Օուեն Հաուել)
  • 1957՝ Օմնիբուս / Omnibus՝ (Palace Messenger)
  • 1957՝ Ստուդիա մեկ / Studio One (Դոկտոր Դեվիդ Կոուլման/ Դոկտոր Ֆրենկ/ Քենեթ Փրեսթոն)
  • 1957՝ Քրաֆթի հեռուստատեսային թատրոնը / Kraft Television Theatre (Ֆրեդ Բել)
  • 1957՝ Ալֆրեդ Հիչքոքը ներկայացնում է / Alfred Hitchcock Presents (Ջիմ Ուայթլի/ Ջոն Քրեյն)
  • 1958՝ Կասկած / Suspicion (Իլան)
  • 1958՝ Գագաթնակետ / Climax! (Բեն Թեյթ)
  • 1958՝ Թատրոն 90 / Playhouse 90 (Ջերի Փոլ)
  • 1958՝ Միացյալ Նահանգների պողպատե ժամը / The United States Steel Hour (Քոն Փյորվիս/ Ֆրեդ Քորի)
  • 1958՝ Hallmark փառքի սրահը / Hallmark Hall of Fame (Ֆիլո)
  • 1959՝ Tactic
  • 1959՝ Sunday Showcase (Թոմաս Գոռ)
  • 1960՝ Դրախտային արկածներ] / Adventures in Paradise
  • 1960՝ Alcoa Presents: One Step Beyond (Կառլ Բրեմեր)
  • 1960՝ «Օրենքից դուրս»[en] / Outlaws (Ուեյն Գորեմ)
  • 1960՝ The DuPont Show of the Month
  • 1960՝ Փառատոն / Festival (Մարկ Անտոնի)
  • 1960՝ Play of the Week (Լյուիս Ռոնեն)
  • 1960՝ Մթնշաղի գոտի / The Twilight Zone (Բոբ Ուիլսոն/ Դոն Քարթեր)
  • 1961՝ Թրիլլեր / Thriller Ջորջ Քրեյգ/ Փոլ Գրավես/ Գիլ Թրաշեր
  • 1961՝ Պաշտպաններ / The Defenders (Շրջանային դատախազի օգնական Էրլ Ռոուդս/ Գիլ Ռոսոն/ Քլիֆ Սելերս/ Չարլզ Թերանովա/ Ջիմ Մաքքլիրլի)
  • 1961՝ Դոկտոր Քիլդեր / Dr. Kildare (Դոկտոր Կառլ Նոյս)
  • 1962՝ Մերկ քաղաք / Naked City (Մագուն Թուն/ Ռոջեր Բարմեր)
  • 1963՝ Դիկ Փաուելի շոուն / The Dick Powell Show (Էրիկ Թեգման)
  • 1963՝ Բուժքույրեր / The Nurses (Դոկտոր Ադամ Քորթլենդ/ Դոկտոր Քեն Հաուկ)
  • 1963՝ Alcoa Premiere (Դոկտոր Ուիլյամ Գրանթ)
  • 1963՝ Սանսեթ Սթրիփ, 77 / 77 Sunset Strip (Փոլ Դե Բինգեր)
  • 1963՝ Չանինգ / Channing (Թոմ)
  • 1963՝ Մայրուղի 66 / Route 66 (Մանոմշա Ֆաքսոն)
  • 1964՝ Arrest and Trial (Լարի Թավեներ)
  • 1964՝ Բերքի արդարադատությունը / Burke’s Law (Արթուր Ռեյնոլդս)
  • 1964՝ Հնարավորի սահմաններից դուրս / The Outer Limits (Բրիգադի գեներալ Ջեֆ Բարտոն / գնդապետ)
  • 1964՝ Լրագրող / The Reporter (Հորներ)
  • 1964՝ Ա.Ն.Ք.Լ. գործակալները / The Man from U.N.C.L.E.[en] (Մայքլ ԴոնՖիլդ)
  • 1964՝ Բոբ Հոուփը ներկայացնում է / Bob Hope Presents the Chrysler Theatre (Դեվիդ Վինսենթ / Դոկտոր Իլի Հարիս)
  • 1965՝ Insight (Մայք Բյորնեթ)
  • 1965՝ Մարդկանց համար / For the People (Դեվիդ Քոսթեր)
  • 1965՝ 12 O’Clock High (Մայոր Կուրտ Բրաուն)
  • 1965՝ Փախստականը / The Fugitive (Թոնի Բարել)
  • 1965՝ Վիրջինիացի / The Virginian (Հենրի Սուոն / Լյուկ Միլֆորդ)
  • 1966՝ Մեծ հովիտ / The Big Valley (Բրեթ Սքայլեր)
  • 1966՝ Ծուխ փողի միջից / Gunsmoke Ֆրեդ Բեյթման
  • 1966՝ Աստղային ճանապարհ / Star Trek (Կապիտան Ջեյմս Տիբերիուս Քըրք / Ջենիս Լեսթեր)
  • 1968՝ Off to See the Wizard (Ալեքսանդր Մակեդոնացի)
  • 1969՝ Սի-Բի-Էս թատրոն / CBS Playhouse (Փիթեր Հոյթ)
  • 1970՝ Փարիզ 7000 / Paris 7000
  • 1970՝ Բժշկական կենտրո / Medical Center (Դոկտոր Իլայ Նիլի)
  • 1970՝ ՀԴԲ / The F.B.I. (Արթուր Մեյջորս)
  • 1970՝ Խաղի անվանումը / The Name of the Game (Փիթեր / Ռանալդ Փեյդեն)
  • 1970՝ Երկաթե կողմ / Ironside (Բիլ Պարկինս / Ջոն Բրանդ / Մարտի Ջեսուպ)
  • 1971՝ Storefront Lawyers
  • 1971՝ Cade’s County (Ջեք Փիլգրիմ)
  • 1971՝ Առաքելությունն անիրագործելի է / Mission: Impossible (Ջոսեֆ Քոնրադ / Թոմաս Քրոլ)
  • 1972՝ Նորման Քորվինը ներկայացնում է / Norman Corwin Presents
  • 1972՝ Վեցերորդ զգայարան / The Sixth Sense (Էդվին Դանբյորի)
  • 1972՝ Բաժին 5-О / Hawaii Five-O (Սեմ Թոլիվեր)
  • 1972՝ Օուեն Մարշալ. Փաստաբան / Owen Marshall: Counselor at Law (Հարի)
  • 1972՝ Դոկտոր Մարկուս Ուելբի / Marcus Welby, M.D. (Դոկտոր Բելինգս)
  • 1973՝ The Bold Ones: The New Doctors (Ռիչարդ Բարրել)
  • 1973՝ Բարնաբի Ջոնս / Barnaby Jones (Ֆրեդ Ուիլյամս / Ֆիլ Կարլայլ)
  • 1973՝ Մենիքս / Mannix (Ադամ Լանգեր)
  • 1973՝ Դոկտոր Սիմոն Լոկ / Dr. Simon Locke (Ջո Ֆլաթ)
  • 1974՝ Հրաշագործ / The Magician (Էդ Քեսիդի)
  • 1974՝ Վեց միլիոն դոլարի մարդ / The Six Million Dollar Man (Ջոշ Լենգ)
  • 1974՝ Քունգ-ֆու / Kung Fu (Կապիտան Բրենդիուայն Գեյջ)
  • 1974՝ Պետրոցելներ / Petrocelli (Ադամ Նորթ)
  • 1974՝ Կադիյակ / Kodiak
  • 1974՝ Ոստիկանության պատմություն / Police Story (Սերժանտ Բիլ Քիթլինգեր)
  • 1974՝ Էմի Փրենթիս/ Amy Prentiss (Դետեկտիվ Փարկինս)
  • 1974՝ Կին ոստիկան / Police Woman (Մարկ Կպրիո)
  • 1975՝ Նորակոչիկները / The Rookies (Լյուկ Հարիս)
  • 1975՝ Ծովահենների ափը/ Barbary Coast (Ջեֆ Քեյբլ)
  • 1976՝ Կոլոմբո / Columbo. Fade in to Murder (Դետեկտիվ Լյուցերն/ Ուորդ Ֆաուլեր)
  • 1977՝ Testimony of Two Men (Ադրիան Ֆերիեր)
  • 1977՝ The Oregon Trail
  • 1978՝ Ինչպես է նվաճվել Արևմուտքը / How the West Was Won (Կապիտան Հարիսոն)
  • 1982՝ Ոստիկանության ջոկատը / Police Squad! Ուղարկված տղամարդ Կամեո
  • 1985՝ Ռեյ Բրեդբերի թատրոնը / The Ray Bradbury Theater (Չարլզ Անդերհիլ)
  • 1982՝ Թի Ջեյ Հուքեր / T.J. Hooker (Սերժանտ Թի Ջեյ Հուքեր)
  • 1989՝ 911 փրկության հեռախոսահամար / Rescue 911 (առաջատար)
  • 1991՝ Մոլորակի ձայնը / Voice of the Planet (հաղորդավար)
  • 1994՝ Կոլոմբո / Columbo. Butterfly In Shades Of Grey (Ֆիլդինգ Չեյզ)
  • 1994՝ Ստորջրյա Ոդիսականը / SeaQuest DSV (Միլոս Թեզլոֆ)
  • 1994՝ TekWar (Ուոլտեր Բասքոմ)
  • 1997՝ Գիտության քմահաճույքները / Perversions of Science (Ծովակալ Քորնֆելդ)
  • 1997՝ Քոսբի / Cosby (Ջեք)
  • 1999՝ A Twist in the Tale (Պատմող / Հաղորդավար)
  • 1999՝ Արևիվ երրորդ մոլորակը / 3rd Rock from the Sun (Սթոուն Ֆիլիփս / Հսկայի մեծ գլուխը)
  • 2001՝ Բոբ Փաթերսոն / Bob Patterson (Ուորեն Ուելման)
  • 2004՝ Պրակտիկա / The Practice (Դենի Քրեյն)
  • 2004՝ Չիլի Բիչ / Chilly Beach (Նախագահ)
  • 2004՝ Բոստոնի իրավաբանները / Boston Legal (Դենի Քրեյն)
  • 2005՝ Invasion Iowa (Գնդապետ Շեյն Յեգեր / Ուիլյամ Շենթեր)
  • 2007՝ Էվերեստ / Everest (Նորման Քելի)
  • 2010՝ Իմ հոր մարգարիտները / $#*! My Dad Says (Էդիսոն Միլֆորդ «Էդ» Գուդսոն 3-րդ)
  • 2012՝ Նորակոչիկ ոստիկանները / Rookie Blue (Հենրի Մաքլեոդ)
  • 2017-2019՝ Մասնավոր դետեկտիվները / Private Eyes Նորմ Գլինսկի (2 էպիզոդ)
  • 2019՝ Մեծ պայթյունի տեսությունը / The Big Bang Theory (12-րդ եթերաշրջան, 16-րդ սերիա, կամեո)

Գեղարվեստական ֆիլմերԽմբագրել

  • 1951 թվական՝ The Butler’s Night Off՝ Խաբեբա
  • 1957 թվական՝ Արյունահեղության մեղք / Oedipus Rex՝ Chorus
  • 1958 թվական՝ Կարամազով եղբայրներ / The Brothers Karamazov՝ Ալյոշա Կարամազով
  • 1961 թվական՝ The Explosive Generation՝ Փիթեր Գիֆորդ
  • 1961 թվական՝ Նյուրնբերգյան դատավարություն / Judgment at Nuremberg՝ կապիտան Հարիսոն Բայերս
  • 1962 թվական՝ Զավթիչ / The Intruder՝ Ադամ Քրամեր
  • 1964 թվական՝ Զայրույթ / The Outrage՝ Քարոզիչ
  • 1965 թվական՝ Չար հոգի/ Incubus՝ Մարկ
  • 1968 թվական՝ Սպիտակ կոմանչի / Comanche blanco՝ Ջոնի Լունա / Նոտա
  • 1974 թվական՝ Վատ մայրիկ / Big Bad Mama՝ Ուիլյամ Ջեյ Բաքսթեր
  • 1974 թվական՝ Իմպուլս / Impulse՝ Մեթ Սթոուն
  • 1975 թվական՝ Դժոխային անձրև / The Devil’s Rain՝ Մարկ Փրեսթոն
  • 1977 թվական՝ A Whale of a Tale՝ բժիշկ Ջեք Ֆրեդերիքս
  • 1977 թվական՝ Սարդերի թագավորություն / Kingdom of the Spiders՝ բժիշկ Ռոբերտ Ռեկ Հանսեն
  • 1978 թվական՝ Land of No Return՝ Քուրթ Բենել
  • 1978 թվական՝ The Third Walker՝ Մանրո Մաքլին
  • 1979 թվական՝ Աստղային ճանապարհ / Star Trek: The Motion Picture՝ Ադմիրալ Ջեյմս Տիբերի Կիրք
  • 1980 թվական՝ Նախագահի առևանգումը / The Kidnapping of the President՝ Ջերի Օ’Քոնոր
  • 1982 թվական՝ Այցելության ժամեր / Visiting Hours՝ Հարի Բեյլոր
  • 1982 թվական՝ Աստղային ճանապարհ․ Հանի զայրույթը / Star Trek: The Wrath of Khan՝ Ադմիրալ Ջեյմս Տիբերի Կիրք
  • 1982 թվական՝ Աերոպլան II. Շարունակություն / Airplane II: The Sequel`Ղեկավար Բաք Մյորդոք
  • 1984 թվական՝ Աստղային ճանապարհ III․ Սփոքի որոնման մեջ / Star Trek III: The Search for Spock՝ Ադմիրալ Ջեյմս Տիբերի Կիրք
  • 1986 թվական՝ Աստղային ճանապարհ IV․ Տան ճանապարհը / Star Trek IV: The Voyage Home՝ Ադմիրալ / Կապիտան Ջեյմս Տիբերի Կիրք
  • 1989 թվական՝ Աստղային ճանապարհ V․ Վերջին սահմանը / Star Trek V: The Final Frontier՝ Կապիտան Ջեյմս Տիբերի Կիրք
  • 1991 թվական՝ Աստղային ճանապարհ VI․ Փակ երկիր / Star Trek VI: The Undiscovered Country՝ Կապիտան Ջեյմս Տիբերի Կիրք
  • 1993 թվական՝ Լիցքավորված զենք / Loaded Weapon 1՝ Գեներալ Մորթարս
  • 1994 թվական՝ Աստղային ճանապարհ․ Սերունդներ/ Star Trek: Generations՝ Կապիտան Ջեյմս Տիբերի Կիրք, թոշակառու
  • 1998 թվական՝ Ֆան-ակումբ / Free Enterprise՝ Բիլ
  • 1998 թվական՝ Ազատ երկիր / Land of the Free՝ Էյդեն Քարդել
  • 2000 թվական՝ Խաբուսիկ նպատակ / Falcon Down՝ Մայոր Ռոբերտ Քարսոն
  • 2000 թվական՝ Միսս համաստեղություն / Miss Congeniality՝ Սթեն Ֆիլդս
  • 2002 թվական՝ Հանիր կամ կկրակեմ / Shoot or Be Shot՝ Հարվի Ուիլքս
  • 2002 թվական՝ Գրում լիճ/ Groom Lake՝ Ջոն Գոսներ
  • 2002 թվական՝ Շոուն սկսվում է / Showtime՝ Կամեո
  • 2004 թվական՝ Ասեղնագործվածքներ / Dodgeball: A True Underdog Story՝ Դատավոր
  • 2005 թվական՝ Միսս համաստեղություն 2․ Գեղեցիկ և վտանգավոր/ Miss Congeniality 2: Armed & Fabulous՝ Սթեն Ֆիլդս
  • 2006 թվական՝ Սանտայի հետապնդումը / Stalking Santa՝ Պատմող (ձայն)
  • 2007 թվական՝ Ապրել / Live Life՝ Պատմող
  • 2011 թվական՝ Ուիլյամ Շեթներ. Բոհեմյան ռապսոդիա / William Shatner: Bohemian Rhapsody
  • 2011 թվական՝ Սարսափելի / Horrorween՝ Կամեո

Հեռուստատեսային ֆիլմերԽմբագրել

  • 1960 թվական՝ Հուլիոս Կեսար / Julius Caesar՝ Մարկ Անտոնի Марк Антоний
  • 1960 թվական՝ The Night of the Auk՝ Լյուիս Ռոնեն
  • 1968 թվական՝ Ալեքսանդր Մեծ / Alexander the Great՝ Ալեքսանդր Մակեդոնացի
  • 1970 թվական՝ Sole Survivor՝ Փոխգնդապետ Ջոզեֆ Հրոնք
  • 1970 թվական՝ The Andersonville Trial՝ Փոխգնդապետ Էն Պի Չիպման
  • 1970 թվական՝ Swing Out, Sweet Land՝ Ջոն Ադամս
  • 1971 թվական՝ Անհետացում / Vanished՝ Դեյվ Փոլիկ
  • 1971 թվական՝ Օուեն Մարշալ, փաստաբան / Owen Marshall, Counsellor at Law՝ Շրջանային դատախազ Դեյվ Բլանկենշիփ
  • 1972 թվական՝ Մարդիկ / The People՝ Բժիշկ Քյորթիս
  • 1972 թվական՝ Բասկերվիլների շրջակայքը / The Hound of the Baskervilles՝ Ջորջ Սթեյփլթոն
  • 1973 թվական՝ Incident on a Dark Street՝ Դիվեր Ջի Ուոլիս
  • 1973 թվական՝ Ալիսայի օրագիրը / Go Ask Alice՝ Սեմ
  • 1973 թվական՝ The Horror at 37,000 Feet՝ Փոլ Քովալիկ
  • 1973 թվական՝ Կին պիոներ / Pioneer Woman՝ Ջոն Սերժանտ
  • 1974 թվական՝ Indict and Convict՝ Սեմ Բելդեն
  • 1974 թվական՝ Աղոթեք վայրի կատուների համար / Pray for the Wildcats՝ Ուորեն Սամերֆիլդ
  • 1975 թվական՝ Տասներորդ մակարդակ / The Tenth Level՝ Պրոֆեսոր Սթիվեն Թյորներ
  • 1975 թվական՝ Ծովահենի լողափ/ Barbary Coast՝ Ջոֆ Քեյբլ
  • 1976 թվական՝ Perilous Voyage՝ Սթիվ Մոնրո
  • 1978 թվական՝ Բաստարդ / The Bastard՝ Փոլ Ռեվիր
  • 1978 թվական՝ Փոքր կանայք / Little Women՝ Պրոֆեսոր Ֆրիդրիխ Բաեր
  • 1978 թվական՝ Crash՝ Կառլ Թոբիաս
  • 1979 թվական՝ Riel՝ Աճուրդավար
  • 1979 թվական՝ Disaster on the Coastliner՝ Ստյուարտ Փիթերս
  • 1980 թվական՝ Դայակ / The Babysitter՝ Ջեֆ Բենեդիքթ
  • 1982 թվական՝ Թի Ջեյ Հուկեր / T.J. Hooker՝ Սերժանտ Թոմաս Ջեֆերսոն
  • 1984 թվական՝ Ամուսնացած տղամարդու գաղտնիքները / Secrets of a Married Man՝ Քրիս Ջորդան
  • 1985 թվական՝ Նորթ Բիչ և Ռոուհայդ / North Beach and Rawhide՝ Ռոուհայդ Մաքգրեգոր
  • 1988 թվական՝ Թրինթին և ինչ եղավ հետո / Trinity and Beyond: The Atomic Bomb Movie՝ Պատմող
  • 1988 թվական՝ The Trial of Standing Bear՝ Պատմող
  • 1988 թվական՝ Ընկած հրեշտակ / Broken Angel՝ Չաք Կոուբյորն
  • 1993 թվական՝ Անծանոթների ընտանիք / Family of Strangers՝ Էրլ
  • 1994 թվական՝ Պատերազմ / TekWar՝ Ուոլթեր Բասքոմ
  • 1994 թվական՝ Պատերազմ 2․ Թեքլորդեր / TekWar: TekLords՝ Ուոլթեր Բասքոմ
  • 1994 թվական՝ Պատերազմ 3․ Լաբորատորիա/ TekWar: TekLab՝ Ուոլթեր Բասքոմ
  • 1994 թվական՝ Պատերազմ 4․ Արդարադատություն / TekWar: TekJustice՝ Ուոլթեր Բասքոմ
  • 1994 թվական՝ Janek: The Silent Betrayal՝ Բոդոշ
  • 1996 թվական՝ Զենդի բանտարկյալը / Prisoner of Zenda, Inc.՝ Մայքլ Հեյթվիք
  • 1996 թվական՝ Մահացած մարդու կղզին / Dead Man’s Island՝ Չեյզ Փրեսքոթ
  • 2003 թվական՝ Սուրբծննդյան երգ/ A Carol Christmas՝ Բժիշկ Բոբ
  • 2005 թվական՝ Last Laugh ’05՝ Լյուցիֆեր
  • 2007 թվական՝ Բարձրացում դեպի Մարս / Mars Rising՝ Պատմող
  • 2008 թվական՝ Բռնել Սանտա Կլաուսին / Gotta Catch Santa Claus՝ Սանտա Կլաուս

Մուլտիպլիկացիոն սերիալներ և ֆիլմերԽմբագրել

  • 1973 թվական՝ Աստղային ճանապարհ / Star Trek՝ Կապիտան Ջեյմս Տիբերի Կիրք
  • 1993 թվական՝ Կատու Իք / Eek! the Cat՝ Սանտա Կլաուս / Աստղերի հրամանատար Բերցերքը
  • 1998 թվական՝ Հերկուլես / Hercules՝ Յասոն, արգոնավորդների առաջնորդ
  • 2001 թվական՝ Օսմոսիս Ջոնս / Osmosis Jones՝ Մայոր Ֆլեգմինգ
  • 2001 թվական՝ The Kid՝ Պրոֆեսոր Профессор
  • 2005 թվական՝ Կանացի հողաթափ / Lil’ Pimp՝ Թոնի Գոլդ
  • 2005 թվական՝ Ատոմային Բեթի / Atomic Betty՝ Բեթիի պապիկ / Ջիմ
  • 2006 թվական՝ Մեծ ճանապարհորդություն / The Wild՝ Քազար
  • 2006 թվական՝ Անտառային եղբայրություն / Over the Hedge՝ Օզի
  • 2009 թվական՝ Քվանտային քվեստ. Տիեզերական ոդիսականը/ Quantum Quest: A Cassini Space Odyssey՝ Քոր
  • 2013 թվական՝ Փախուստ Երկիր մոլորակից / Escape from Planet Earth՝ Շենքեր
  • 2017 թվական՝ Ընկերությունը հրաշք է/ My Little Pony: Friendship is Magic՝ Գրանդ Պեա

ՏեսաֆիլմերԽմբագրել

  • 1997` Լուսնի վրա առաջին մարդիկ / The First Men in the Moon (Մեծ լունար, Լուսնի թագավորը)
  • 2002` Ամերիկացի պսիխոպատ 2. Հարյուր տոկոսանոց ամերիկուհի / American Psycho II: All American Girl (Starkman)

ՏեսախաղերԽմբագրել

  • 1992` Star Trek: 25th Anniversary Enhanced (Կապիտան Ջեյմս Թիբերի Քիրկ)
  • 1993` Star Trek: Judgment Rites (Կապիտան Ջեյմս Թիբերի Քիրկ)
  • 1997` Star Trek: Starfleet Academy (Կապիտան Ջեյմս Թիբերի Քիրկ)
  • 1997` Star Trek: Generations (Կապիտան Ջեյմս Թիբերի Քիրկ)
  • 2006` Star Trek: Encounters (Պատմող)
  • 2006` Star Trek: Legacy (Ջեյմս Թիբերի Քիրկ)
  • 2006` Star Trek: Tactical Assault (Ջեյմս Թիբերի Քիրկ)
  • 2007` The Tuttles: Madcap Misadventures (Վենս)
  • 2014` Family Guy: The Quest for Stuff (Ջեյմս Թիբերի Քիրկ)
  • 2014` Elite: Dangerous «Օրիոն»

ՌեժիսորԽմբագրել

  • 1983` Թի Ջեյ Հուքեր / T.J. Hooker
  • 1989` Աստղային ճանապարհ V: Վերջին սահմանը / Star Trek V: The Final Frontier
  • 1993` Քունգ-ֆու. Լեգենդի վերածնունդը / Kung Fu: The Legend Continues
  • 1994` Պատերազմի թեք / TekWar
  • 1994` Պատերազմի թեք / TekWar
  • 1997` Գիտության քմահաճույքները / Perversions of Science
  • 2002` Գրում Լիճ / Groom Lake
  • 2012` Ստացե՛ք կյանք / Get a Life!

ՊրոդյուսերԽմբագրել

  • 1994` Պատերազմ թեք 2: Թեքլորդեր / TekWar: TekLords (գործադիր պրոդյուսեր)
  • 1995` Պատերազմ թեք / TekWar (գործադիր պրոդյուսեր)
  • 2001` Mind Meld: Secrets Behind the Voyage of a Lifetime (գործադիր պրոդյուսեր)
  • 2002` Գրում լիճ / Groom Lake
  • 2002` Spplat Attack (գործադիր պրոդյուսեր)
  • 2005` Invasion Iowa (գործադիր պրոդյուսեր)
  • 2006` Վիլյամ Շեթները համերգին / William Shatner in Concert (գործադիր պրոդյուսեր)
  • 2006` Stalking Santa (գործադիր պրոդյուսեր)
  • 2007` Կրակոտ օձը / Fire Serpent (գործադիր պրոդյուսեր)
  • 2009`Գոնզո Վիլյամ Շեթների բալետը / William Shatner’s Gonzo Ballet (գործադիր պրոդյուսեր)

ՍցենարիստԽմբագրել

  • 1956` Camera (պիես)
  • 1961` Checkmate (սյուժե)
  • 1989` Աստղային ճանապարհ V: Վերջին սահմանը / Star Trek V: The Final Frontier (սյուժե)
  • 1994` Պատերազմ թեք / TekWar (վեպ)
  • 1994` Պատերազմ թեք 2: Տեկլորդներ / TekWar: TekLords (անձնավորություններ)
  • 1994`Պատերազմ թեք 3: Լաբորատորիա թեք / TekWar: TekLab (անձնավորություններ)
  • 1994` Պատերազմ թեք 4: Արդարադատություն / TekWar: TekJustice (անձնավորություններ)
  • 1995` Պատերազմ թեք / TekWar (անձնավորություններ)
  • 2002` Գրում լիճ / Groom Lake (սյուժե)
  • 2007` Կրակոտ օձ / Fire Serpent (հեղինակ)

ԳրքերԽմբագրել

ՖանտաստիկԽմբագրել

ՀրապարակախոսությունԽմբագրել

  • Captain’s Log: William Shatner’s Personal Account of the Making of «Star Trek V: The Final Frontier», as told by Lisabeth Shatner, 1989, ISBN 0-671-68652-6
  • Star Trek Memories, with Chris Kreski, 1993, ISBN 0-06-017734-9
  • Star Trek Movie Memories, with Chris Kreski, 1994, ISBN 0-06-017617-2
  • Get a Life!, with Chris Kreski, 1999, ISBN 0-671-02131-1
  • Star Trek: I’m Working on That: A Trek from Science Fiction to Science Fact, with Chip Walker, 2002, ISBN 0-671-04737-X

ՍկավառակագրությունԽմբագրել

  • The Transformed Man (Decca, 1968)
  • William Shatner Live (Lemli, 1977)
  • Spaced Out: The Very Best of Leonard Nimoy and William Shatner (compilation) (Universal International, 1997)
  • Has Been (Shout! Factory, 2004)[17]

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  3. 3,0 3,1 https://www.noosfere.org/livres/auteur.asp?numauteur=30 (ֆր.) — 1999.
  4. 4,0 4,1 4,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #119407647 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
  5. «William Shatner Biography (1931» (անգլերեն)։ Filmreference.com։ Վերցված է 2009-09-13 
  6. «William Shatner — The Gavones» (անգլերեն)։ YouTube։ Վերցված է 2009-09-13 
  7. «William Shatner Biography (1931-)»։ Filmreference.com։ Վերցված է 2009-09-13 
  8. «Famous Family Tree: William Shatner» (անգլերեն)։ Landing.ancestry.com։ Արխիվացված է օրիգինալից 2009-01-16-ին։ Վերցված է 2009-09-13 
  9. «Multicultural Canada» (անգլերեն)։ Multiculturalcanada.ca։ 1951-11-02։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-15-ին։ Վերցված է 2009-09-13 
  10. «Schattner Genealogy Page» (անգլերեն)։ Home.comcast.net։ Արխիվացված է օրիգինալից 2010-04-01-ին։ Վերցված է 2009-09-13 
  11. 11,0 11,1 «Captain Of Industry»։ Thejewishweek.com։ 2008-05-28։ Արխիվացված է օրիգինալից 2009-01-14-ին։ Վերցված է 2009-09-13 
  12. Up Till Now: The Autobiography, With David Fisher, 2008, ISBN 0-283-07058-7; page 7
  13. «Beam me up, Moses: William Shatner album tells Exodus story in spoken word, song | j. the Jewish news weekly of Northern California» (անգլերեն)։ Jewishsf.com։ 2008-04-18։ Արխիվացված է օրիգինալից 2008-10-11-ին։ Վերցված է 2009-09-13 
  14. «William Shatner: Horses Make Miracles» (անգլերեն)։ Hillel.org։ Արխիվացված է օրիգինալից 2008-10-21-ին։ Վերցված է 2009-09-13 
  15. Pat Donnelly (2009-10-20)։ «Montreal Children’s Theatre Celebrates 75 Years | Montreal Gazette»։ Montreal Gazette (անգլերեն)։ montrealgazette.com։ Վերցված է 2019-05-24 
  16. Shatner, William; David Fisher Up Till Now. — Macmillan Publishers, 2008. — С. 41. — ISBN 9780312372651
  17. «Sex Dating Sites»։ Shatner Sex Dating (en-GB)։ Վերցված է 2020-05-31 


Արտաքին հղումներԽմբագրել