Ուիլյամ Համֆրիս պատկերասրահ

Ուիլյամ Համֆրիս պատկերասրահ (անգլ.՝ William Humphreys Art Gallery), պատկերասրահ Հարավային Աֆրիկայի Քիմբերլի քաղաքում։ Բացվել է 1952 թվականին, անվանվել է ի պատիվ պատկերասրահի գլխավոր հովանավոր Ուիլյամ Բենբաու Համֆրիսի (1889–1965)[1]:

Ուիլյամ Համֆրիս պատկերասրահ
Տեսակպատկերասրահ
Երկիր ՀԱՀ
ՏեղագրությունՔիմբերլի
ՀասցեCullinan Cres, Kimberley, 8300
Հիմնադրվել էդեկտեմբերի 5, 1952
Կայքwhag.co.za
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

1948 թվականին Վիլյամ Համֆրիսը Քիմբերլի քաղաքին նվիրեց 16 և 17-րդ դդ. հոլանդացի և ֆլամանդացի հին վարպետների, բրիտանական և ֆրանսիական գեղանկարների, անտիկ կահույքի և արվեստի այլ գործերի իր անձնական հավաքածուի մեծ մասը։ Պատկերասրահի հավաքածուի միջուկը ձևավորելու համար հավաքածուն համալրվեց հարավաֆրիկյան արվեստի նմուշներով, որոնք հավաքագրվել էին Քիմբերլի Աթենեյի և Մաքս Գրինբերգի ժառանգության արվեստի բաժնի անդամների կողմից։ Դրանց ավելացվել է Համֆրիսի փախառյալ և Ուիլյամ Թիմլինի հավաքածուն, De Beers Consolidated Mines Limited-ի անորոշ ժամկետով փոխառված հավաքածուն[1]։

Ձեռք են բերվել նաև Մեյեր հավաքածուի եվրոպական և արևելյան ճենապակին և «Լոուսոն» հին վարպետների գծանկարներն ու տպագրական գործերը։ Ուիլյամ Համֆրիս պատկերասրահի ուշադրության կենտրոնում է հարավաֆրիկյան արվեստի ստեղծագործությունների հավաքածուն՝ արվեստի տեղեկատու գրադարան ստեղծելու համար[1]։

Ի լրումն իր հավաքագրման և ցուցադրման գործառույթների՝ Ուիլյամ Համֆրիս պատկերասրահը գործում է որպես կրթական և մշակութային կենտրոն, շրջիկ ցուցահանդեսներով հանդես գալիս Հյուսիսային Կապում գտնվող գյուղական քաղաքներում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 «William Humphreys Art Gallery». www.whag.co.za (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 18-ին.

Արտաքին հղումներ խմբագրել